Աստղագուշակ․ դեկտեմբերի 25, 2023 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1933 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Որոշումների հարցում մի շտապեք, ինչ-որ կարևոր բան ձեռնարկելուց առաջ լավ մտածեք: Այսօր արժե զգույշ գործել, ոչ մի տեղ չշտապել ու փորձել բոլոր մանրուքները նկատել: Լավ է խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Օրվա առաջին կեսը հազիվ թե առանց հուզումների անցնի: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում ու տանը: Փոխարենը հետո ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, ուրախության առիթներ կունենաք: Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հագեցած օր է սպասվում: Հավանական է, անսպասելի առաջ եկած գործերի պատճառով ստիպված լինեք օրվա երկրորդ կեսին հետաձգել հանդիպումներն ու զվարճանքները: Բայց վշտանալ չարժե. դուք ամեն ինչից գլուխ կհանեք, ժամանակն էլ հաճելի կանցկացնեք: Օգտակար կլինի ծանոթների խորհուրդները լսելը, որոնց փորձը բազմիցս օգնել է ձեզ: Նման մարդկանց հուշումները շատ օգտակար կլինեն, և դուք դրանք ժամանակին կստանաք: Երեկոն հաճելի լուրեր է խոստանում կարևոր հարցի լուծմանը սպասող Ցուլերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք օգտակար բաներ կհասցնեք անել: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ հետաքրքրող գործով, որի շնորհիվ շատ բան կսովորեք, կծանոթանաք անսովոր մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք գործարքներ կնքել, պիտանի իրեր գնել: Այս հատվածը հարմար կլինի նաև սիրելիի հետ միասին ոչ մեծ ուղևորության մեկնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների և աշխատանքային հարցերը քննարկելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոնց շնորհիվ շուտով գործերում իրական բեկման կհասնեք: Որոշ Խեցգետիններ աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Հոգսերը կշատանան, բայց եկամուտներն էլ կաճեն: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք առանց ավելորդ խոսքերի կկարողանաք իրար հասկանալ, նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն առաջանա: Երեկոն հաճելի անակնկալներ ու նվերներ է խոստանում: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ թեթև ու հաճելի օր է սպասվում: Նույնիսկ ամենաբարդ գործերը հրաշալի կանեք, կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները նահանջել ու դատարկաձեռն են մնացել: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ սխալներ չեք անի, եթե հետևեք ինտուիցիայի հուշումներին: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Չի բացառվում ընտանեկան տոնի, ընկերների հետ երեկույթի համար առիթ ստեղծվի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Նոր համախոհներ, գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք պատրաստ կլինեն ձեզ ցանկացած բարդ իրավիճակում աջակցել: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար չափազանց պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Լավ է չհետաձգեք գործերը, աշխատեք դրանք օրվա առաջին կեսին անել: Ավելի ուշ կուզենաք շեղվել հոգսերից ու մի փոքր հանգստանալ: Այստեղ շատ տեղին ընկերները ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան կառաջարկեն: Դուք նրանց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և ուսման համար; Դուք կկարողանաք լուծել բարդ առաջադրանքները, գլուխ հանել մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Միայնակ գործելը պարտադիր չէ. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, կիսվել փորձով, աջակցել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հին ու նոր ծանոթներից հետաքրքիր բաներ կիմանաք: Ժամանակին ստացած ինֆորմացիան թույլ կտա խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին. դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վճռականությունն ու համառությունն այսօր ձեզ շատ պետք կգան: Հենց դրանց շնորհիվ հաջողությամբ կավարտեք կարևոր գործը, որին ավելի վաղ մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Օրը հրաշալի կլինի ձեր գաղափարներով այն մարդկանց հետ կիսվելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ երկրորդին, ամենայն հավանականությամբ, կուզենաք մենակ մնալ: Որոշ Կարիճներ հանգստի կարիք են ունենալու. այսօր նշանի ներկայացուցիչներն իրենց կենսական էներգիան շատ շուտ կսպառեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր կլինի պահի ցանկություններին չտրվելն ու հույզերի ազդեցության տակ որոշումներ չընդունելը: Իրավիճակից գլուխ հանելու, ձեր անելիքները հասկանալու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Շատ օգտակար կլինեն ձեզ վաղուց ճանաչող մարդկանց խորհուրդները: Ֆինանսական գործերում արժե զգույշ լինել: Լավ է կասկածելի գործարքներ չկնքեք, չմասնակցեք արկածախնդրություններին. դրանք կարող են լուրջ կորուստներով ավարտվել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խելամիտ եղեք: Այսօր շատ բան հնարավոր կթվա, իսկ սեփական նախաձեռնությունների հաջողության հանդեպ վստահությունը կարող է ձեզ հակասական արարքների դրդել: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում ու մասշտաբային նախագծեր չստանձնեք՝ առանց ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հարցերին, բայց կարևոր կլինի ընդհանուր գործնական ոլորտի համար: Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի նրանց համակրանքը շահելը, լավ տպավորություն թողնելը: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը վատ չի անցնի, եթե ուշադիր լինեք ու չշտապեք: Իրավիճակն ընդհանուր առմամբ ճիշտ հասկանալը բավարար չի լինի. պետք է ժամանակին բոլոր մանրուքները նկատեք: Այն, ինչ ուրիշներին մանրուք է թվում, կարող է ազդել ձեր որոշման վրա: Չի բացառվում ուզենաք փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու կենտրոնանալ այլ բաների վրա: Օրվա երկրորդ կեսը նոր առաջադրանքներ կբերի: Դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի, բայց որոշ ժամանակ պահանջելու է: Մի փորձեք ամեն ինչով միանգամից զբաղվել. լավ է հետևողականորեն գործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե այսօր ստացած ցանկացած տեղեկատվություն մանրամասն ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի խճճել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Համոզվեք, որ որոշումներ եք ընդունում՝ հենվելով փաստերի, այլ ոչ թե ինչ-որ մեկի ենթադրությունների վրա: Ցերեկը կարող եք հրաշալի արդյունքների հասնել՝ ինքնուրույն գործելով: Այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք լուծել: Շփումների համար լավը կլինի երեկոն: Հենց օրվա այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ զրուցելու և այն մարդկանց հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|