Աստղագուշակ․ դեկտեմբերի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Անսովոր ու կարևոր զրույցների օր է: Դուք կկարողանաք ինչ-որ լուրջ վեճի ժամանակ պաշտպանել ձեր տեսակետը, լուծել երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Բոլոր զրույցներն արժե առավելագույնս հանգիստ, բարեհամբույր ու կառուցողական վարել: Այդպես ընդդիմախոսներն ավելի արագ կլսեն առողջ բանականության ձայնին և կընդունեն ձեր ճշմարտացիությունը:
Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմ մարդու հետ հարաբերությունները: Եվ դա միայն ձեր արժանիքը չի լինի: Հիմա հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կարող եք բաց տեքստով խոսել շատ ու շատ բաների մասին, որոնք նախկինում չեն քննարկվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսը հարմար է օգտակար գործերի համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր կօգնեն ձեզ, միշտ կիմանաք, թե ում կարելի է դիմել խնդրանքով, իսկ ում չարժե անհանգստացնել: Աշխատեք բոլոր կարևոր գործնական հարցերը մինչև ճաշ լուծել. ավելի ուշ դա անելն ավելի բարդ կլինի, բացի այդ, նոր խնդիրներ ու նպատակներ կհայտնվեն:
Օրվա երկրորդ կեսը տնային հոգսերով հագեցած կլինի: Հարմար ժամանակ է գնումների համար: Ձեզ շատ ժամանակ պետք չէ գտնելու համար այն, ինչ կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին: Կհաջողվի հաճելի անակնկալներ պատրաստել ձեզ համար թանկ մարդկանց համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շատ բան հեշտությամբ կտրվի: Հաճախ դուք մեծ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Առաջին հերթին՝ հաջողակ կլինեք: Երկրորդ հերթին՝ ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ կքաղեք: Պետք կգա սեփական ճանապարհով գնալու, ուրիշների սխալները չկրկնելու ունակությունը: Ինտուիցիան կառաջնորդի ձեզ, նրա հուշումների վրա կարող եք հույս դնել:
Շփման մեջ թեթևությունն ու կենսուրախությունը ձեզ առավել հմայիչ կդարձնեն, կօգնեն շահել շրջապատողների համակրանքը, լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում տարաձայնություններ են եղել: Դուք արագ կգտնեք անհրաժեշտ բառերը, կհասկանաք՝ ինչպես հասնել փոխզիջման և հաստատ չեք ուզենա վիճել դատարկ բաների պատճառով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը թեթեև ու հաճելի կանցնի, դրական հույզեր կպարգևի: Հնարավոր է՝ խոշոր հաջողությունների չհասնեք, փոխարենը լավ ժամանակ կանցկացնեք, կկարողանաք ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց, հոգ տանել մտերիմների մասին, ուրախացնել սիրելի մարդուն: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք շրջապատողներին, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների մասին:
Անցյալում կմնան կասկածներն ու տագնապները, դուք ձեր առաջ նոր նպատակներ կդնեք ու կկենտրոնանաք դրանց հասնելու վրա: Դրական տրամադրվածությունը, ոգևորությունն ու համառությունը արագ անհրաժեշտ արդյունքների հասնելու շանս կընձեռեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք բաց չեք թողնի հաջողության հասնելու հնարավորությունը, ռիսկի կդիմեք, եթե այն արդարացված է և հենց դրա շնորհիվ էլ կյանքի կկոչեք ամենահամարձակ մտահղացումները: Գործընկերների հետ շփումները ոչ միայն օգուտ, այլև ուրախություն կբերեն: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններում ընկերական կամ ռոմանտիկ նոտաներ կհայտնվեն:
Հավանական են դրամական մուտքեր, ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Կկարողանաք շահավետ գործարքներ կնքել, եկամուտների նոր աղբյուր գտնել: Չեն բացառվում հաջող գնումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Չնայած թյուրիմացություններին, որոնցից հազիվ թե կարողանաք խուսափել, դուք օրը հաճելի կանցկացնեք ու կկարողանաք հաջողության հասնել վճռականություն, համառություն ու նպատակասլացություն պահանջող գործերում: Ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերում արագ կսկսեք ձանձրանալ, այդ իսկ պատճառով հնարավոր է սխալներ անեք:
