ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 24, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2470 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մտածեք՝ արդյոք չարժե հետաձգել բարդ գործերն ու մի փոքր հանգստանալ: Ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը: Ամեն դեպքում չեք ձանձրանալու: Դուք ինչ-որ հաճելի ու գրավիչ զբաղմունք կգտնեք, իսկ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել կամ պարզապես ընկերակցել:

Օրը բարենպաստ կլինի նաև ծրագրերը ևս մեկ անգամ մշակելու համար: Չի բացառվում հրաշալի գաղափարներ ունենաք, որոնք թույլ կտան մտածածը մոտ ժամանակներս իրագործել: Ցանկացած առաջադրանքի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը թույլ կտա արագ հասնել հաջողության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա, իսկ փոքրերը ձեր տրամադրությունը չեն փչացնի: Այնպես որ օրը հաճելի կանցնի: Այն հարմար կլինի հին գործերին ու գաղափարներին վերադառնալու, շատ վաղուց սկսածն ավարտելու համար:

Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Պարտադիր չէ հեռու տեղ մեկնեք. նույնիսկ կարճատև ճամփորդությունը բավարար կլինի բազում վառ տպավորություններ ստանալու համար: Երեկոն լավ նորություններ է խոստանում վերջին ժամանակներս անհանգստության առիթներ ունեցած Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ո՛չ լուրջ գործերը, ո՛չ կարևոր հարցերի լուծումը չարժե երկար ժամանակով հետաձգել: Օրվա առաջին կեսը շատ հաջող ու արդյունավետ կլինի: Աստղերի աջակցությամբ դուք կկարողանաք իրագործել շատ վաղուց մտածածը: Այս հատվածը հարմար կլինի նաև շրջապատողներին օգնելու համար. դուք բազում օգտակար բաներ կանեք ուրիշների համար:

Ավելի ուշ հանգստի, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների և մյուս հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար հարմար ժամանակ կգա: Եթե ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի հրաժարվեք. հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չափազանց վստահող մի եղեք ու մի շտապեք որոշումներ ընդունել. զգուշությունն ու շրջահայացությունը այսօր հաստատ չեն վնասի ձեզ: Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի, բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, լուրջ կոնֆլիկտից խուսափելու ձևը:

Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործելու, ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու, ձեզ իսկապես գրավող բանի մասին մտորելու համար: Չի բացառվում անսովոր գաղափարներ ունենաք կամ հասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակին: Մտածածը միայնակ իրագործելու կարիք չի լինի. ձեր կողքին հուսալի օգնականներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու. դուք կարող եք սուր արձագանքել նույնիսկ աննշան պատահարներին: Հավանական են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց տրամադրությունը որոշ ժամանակով կփչացնեն: Լավ է, եթե ձեր կողքին հայտնվեն ձեզ ուրախացնել, աջակցել ու ոգեշնչել կարողացող մարդիկ:

Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Նրանք կօգնեն խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Միակ բացառությունը ռոմանտիկ հարաբերություններն են: Այստեղ պետք է միայն սեփական ինտուիցիային ապավինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կհաջողվի գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից, լուծել կազմակերպչական հարցերը: Նույնիսկ եթե հոգսեր շատ ունենաք, դուք ոչինչ չեք մոռանա, չեք խառնի և աչքաթող չեք անի: Շրջապատողները սովորականից հաճախ են դիմելու ձեզ խորհուրդների և հուշումների խնդրանքով: Երբեմն դա կարող է նյարդայնացնել, բայց դուք կհաղթահարեք բացասական հույզերը:

Օրը հարմար չի լինի կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու, սովորույթներից հրաժարվելու կամ ձեզ համար նախկինում թանկ հարաբերություններին վերջ տալու համար: Մի փոքր սպասեք. դուք պիտի գլուխ հանեք սեփական զգացմունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու, դրանք ձեր նպատակներն ու հայացքները կիսող մարդկանց հետ քննարկելու համար: Չի բացառվում հին ծանոթները ձեզ հետ կիսվեն արժեքավոր տեղեկատվությամբ կամ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Դուք չեք երևակայի, իրատես կլինեք, և դա կօգնի խուսափել սխալներից ու հիասթափություններից:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի, և դա ճիշտ որոշում կլինի: Որոշ Կշեռքներ հեռվից լավ նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է օրվա սկզբի համար ոչ մի կարևոր բան չծրագրեք. ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելն ու լուրջ տրամադրվելը, քանի որ մեծ կլինի ինչ-որ բան մոռանալու կամ կարևոր բան աչքաթող անելու հավանականությունը: Ցանկալի չէ գնումներ անելը, եթե դրանց մասին որոշումն ավելի վաղ չեք ընդունել: Հազիվ թե կարողանաք ընտրել այն, ինչ պետք է:

Օրվա երկրորդ կեսը այլ կերպ կդասավորվի: Այդ հատվածում դուք կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք, հասնել վաղուց դրված նպատակներին: Աստղերը կաջակցեն այն Կարիճներին, որոնք նոր բան կստանձնեն կամ կարևոր քայլ անելու վճռականություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի: Սակայն այն հաջող կդասավորվի, և շատ Աղեղնավորների կուրախացնի հաճելի անակնկալներով: Կարող եք չշտապել նոր գործեր ստանձնելու հարցում. օրվա երկրորդ կեսը դրանց համար ավելի լավը կլինի, քան առաջինը: Առավոտը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց թույլ կտան հաճելի ու չծրագրված գնումներ անել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերը քննարկելու համար: Չի բացառվում ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք հարազատների հետ միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին լավ է ռիսկի չդիմեք ու զգույշ գործեք; Գաղափարները, որոնք այդ հատվածում կունենաք, սկզբում հաջող կթվան, բայց եթե ևս մեկ անգամ մտածեք, ապա կհասկանաք, որ ինչ-որ բան աչքաթող եք արել: Լավ է զբաղվեք առօրյա գործերով, քան նոր բան ստանձնեք:

Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն դրական միտումները: Այդ հատվածը բարենպաստ կլինի հատկապես շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Այն հարմար կլինի նաև կենցաղային հարցերը լուծելու, պիտանի գնումներ անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Ձեզ համար հեշտ կլինի հասկանալը, թե ինչ են ուզում շրջապատողները: Դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ այն մարդկանց, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք: Հին ընկերները կուրախացնեն ոչ միայն լավ նորություններով, այլև հետաքրքիր առաջարկներով:

Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին. ամենայն հավանականությամբ դրանք հաջող կլինեն: Ճիշտ է, մտածածն իրագործելուն միանգամից անցնել չի հաջողվի, այնպես որ արժե համբերությամբ զինվել ու սպասել բարենպաստ պահին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Դուք կարող եք մանրուքների համար անհանգստանալ, սուր արձագանքել նույնիսկ շրջապատողների անմեղ նկատողություններին: Հավանական են ընտանեկան տարաձայնություններ, ընկերների հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ ձեր տրամադրությունը կլավանա:

Հրաշալի նորություններ են սպասվելու օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հնարավոր են շատ հաճելի հանդիպումներ: Ժամանցային միջոցառումների մասնակցող Ձկները հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2470 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0