Աստղագուշակ․ դեկտեմբերի 26, 2023 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2297 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ հաջող օր է սպասվում: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, սակայն ձեր ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն հայտնվի: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն: Եթե որոշեք բարդ գործ ստանձնել, օգնել ցանկացողների պակաս չի լինի: Ինտուիցիան կհուշի, թե ինչում արժե նախաձեռնող լինել, և դուք ժամանակը զուր չեք կորցնի: Որոշ Խոյերի համար օրը կապված կլինի հին ցանկությունների իրագործման հետ: Բայց աշխատեք շատ չշտապել, հատկապես օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ցանկալի է ուշադրություն դարձնել մանրուքներին, ցանկացած որոշում մանրամասն կշռադատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հարցերին. գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք անուշադիր կամ թեթևամիտ լինել: Չարժե խոստումներ տալ, քանի որ սեփական ուժերը գնահատելը դժվար կլինի: Բավական շուտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աշխատանքի վրա կենտրոնացած Ցուլերի առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ազդեցիկ համախոհներ կգտնեն ու նրանց աջակցությամբ կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, մտերիմների հետ վիճելու պատճառ չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ հավանական են օրվա սկզբին: Դուք բաց չեք թողնի մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանալու կամ բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցից գլուխ հանելու հնարավորությունը: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կուզենան օգնել ձեզ բարդ գործում, ինչն էլ շատ տեղին կլինի: Օրվա կեսին կարող են լարված պահեր լինել, չեն բացառվում տարաձայնությունները աշխատավայրում կամ տանը: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք դրական փոփոխություններ կնկատեք: Երեկոն բարենպաստ կլինի ընկերական հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին դժվարություններ կառաջանան, սակայն դրանց պատճառով լուրջ անհանգստանալ չարժե: Հավանական են մանր-մունր սխալներ հաշվարկներում, անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ: Սակայն դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ամեն ինչ ուղղելու համար և ժամանակը զուր չեք վատնի: Աստղերը կաջակցեն այն Խեցգետիններին, որոնք անտարբեր չեն մնա ուրիշների խնդիրների հանդեպ, կաշխատեն օգնել օգնության կարիք ունեցողներին: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, դուք էներգիայի ներհոսք կզգաք: Կհաջողվի հիանալի գլուխ հանել բարդ գործերից, արագ լուծել կարևոր հարցերը: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին կարևոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Ամեն ինչ կարող է ձեր ուզածի նման հաջող չդասավորվել: Չի բացառվում ձեր ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել չարժե, դուք պիտի ինքնուրույն գործեք: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Հավանական են նոր ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ռոմանտիկ ժամադրության գնացող Առյուծները հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները, կարող են հաջողությամբ ավարտվել այն բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հագեցած կլինի, դուք շատ բան պիտի անեք, բայց ժամանակ առ ժամանակ պետք է դադարներ վերցնել, կարճ ժամանակով շեղվել հոգսերից: Դա թույլ կտա խուսափել գերհոգնածությունից, մինչև երեկո լավ տրամադրություն պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կա: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել, միանգամից կանցնեք կարևոր հարցերի լուծմանն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Գաղափարները, որոնք կքննարկեք կոլեգաների և գործընկների հետ, պարզապես հրաշալի կլինեն, և բոլորը միանգամից կխոստովանեն դա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Ամեն ինչ մենակ անելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով ու պատմել, թե ինչպես է լավ գործել: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին չեն բացառվում լարված պահերը: Կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, և նույնիսկ մտերիմները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները, ինչի պատճառով ստիպված կլինեք ոտքի վրա փոխել ծրագրերը: Բայց դուք դրա պատճառով չեք հուզվի, կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի առօրյա գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և գործնական շփումների համար: Այն հարմար կլինի կարևոր բան ստանձնելու համար: Դուք արագ համախոհներ կգտնեք ու շատ բանի կհասնեք: Կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտներն ու անմիջապես կշարժվեն այդ ուղղությամբ: Ձեզ հետաքրքիր կթվա այն, ինչը նախկինում ոչ մի հույզ չէր առաջացնում: Չի բացառվում նոր նախասիրություն ձեռք բերեք, որը բազում հաճելի պահեր կպարգևի: Շատ հավանական են անսովոր ծանոթությունները, ձեզանից ու ձեր հին ընկերներից տարբերվող մարդկանց հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մտածեք ապագայի մասին: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները վերլուծելու, համախոհների հետ ձեր գաղափարները քննարկելու համար: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի. կհաջողվի խուսափել չարդարացված ծախսերից: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Նույնիսկ նոր ծանոթներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Եթե ուզենաք քննարկել ընդհանուր ծրագրերը, ապա արագ բոլորին դուրեկան լուծում կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շուրջը խառնաշփոթ է իշխելու, բայց դուք կպահպանեք հանգստությունն ու չմտածված արարքներ չեք գործի: Ինքնատիրապետումը ձեզ թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, պրովոկացիաներին չտրվել: Որոշ Ջրհոսներ ընդհանուր լեզու կգտնեն նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին, ոչ վաղ անցյալի մրցակիցներին էլ համախոհների կվերածեն: Անսովոր գաղափարներ կհայտնվեն, բայց դուք չեք ուզենա դրանցով միանգամից կիսվել: Եվ դա իմաստուն որոշում կլինի: Դուք հանգիստ ամեն ինչ կկշռադատեք, և ոչ ոք ձեզ անպիտան խորհուրդներ չի տա ու սեփական տեսակետը չի պարտադրի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք ծանոթ գործերից, կավարտեք վաղուց սկսածը: Օգտակար կլինի կոլեգաների և ղեկավարության հետ շփվելը, ծրագրերը քննարկելը: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Դրանց իրագործման հարցում կուզենան օգնել նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է հարազատների հետ հանգիստ քննարկել ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք բոլորին էին անհանգստացնում: Կուրախացնեն հին ծանոթների հայտնած նորությունները: Որոշ Ձկներ շատ գրավիչ առաջարկներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|