ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 23, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2094 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը անակնկալներ կբերի, բայց դրա հետ մեկտեղ շատ արդյունավետ կանցնի: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը. ձեզ շատերը կաջակցեն: Շատ Խոյերի պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք առավել հաճելի կլինեն, եթե մտերիմներից մեկը միանա ձեզ: Դուք հետաքրքիր բաներ կտեսնեք, կիմանաք մի բան, ինչը շուտով պետք կգա: Բացի այդ, տանից հեռու հաջող գնումներ անելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կառաջանան, դուք մտածածից չեք հրաժարվի ու սկսածը կիսատ չեք թողնի: Ձեր համառության շնորհիվ դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից, բայց քիչ ժամանակ կանցնի, և դուք բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Որոշ Ցուլեր կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

Երեկոն հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Այն հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Բայց տանը մնացող ու սիրելի գործով զբաղվող Ցուլերն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հարմար կլինի պիտանի գործերի համար: Այդ հատվածում դուք անսպասելի արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում բարդ է թվացել, պատասխաններ կգտնեք և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: Շատ Երկվորյակների վաղուց ստացած փորձը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել ցավալի սխալներից:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Նույնիսկ մանր-մունր գործերը կարող են սովորականից մեծ ուշադրություն պահանջել: Բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կուրախացնի. հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Որոշ Խեցգետիններ հնարավորություն կունենան կենտրոնանալ հենց այն գործի վրա, որը վաղուց է հետաքրքրում իրենց: Ճիշտ է, հաջողության միանգամից չեք հասնի: Բայց դուք համբերատար ու համառ կլինեք, ուստի անպայման կհասնեք ձեր նպատակին:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կլարվի: Օրվա երկրորդ կեսին մտքերը հավաքելն ավելի բարդ կլինի: Հնարավոր են ապրումներ դատարկ բաների պատճառով, շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Բայց դուք ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գումարի հետ կապված հարցերում զգույշ եղեք: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում, ձեզ համար նշանակալի գումարին հրաժեշտ տալուց կամ ֆինանսական լուրջ պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Եթե կենտրոնանաք օգտակար գործերի վրա, ապա անպայման հաջողության կհասնեք դրանցում, գլուխ կհանեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից:

Որոշ ժամանակ կարող եք նվիրել կենցաղային խնդիրներին, որոնցից արագ գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար. նրանք ուրախ կլինեն հանդիպել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, աշխատեք հենց առավոտվանից լուրջ տրամադրվել: Հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք. դուք պիտի ջանքեր գործադրեք, պայմաններն էլ շատ հաջող չեն լինի: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք ցանկացած հարց քննարկել՝ առանց մտահոգվելու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ մարդիկ, որոնք նախկինում ընդհանրապես չեն հետաքրքրվել դրանով: Իսկ մտերիմները հրաշալի գաղափարներով կկիսվեն, խելամիտ խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ուշադրություն դարձնել ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, ոչ մի բան աչքաթող չանել: Դուք հետաքրքիր բաներ իմանալու, մյուսներից վաղ կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կաջակցեն ձեր նախաձեռնություններից շատերը:

Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար. կարող եք նրանց հյուր կանչել կամ ինքներդ հյուր գնալ: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունն օգուտ կտա: Երեկոն լավ նորություններ է խոստանում, որոնք կարևոր կլինեն ձեզ ու ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերի համար: Կկարողանաք ձեր կողմը գրավել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Դուք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները կգտնեք, հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել ձեզ հետ: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել, որը հուսախաբ չի անի: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում: Այստեղ հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ: Ճիշտ է, դրա համար պիտի նախաձեռնող լինեք: Խուճապի մի մատնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ հաջող կդասավորվի, եթե լուրջ լինեք ու ծրագրված գործերին թեթևամտորեն չվերաբերվեք: Արժե համառություն դրսևորել, քանի որ անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել հազիվ թե հաջողվի: Գործերը, որոնցով նախկինում մեծ հետաքրքրությամբ եք զբաղվել, կարող են ձանձրալի թվալ: Բայց դուք ամեն դեպքում սկսածն ավարտին կհասցնեք ու հրաշալի արդյունք կստանաք:

Անսովոր միջոցառումների լինելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերն այսօր սովորականից ժամանակատար են լինելու. հնարավոր են անսպասելի ձգձգումներ, իսկ իրենց օգնությունը խոստացած մարդիկ կարող են հուսախաբ անել: Այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևորի մասին, աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Հավանական են հաջող գործարքներ, անսպասելի դրամական մուտքեր:

Լավ է նախաձեռնող լինեք անձնական հարաբերություններում: Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Այն հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ օր է սպասվում: Զրույցներ շատ կլինեն, հազիվ թե կարողանաք խուսափել երկար վեճերից, ձեզ ոչ այնքան հետաքրքիր քննարկումներից: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն նյարդայնացնելով ձեզ: Սակայն դուք կպահպանեք հավասարակշռությունը, բացասական հույզերին չեք տրվի և ոչ ոքի հետ չեք վիճի:

Ցանկացած միապաղաղ գործ այսօր առավել ձանձրալի ու հոգնեցնող է թվալու: Մտածեք՝ արդյոք չարժե այն մեկ ուրիշին հանձնարարել: Փոխարենը երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում ձեզ հավասարը չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Սա ամենահանգիստ օրը չի լինելու, բայց այն բավական հաջող կդասավորվի: Կենտրոնացեք ձեր ամենակարևոր նպատակների վրա, աշխատեք մանրուքների վրա չշեղվել, և ամեն ինչ կստացվի: Լավ է ինքնուրույն գործեք, իսկ եթե նույնիսկ օգնության դիմեք, ապա միայն այն մարդկանց, որոնց վաղուց եք ճանաչում:

Կարող եք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին, դուք կկարողանաք իրագործել մտածածը: Երեկոն արժե մտերիմների հետ անցկացնել: Նրանց կուրախացնեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Օգտակար կլինի ընտանեկան ծրագրերը քննարկելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2094 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 1.0/1