Աստղագուշակ․ դեկտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հագեցած ու բարդ օր է: Գործեր ու հոգսեր շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել լրիվ նոր բանով և ոտքի վրա սովորել: Հեշտ չի լինի, բայց գրավիչ կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքներն ու գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Շրջապատողները հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնց պատասխանի շուրջ կարող եք մտածել մինչև հաջորդ տարի: Հավանական են ծանոթություններ մարդկանց հետ, որոնցից նախկինում հետաքրքիր բաներ եք լսել կամ նույնիսկ հանդիպեք մեկին, որը վաղուց դուր է գալիս ձեզ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջողության հասնելու համար վճռական գործողություններ են պետք: Պայմանները ձեր օգտին չեն լինի, բայց դուք կգտնեք իրավիճակը փոխելու ձևը: Պետք կգա առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու արագ ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը: Հնարավորություն կունենաք ստանալ այն, ինչի մասին վաղուց եք երազել կամ հասնել վաղուց դրված նպատակին: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Մարդիկ, որոնք կյանքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեն, արագ համակրանքով կլցվեն իրար հանդեպ, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հետաքրքիր ու հաջող օր է: Հնարավորություն կունենաք ինչ-որ օգտակար բանով զբաղվել: Դուք հաջողության կհասնեք գործերում, որոնք իսկապես կգրավեն ձեզ: Կարող եք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Դուք հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Դուք ուրախ կլինեք վերականգնել նախկինում թանկ կապերը: Կարող եք ևս մեկ շանս տալ նախկինում չստացված սիրային հարաբերություններին. այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Հանգստությունն ու սառնասրտությունը կօգնեն հաջողության հասնել, իսկ ահա ապրումներն ու տագնապները կխանգարենբ, կշեղեն: Մտածված արարքները, ծրագրված գործողությունները հրաշալի արդյունքներ կտան, իմպրովիզներն էլ վատ չեն տրվի: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց կարծիքին վստահում եք: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը: Գումարի հետ կապված հարցերում դժվար թե հաջողակ լինեք, իսկ սիրո հարցում՝ հակառակը: Սիրային հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ է: Արժե օգտվել իրավիճակից ու նախաձեռնող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ ու շատ հետաքրքիր օր է: Նրա առաջին կեսը դժվարություններից զուրկ չի լինի, իսկ ահա երկրորդը շատ հաջող կլինի: Աշխատեք չշտապել եզրակացությունների հարցում, մի կիսվեք ձեր որոշումներով ու ծրագրերով: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չստացվի, սպասեք, իսկ հետո նոր փորձ արեք. այն հաջող կլինի: Ժամ առ ժամ համախոհներ գտնելը կհեշտանա: Երեկոն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Կկարողանաք ձեր ոգևորությամբ վարակել նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին վերաբերվում համարձակ նախաձեռնություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, օգտակար բաներ անել ուրիշների համար, մասնակցել բոլորի համար կարևոր գործին: Դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի, ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք և դրանց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Որոշ Կույսեր նվեր կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: Մյուսներին էլ նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Դեռ մի շտապեք ծախսել ստացածը. շուտով կհասկանաք, թե ինչ եք իրականում ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հնարամտության, գործնական լինելու շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հնարավոր են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք նշանակալի եկամուտ կբերեն, չնայած՝ ավելի ուշ, քան սպասում էիք: Հարմար ժամանակ է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ծրագրերը քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսին աշխատեք հանգստություն պահպանել: Այդպես ավելի հեշտ կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, ուշադրություն պահանջող տնային գործերից գլուխ հանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հեշտ չի լինի օգտակար գործերի վրա կենտրոնանալը, անընդհատ ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բանի վրա պիտի շեղվեք: Բացի այդ, սկսածը կիսատ թողնելու և լրիվ նոր բանի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Այստեղ հազիվ թե աջակցություն ստանաք ու ստիպված կլինեք ռիսկի դիմել: Սկզբում ստիպված եք լինելու հուզվել, իսկ ավելի ուշ գլուխ կհանեք իրավիճակից ու կհանգստանաք. լրիվ պարզ կդառնա, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Դա կարևոր կլինի, երբ խոսք գնա գումարի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ բազում գործեր են սպասվում, ընդ որում՝ այնպիսիք, որոնք կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն են պահանջում: Աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Ցանկալի չեն շփումները մարդկանց հետ, որոնք առանձնանում են թեթևամտությամբ. նրանց օրինակը, ցավոք, վարակիչ կլինի: Իսկ դուք հակառակը, պետք է լուրջ լինեք. դա կօգնի մեծ հաջողությունների հասնել: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու հիշել հին խնդիրների մասին: Չնայած ոչ միանգամից, բայց դուք լուծում կգտնեք դրանց: Հնարավորություն կունենաք վերջին շրջանում անհարթ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի մոռացեք զգուշության ու պրակտիկ լինելու մասին. հենց այդ հատկանիշները կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարները, հասնել վաղուց դրված նպատակներին: Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, զուր սպասումներից ու հիասթափություններից խուսափելը: Մի շտապեք, հետևողական գործեք, հույս դրեք սեփական ուժերի վրա: Այդպես սխալներ չեք անի ու արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Տնային խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծման համար ստիպված եք լինելու տեղափոխել նշանակված հանդիպումներն ու ծրագրված զվարճանքները: Բայց վշտանալու կարիք չկա. ամեն ինչի համար ժամանակ կգտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վառ ու հագեցած օր է: Ձեզ հաճելի անակնկալներ, հետաքրքիր հանդիպումներ, դրական հույզեր են սպասվում: Աշխատեք ոչ միայն ուշադիր հետևել տեղի ունեցողին, այլև ակտիվ մասնակցել բոլոր գործերին, որոնք կարևոր են ձեզ համար: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից. հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Դուք հրաշալի լեզու կգտնեք նրանց հետ, որոնց համակրում եք, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, անջնջելի տպավորություն կթողնեք: Երեկոն ընտանիքի անդամների հետ կապված հաճելի լուրեր կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հրաշալի գլուխ կհանեք ավելի վաղ սկսած գործերից, լրիվ նորերում էլ կկարողանաք հաջողությունների հասնել: Նոր համախոհներ գտնելու շանս կունենաք կամ կվերականգնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին դժվարություններ եք հաղթահարել: Հաճախ վիրավորանքներին ու փոխադարձ դժգոհություններին վերջ տալուն կօգնի անկեղծ զրույցը: Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Լավ կանցնեն ընկերների հետ շփումները, ընտանեկան միջոցառումները, սիրային ժամադրությունները: Դուք կգտնեք շրջապատողներին ոգեշնչելու և նրանց տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|