Աստղագուշակ․ դեկտեմբերի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3118 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է ձեր աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Գործնական զրույցներ կարելի է վարել և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական միջավայրում. արդյունքները բոլոր դեպքերում հրաշալի կլինեն: Աշխատանքի հետ կապված նոր ու հետաքրքիր գաղափարներ կունենաք: Պարզ կդառնա, թե ինչից կարելի է սկսել ամենահամարձակ ծրագրերի իրագործումը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էին վիճում: Անցյալում կմնան վեճերն ու տարաձայնությունները: Կարող եք մտերիմների հետ միասին երկարաժամկետ ծրագրեր կառուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա իրադարձությունները հազիվ թե ձեր կյանքում ինչ-որ բան փոխեն, բայց ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, հավանական են հաճելի անակնկալներ: Լավ է գործերում նախաձեռնող լինեք, հատկապես եթե վստահ եք հաջողության վրա ու հստակ գիտեք, որ կարող եք ինքնուրույն, առանց որևիցե մեկի աջակցության հասնել նրան: Երբեմն փոքրիկ տարաձայնություններ կլինեն, բայց դուք արագ կգտնեք դրանց վերջ տալու ձևը: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Չի բացառվում՝ օգտակար հուշումներ ստանաք, հասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անակնկալներ կբերի: Հնարավոր են նշանակալի փոփոխություններ ծրագրերի մեջ: Իրավիճակին հարմարվելու և դրա հետ միասին նպատակներից, մտահղացումներից չհրաժարվելու համար ճկունության կարիք կլինի: Համախոհների հետ տարաձայնություններ կլինեն, բայց բոլոր վեճերը կվերաբերեն միայն գործնական ոլորտին, դուք թույլ չեք տա անցնել անձերին, փոխանակվել դժգոհություններով: Կկարողանաք կարգավորել վերջին ժամանակներս բարդ դասավորված հարաբերությունները: Դուք կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում և չեք նեղանա նրանցից, ովքեր երբեմն տհաճ բաներ են ասում կամ չեն արդարացնում ձեր ակնկալիքները: Կարող եք գլուխ հանել անցյալի տհաճ իրավիճակներից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անհանգիստ, բայց ուրախ ու հետաքրքիր օր է: Ծրագրերը ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել, քանի որ իրադարձություններն արագ կզարգանան: Բայց դուք կհասցնեք հարմարվել իրավիճակին և օգուտ քաղել նրանից: Հաջող կլինեն փորձարկումները, իսկ այսօր առաջ եկած գաղափարները շուրջը համարյա բոլորին դուր կգան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: Բարենպաստ օր է սիրելիի հետ հանդիպելու համար: Քննարկման համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կհայտնվեն գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ օր է, որն առանց տհաճ պահերի չի անցնի: Բայց դուք կարող եք խուսափել և՛ լուրջ սխալներից, և՛ ցավալի կորուստներից, եթե համբերությամբ զինվեք: Ամեն անգամ հեշտությամբ լեզու չեք գտնի մարդկանց հետ, որոնց հետ նախկինում դա անելն ստացվում էր: Երբեմն կթվա, թե շրջապատողները չափից դուրս պահանջկոտ են ձեր հանդեպ: Բարեբախտաբար, օրվա լարված առաջին կեսին կփոխարինի ավելի հանգիստ ու արդյունավետ երկրորդ կեսը: Հետաքրքիր գործերը, հաճելի հանդիպումները, նոր հաղթանակները կօգնեն մոռանալ փոքրիկ տհաճությունների մասին: Երեկոն հրաշալի է կարևորի մասին մտորելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ավարտել սկսած գործերը, լուծել ավելի վաղ ծագած հարցերը: Կարող եք զբաղվել հետազոտական ու գիտական գործունեությամբ, չեն բացառվում հաջողություններն ուսման մեջ: Ավելի ուշ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որին վաղուց չեք տեսել, վերականգնել հին կապերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց են վիճել: Երեկոն կուրախացնի լավ լուրով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Դուք հաջողության կհասնեք, եթե դեպի նպատակը քայլեք առանց ավելորդ շտապողականության ու խուճապի: Կարևոր կլինի հատկապես գործնական կապերին ուշադիր լինելը: Չարժե վստահել նրանց, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս կամ կաշվից դուրս են գալիս ձեր համակրանքը շահելու համար: Հաճելիորեն կզարմացնեն հին ծանոթները, որոնցից նման բան չէիք սպասում: Տանը հնարավոր են անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ: Դրանք ձեզ համար հաճելի անակնկալ կդառնան ու կոգեշնչեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվերներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հնարավոր են թյուրիմացություններ, երբեմն ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն: Դուք գլուխ կհանեք դժվարություններից, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Ստիպված եք լինելու վեճերում պաշտպանել սեփական տեսակետը, անհավասար պայքարի մեջ մտնել, ձեզ ոչ հոգեհարազատ գործերով զբաղվել: Կարևոր կլինի չբողոքելն ու լավատեսությունը պահպանելը: Կյանքի հանդեպ լավատեսական հայացքը կօգնի նոր համախոհներ գտնել ու լեզու գտնել հների հետ: Չնայած ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, դրական միտումների ազդեցությունն էլ նշանակալի կլինի: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ տրամադրվեք. դա կօգնի հաջողության հասնել: Կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները, համատեղ գործունեությունն էլ օգուտ կտա հարաբերություններին: Եթե ստանձնեք այն գործերը, որոնց չէիք համարձակվում անցնել, արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել հին ու նոր ծանոթներից: Հնարավոր են դրամական մուտքեր: Դուք հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից, շահավետ գնումներ կանեք: Չի բացառվում՝ երկարաժամկետ ներդրումների կամ սեփական բիզնես սկսելու հետ կապված նոր ծրագրեր հայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ գործերից կարող եք հրաշալի գլուխ հանել: Ուշադիր եղեք, աշխատեք նկատել մանրուքները: Հենց դա կօգնի ձեզ խուսափել տհաճություններից, արագ հասնել դրված նպատակներին, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ որոշումներ ընդունել: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Տանը հնարավոր են հաճելի անակնկալներ, փոփոխություններ, նորություններ, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն ձեզ: Կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անսովոր ու հիշարժան կլինի: Կուզենաք խախտել իրադարձությունների սովորական ընթացքը և այնպիսի արարքներ կգործեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ չէիք համարձակվի: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Կկարողանաք պայմանավորվել նրա շուրջ, ինչի պատճառով նախկինում վեճեր են եղել, համաձայնեցնել ապագայի ծրագրերը: Ուշադիր եղեք մանր-մունր պատահարներին. հնարավոր է՝ դրանք ճակատագրի հուշումներ լինեն, որոնք ձեզ համար օգտակար կլինեն: Այսօր ընդունված շատ որոշումներ ճիշտ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուշադիր ու զգույշ եղեք: Կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք, պրովոկացիաներին մի տրվեք: Այդպես դուք ուրիշների խարդավանքների զոհը, ուրիշի ձեռքի խաղալիքը չեք դառնա: Եթե ողջ օրվա ընթացքում պահպանեք սառնասրտությունն ու առողջ բանականությունը, կկարողանաք խուսափել խնդիրներից և՛ տանը, և՛ աշխատավայրում ու ավելի արագ կգտնեք նպատակին տանող ճամփան: Աշխատեք խուսափել չծրագրված գնումներից, չարդարացված ծախսերից: Այսօր գումարի հետ կապված հարցերում հակված կլինեք թեթևամտության, կարող եք ծախսել ավելին, քան արժեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|