Ուշադիր եղեք շրջապատողների հանդեպ, նրանք անտարբեր չեն մնա ու կգտնեն իրենց շնորհակալությունը հայտնելու ձևը: Բացի այդ, այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Աշխատեք ուշադիր լինել: Այն, ինչ այսօր կիմանաք, կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ բարենպաստ օր է, մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Դուք հրաշալի գլուխ կհանեք ոչ ստանդարտ առաջադրանքներից, հաճույքով փորձարկումներ կանեք, չեք վախենա ռիսկի դիմել, օգտվել ինքնատիպ մեթոդներից: Հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի, հաճախ կհասնեք ավելիին, քան սպասում էիք: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ հասնել նպատակին:
Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք զուր չեն անցնի, դուք չեք զղջա, որ ճամփա եք ընկել: Երեկոյան անսովոր գաղափարներ կունենաք: Մի շտապեք պատմել դրանք: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հագեցած օր է: Հոգսեր շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների գործած սխալները: Գումարին և ունեցվածքին վերաբերող բոլոր հարցերում հնարավորինս զգույշ եղեք: Կարևոր չէ՝ խոսքը խոշոր գնումների, թե չծրագրված գործարքի մասին է. երկու դեպքում էլ անհրաժեշտ է երկար մտածել:
Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք հանգիստ և կառուցողական քննարկել կարևոր հարցերը կամ ուրախ զրույց վարել բոլորին հետաքրքրող թեմաների շուրջ: Դուք կգտնեք բոլորի համար անհրաժեշտ բառերը, կգտնեք հուսահատվածներին աջակցելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Անհանգիստ, անակնկալներով, իրադարձություններով ու պատահարներով լի օր է, որոնք ձեզ մտահոգվելու առիթ կտան: Ինչ էլ պատահի, պահպանեք առողջ բանականությունն ու պրովոկացիաներին մի տրվեք: Հիմա շատ բան կախված կլինի ոչ միանշանակ իրավիճակներում հանգիստ ու սառնասիրտ լինելու, կշռադատված որոշումներ ընդունելու, չշտապելու ունակությունից: Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ հարցերին ճիշտ պատասխաններ գտնելն ու իրավիճակը դեպի լավը փոխելը:
Հնարավոր են չծրագրված ծախսեր: Բայց դրամական մուտքերն էլ չեն բացառվում: Այնպես որ՝ ֆինանսական գործերի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք գլուխ կհանեք բոլոր փորձություններից և դժվարություններից, որոնք պատրաստել է այս օրը: Շատ խնդիրներից գլուխ հանելուն կօգնեն ընկերները, հաճախ նրանց այդ մասին խնդրելու կարիք էլ չի լինի: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, հրաժեշտ տալ մոլորություններին, որոնք ձեզ խանգարում էին առաջ շարժվել:
Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք. նրանք ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները, հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Չի բացառվում՝ համարյա պատահական հանդիպումը երկարատև ընկերության սկիզբ դնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Դուք էներգիայով և ուժերով լի կլինեք, ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը, չեք վախենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց և միայնակ կլուծեք կարևոր հարցերը: Նման մոտեցումը թույլ կտա գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել ու հրաշալի արդյունքների հասնել:
Նոր գաղափարներ կունենաք, կկարողանաք կենտրոնանալ նրա վրա, ինչը հետաքրքրում է ձեզ: Դուք ոգևորված իմպրովիզներ կանեք, հաճախ նպատակին տանող սեփական ուղիները կգտնեք, կհասկանաք՝ ինչպես առաջ անցնել ավելի ուժեղ ու փորձառու մրցակիցներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Հրաշալի արդյունքների հասնելուն կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Նրանք լավ խորհուրդներ կտան, որոնց հետևելով՝ կկարողանաք խուսափել շատ ու շատ սխալներից: Այնպես որ՝ արժե լսել այն մարդկանց, որոնց վստահում եք:
Ինչ էլ պատահի, աշխատեք հանգստություն պահպանել կամ էլ գոնե ձևացնել, թե հանգիստ եք: Թող թշնամիները վստահ լինեն, որ ամեն ինչ իրենց ծրագրի համաձայն է ընթանում, դա կխանգարի նրանց վնասել ձեզ: Երեկոն հարմար է հին գործերն ավարտելու և վաղուց մտածածն անելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