ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 29, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2643 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի: Սակայն այն հաճելի կանցնի և ուրախության առիթներ էլ կբերի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք, կամ էլ զբաղվել հենց այն բանով, ինչը ձեզ շատ է հետաքրքրում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Հավանական են ոչ մեծ դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք նախկինում անբարյացակամորեն էին տրամադրված:

Ինչ նպատակ էլ այսօր դնեք ձեր առաջ, հույս մի ունեցեք դրան անմիջապես հասնել: Ամենայն հավանականությամբ դրա համար որոշ ժամանակ է պահանջվելու, այնպես որ համբերությամբ զինվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրաստվեք որոշ ժամանակ ծախսել ուրիշների խնդիրների լուծման վրա. դրանից խուսափել այսօր չի ստացվի: Սակայն սեփական գործերից էլ հրաշալի գլուխ կհանեք: Փորձը կհուշի, թե ինչպես արժե գործել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. դուք ոչ մի րոպե զուր չեք վատնի:

Հավանական են անսպասելի առաջարկներ, հրավերներ անսովոր միջոցառումների: Դուք ոչ միայն հրաշալի ժամանակ անցկացնելու շանս կստանաք, այլև պիտանի ծանոթություններ կհաստատեք, կփշվեք մարդկանց հետ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած օր է սպասվում: Դուք պիտի ամենատարբեր մարդկանց հետ շփվեք, և նրանցից ոչ բոլորին կկարողանաք արագ մոտեցում գտնել: Բայց կոնֆլիկտներից ու վեճերից խուսափել կհաջողվի: Ավելին, հենց ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կհաշտվեն մարդիկ, որոնք երկար ժամանակ վեճի մեջ էին:

Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ: Ֆինանսների հետ կապված հարցերում դուք ուշադիր ու զգույշ կլինեք, շտապողական որոշումներ չեք ընդունի: Օրը վատը չի լինի մտերիմների հետ շփվելու համար, եթե նրանցից անհնարինը չպահանջեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չափազանց հագեցած կլինի օրվա սկիզբը: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և հազիվ թե ինչ-որ մեկ ուրիշը կարողանա դրանցից գլուխ հանել: Ամեն ինչ կստացվի, եթե դատարկ բաների պատճառով ապրումներ չունենաք: Հավատացեք ձեր ուժերին, և հաջողությունը չի ուշանա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Առանց ավելորդ շտապողականության դուք կավարտեք ավելի վաղ սկսածը, եզրահանգումներ կանեք ու կորոշեք մոտ ապագայի ծրագրերը: Մտերիմները հետաքրքիր մի բան կառաջարկեն կամ կկիսվեն ոգեշնչող նորություններով: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Գործը կարող է բարդ լինել, բայց դուք այն կիսատ թողնելու ցանկություն չեք ունենա: Բոլոր խոչընդոտները կհաջողվի հաղթահարել, քանի որ ոչ միայն համառ, այլև շատ հնարամիտ կլինեք: Որոշ Առյուծներ նաև կգտնեն հին մրցակիցների հանդեպ համոզիչ հաղթանակ տոնելու եղանակը:

Ապրումներ ու հուզումներ հնարավոր են օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում լավ է լուրջ որոշումներ չընդունեք, հատկապես՝ անձնական կյանքի և մտերիմների հետ հարաբերությունների հետ կապված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր անսպասելի շատ կունենաք, բայց դրանցից պարզապես փայլուն գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես արժե գործել ավելի արագ նպատակին հասնելու համար: Շրջապատողների խորհուրդներն էլ անօգուտ չեն լինի: Ծանոթներից մեկը արժեքավոր տեղեկատվությամբ կկիսվի, կամ էլ ձեր ուշադրությունը կհրավիրի մի բանի վրա, ինչն առաջ աննկատ է մնացել:

Օրը հարմար կլինի բանակցությունների ու հանդիպումների համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրվում: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Կույսեր այսօր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց հետ միասին աշխատելու կամ բիզնես են վարելու հաջորդ տարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտ կստացվի. չմտածված արարքները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը, գաղտնիքներով կիսվել մարդկանց հետ, որոնց մասին քիչ բան է հայտնի: Զգույշ է պետք լինել ֆինանսների հետ կապված գործերում:

Օրվա սկզբին ոչ այնքան ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում ավելի նկատելի կդառնան: Երեկոն հաճելի, անակնկալներով, նվերներով ու լավ նորություններով լիքը կլինի: Այն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե կենտրոնանալ ամենաբարդ ու կարևոր առաջադրանքների վրա. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, շատ ժամանակ էլ չի պահանջվի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են երբեմն առաջանալ, բայց ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են օգնել դրանց հաղթահարման գործում: Մասնագիտական աճի ձգտող Կարիճները ազդեցիկ մարդկանց վրա բարենպաստ տպավորություն թողնելու, լավագույն կողմերով դրսևորվելու հնարավորություն կունենան:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Հնարավոր են թյուրիմացություններ, երբեմն թյուրըմբռնում կլինի: Սակայն դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, հարաբերություններում ներդաշնակությունն էլ շուտով կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ կստացվի: Դուք կարող եք ինքնուրույն գործել կամ ինչ-որ մեկին դիմել աջակցության հարցով. բոլոր դեպքերում անհրաժեշտ արդյունքին արագ կհասնեք, ճանապարհին լուրջ խոչընդոտներ էլ չեն առաջանա: Հավանական է հաջողությամբ լուծվեն իրավաբանական հարցերը: Խնդիրներ չեն ունենա փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված կամ պետկազմակերպություններ այցեր ծրագրած Աղեղնավորները:

Աշխատեք չհոգնել: Երբեմն նույնիսկ ձեզ է հանգիստ անհրաժեշտ, և հենց այսօր արժե լրացնել էներգիայի պաշարները: Լավ է օրվա երկրորդ կեսի համար բարդ ու հոգնեցնող բաներ չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար: Այսօր կենտրոնանալը ձեզ համար սովորականից բարդ է լինելու: Բացի այդ, միանգամից պարզ չի լինի, թե ինչից է պետք գլուխ հանել առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Հենց նրանք կօգնեն որոշակիություն մտցնել ծրագրերում, նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա. օրվա երկրորդ կեսն էլ կուրախացնի հաճելի անակնկալներով: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ տհաճությունների անցնի, բայց դրական միտումները կգերակշռեն: Չի հաջողվի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Միանգամից մի քանի գործ ուշադրություն են պահանջելու, և դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Կօգնեն հին համախոհները, իսկ ահա նոր ծանոթները կարող են միայն լրացուցիչ խնդիրներ ստեղծել:

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող լուրջ հարցերը քննարկելու համար: Կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում, օրինակ՝ ժամադրության կանչել մեկին, ում վաղուց եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի: Բայց դուք չեք նահանջի, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Ամենայն հավանականությամբ միայնակ գործելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու աջակցության հարցով: Օրը հարմար կլինի նաև կարևոր զրույցների, աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լուրջ հարցերը քննարկելու համար:

Լավ է հետաձգեք հոգնեցնող գործերը, ցանկալի չէ ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Եթե պատրաստվում եք ուղևորությունների մեկնել, պատրաստ եղեք ճանապարհին ձգձգումների: Հաճելի ժամանակ կանցկացնեն Ձկները, որոնք ընկերների հետ հանդիպման կգնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2643 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0