ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2188 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հանգիստ կանցնի: Դուք բավականաչափ ժամանակ կունենաք լուրջ հարցերի շուրջ մտորելու, փաստերը համադրելու ու եզրակացություններ անելու համար: Աշխատեք հենվել այն տեղեկատվության վրա, որի հստակ լինելու վերաբերյալ կասկածներ չունեք, մի ծուլացեք ստուգել մյուսների ասածները:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում ու հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք կահույք ու կենցաղային տեխնիկա, տան համար այլ օգտակար ու գեղեցիկ իրեր գնել: Նման ձեռքբերումները երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Այն հարմար է գործերում նախաձեռնող լինելու, ինչ-որ նոր ու անսովոր բանով զբաղվելու համար: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, շատ լավ գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք իրագործել մտերիմների աջակցության շնորհիվ: Դուք վատ չեք զգա հարցեր տալ նրանց, ովքեր ձեզանից շատ գիտեն, և դիմել օգնության խնդրանքով:

Կարող եք զբաղվել տնային գործերով, կենցաղային տեխնիկա, կահույք գնել: Դուք գումարն անօգուտ բաների վրա չեք ծախսի, ճիշտ ընտրություն կկատարեք: Երեկոյան հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ գործերում աջակցության կարիք կունենաք: Այն կարող են առաջարկել և՛ հին ծանոթները, և՛ նրանք, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերություններ եք ունեցել: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել: Ցանկալի չէ խառնել գործնական ու անձնական հարաբերությունները, աշխատանքային հարցերը լուծելիս ղեկավարվել հույզերով:

Շատ գաղափարների քննադատորեն կմոտենաք, գործելուց առաջ կաշխատեք ամեն ինչ ստուգել ու կշռադատել: Նման մոտեցումը թույլ կտա էներգիան զուր չվատնել, սխալներ չանել, որոնց համար շուտով ստիպված էիք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է: Սովորականից հաճախ շփման մեջ խնդիրներ կառաջանան, շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանք ձեր խոսքերը ճիշտ չեն հասկանա, կվիրավորվեն նույնիսկ անմեղ նկատողություններից: Ընդհանուր գործերի մասին պայմանավորվելու փորձերն անհաջողության կհանդիպեն:

Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել բարդ գործերով, որոնք կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել: Որոշ Խեցգետինների բավական տհաճ, բայց օգտակար հանդիպումներ են սպասվում: Ձեզ համար ամենադժվարը կարևոր նպատակների մասին չմոռանալն է: Այսօր դուք դրանց հասնելու համար շատ բան անելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Կարող եք ամենատարբեր գործեր ստանձնել. արագ հաջողության կհասնեք այն գործերում, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Պետք կգան վերջին շրջանում ստացած գիտելիքներն ու փորձը: Հնարավոր են հաջող բանակցություններ համագործակցության մասին, որոշ Առյուծներ աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Պատասխանի հարցում շտապելը պարտադիր չէ. ձեզ կսպասեն:

Չեն բացառվում հաճելի իրադարձություններ ընտանիքում, նշանակալի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը: Դուք ամենայն հավանականությամբ կհասկանաք, թե ինչպես է պետք կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բանի կարող եք հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որի համար շատ ուրախ կլինեք:

Օրվա երկրորդ կեսը կանցնի խառնաշփոթի մեջ, որը հաճախ լրիվ անիմաստ կլինի: Շրջապատողները ոչ մի րոպե ձեզ հանգիստ չեն թողնի, և դա կնյարդայնացնի: Բայց եթե ազատ րոպե ունենաք, անհապաղ հետաքրքիր գործ կգտնեք: Տրամադրությունը միանգամից կլավանա, ձեզ կվերադառնան լավատեսությունն ու կենսուրախությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք կփորձեք չկորցնել հոգու կորովն ու ճիշտ կվարվեք: Սա այն օրն է, երբ շատ բան կախված կլինի ինքնատիրապետումը պահպանելու ու անկախ ամեն ինչից նպատակին հասնելու ձեր ունակությունից: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Նրա շնորհիվ ձեզ կհաջողվի հաղթահարել խոչընդոտները, որոնց առաջ մյուսները կնահանջեին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Դուք կզգաք, որ հաջողությունը սարերի հետևում չէ, վճռական կգործեք ու կարևոր հաղթանակներ կտոնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք հաստատակամ կլինեք: Հենց դրա շնորհիվ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, մրցակիցներին էլ թողնել հետևում: Օրվա սկզբին պետք է ինքնուրույն գործեք, իսկ ավելի ուշ ամենայն հավանականությամբ օգնություն կառաջարկեն հին կամ նոր ընկերները:

Հնարավոր են օգտակար ծանոթություններ: Դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր ուրիշների մտահղացումներին քննադատորեն են վերաբերվում: Բոլոր ծրագրերով չէ, որ արժե կիսվել. լավ է չպատմել նրա մասին, ինչը դեռ ինքներդ էլ չեք հասցրել լավ մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից, դուք կկորցնեք հավասարակշռությունը, կբարկանաք ձեր ու մյուսների վրա: Բարեբախտաբար, դրական միտումներն ուժ կհավաքեն: Հուզական դաշտն ավելի կայուն կդառնա, ձեզ կհաջողվի դրական տրամադրվել:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի, հատկապես այն Աղեղնավորների մոտ, ովքեր կզբաղվեն ստեղծագործ խնդիրների լուծմամբ: Այդ հատվածը ձեզ ձեր տաղանդները դրսևորելու հնարավորություն կտա: Չի բացառվում՝ ձեզ վրա ուշադրություն դարձնեն կարևոր մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ավելի լավ է օգտագործել հանգստի, քան կարևոր ու բարդ գործերի համար: Հնարավոր են ձգձգումներ, անսպասելի պատահարներ, որոնք կխանգարեն սկսածն ավարտին հասցնելուն: Բացի այդ, շրջապատողների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն էլ սովորականից դժվար կլինի:

Փոխարենը կարող եք կյանքի մասին անշտապ զրույցներ վարել, միասին երազել ու հեռավոր ապագայի ծրագրեր կառուցել: Հիմա դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, ստեղծագործաբար կմոտենաք նույնիսկ ամենահասարակ հարցերի լուծմանը: Վերջին շրջանում իրենց կյանքը փոխելու շուրջ մտածող Այծեղջյուրները կհասկանան՝ ինչից է պետք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, օրը ուրախության բազում առիթներ կբերի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող հարցերը: Հնարավորություն կունենաք լուծել ավելի վաղ գործած սխալները:

Կարևոր է պահպանել առողջ բանականությունն ու հիշել ամենակարևոր նպատակների մասին: Պահի ցանկություններին մի տրվեք, որքան էլ դրանք ուժեղ լինեն: Մտերիմները շատ հարցերում պատրաստ կլինեն օգնել ձեզ, վատ մի զգացեք դիմել աջակցության հարցով: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե նպատակասլացություն ցուցաբերել. այսօր դուք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից ճարպկորեն կօգտվեք: Շրջապատողները հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն հին համախոհներին, այլ նաև նոր ծանոթներին:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Դուք կարող եք հույս դնել իտուիցիայի վրա, որն անսխալ կհուշի՝ ինչպես պետք է ձեզ պահեք մի մարդու հետ, որի մասին համարյա ոչինչ չգիտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2188 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5