Աստղագուշակ․ դեկտեմբերի 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հնարավորություն կունենաք օգնել ձեզ համար թանկ մարդկանց: Դուք ձեզ նրբանկատ կպահեք, հազիվ թե ձեր արարքներն ինչ-որ մեկին վիրավորեն կամ վշտացնեն: Հաճախ հենց ձեր ջանքերի շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր երկար ժամանակ է, ինչ վիճել էին:
Աշխատեք գումարը ռիսկի չենթարկել, հիմա դրա կարիքը չկա. ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսում: Ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկ սպոնտան գնումներից լավ է հրաժարվել: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ֆինանսական բնույթի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ժամանակն է ցույց տալ շրջապատողներին, որ ունակ եք նրան, ինչին նրանք ընդհանրապես չեն սպասել: Ձեր արարքներն ու արտահայտությունները շատերին կզարմացնեն, բայց հենց դրանց շնորհիվ նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք ընդունելով՝ կսկսեք կարիերա կառուցել այն ոլորտում, որից առաջ շատ հեռու էիք: Դա հեշտ չի լինի, բայց հետաքրքիր կլինի:
Գնումների հարցում մի շտապեք: Գումարի հետ կապված ցանկացած որոշում պետք է կշռադատված լինի: Ցանկալի չէ վարկով գումար վերցնել, ինչ-որ բան ձեռք բերել՝ հետագայում մաս-մաս վճարելու պայմանով. դա հոգսերի պատճառ կդառնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Որոշումների հարցում մի շտապեք: Նույնիսկ եթե ամեն ինչ ակնհայտ է թվում, մի ծուլացեք ևս մեկ անգամ ուսումնասիրել իրավիճակը: Ամենայն հավանականությամբ դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել: Կպարզվի, որ նախկինում անկարևոր թվացող մասերը կարող են կարևոր դեր խաղալ: Դա կազդի ձեր ծրագրերի վրա. ստիպված եք լինելու վերամշակել դրանք:
Օրվա կեսին հավանական են հանդիպումներ ընկերների կամ գործընկերների հետ, որոնց հետ ոչ միայն համագործակցել եք, այլև ընկերություն եք արել: Այդ հատվածում արժե զրուցել ապագայի ծրագրերի մասին. ինքնատիպ գաղափարներ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ձեզ շատ բան կհաջողվի անել, ընդ որում՝ բարդ խնդիրներից զարմանալիորեն արագ գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք կարգավորել հին գործնական տարաձայնությունները, համագործակցություն սկսել նոր համախոհների հետ ձեզ համար շատ շահավետ պայմաններով: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կարող եք բծախնդրորեն օգնականներ ու համախոհներ ընտրել:
Հրաշալի օր է ուսման համար, հնարավորություն կունենաք օգտակար փորձ ձեռք բերել: Համբերատար եղեք մտերիմների հետ, ներողամիտ եղեք նրանց թուլությունների հանդեպ: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու ընտանեկան հարաբերությունները կարգավորելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է ձեր կարիերային և մասնագիտական աճին վերաբերող հարցերը լուծելու համար: Կարող եք որոշակիություն մտցնել սկզբունքային պահերի մեջ, որոշել, թե ինչով եք զբաղվելու մոտ ժամանակներս: Մի փորձեք մտածած ամեն ինչ միանգամից կյանքի կոչել կամ անհապաղ պարգև ստանալ կատարած աշխատանքի դիմաց. սպասելու ունակությունը շատ տեղին կլինի:
Հնարավոր են հաճելի անակնկալներ ընտանիքում, ինչպես նաև լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություննեում: Օրը հարմար է նախաձեռնող լինելու, համակրելի մարդուն ընդառաջ քայլ անելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք: Դա կօգնի լուծել խնդիրները, առաջ անցնել մրցակիցներից: Նոր ծանոթություններն օգտակար կլինեն: Կկարողանաք լավ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, որոնք շուտով կօգնեն ձեզ կյանքի կոչել համարձակ գաղափարները:
Հնարավոր են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում: Դուք դատարկ բաների պատճառով չեք վիճի սիրելի մարդու հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրան: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված հարազատների կամ հին ծանոթների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն իրադարձություններով լի կլինի: Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց դուք կձգտեք ավելիին, այդ իսկ պատճառով դատարկ բաների պատճառով կնյարդայնանաք: Հետևեք, որ ձեր բարկությունից չտուժեն մարդիկ, որոնք ոչնչում մեղավոր չեն: Առավոտը կարող է բավական լարված լինել, հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, հաջող գնումներ անել: Նոր ծրագրեր կհայտնվեն՝ կապված ուսման, աշխատանքի և բիզնեսի զարգացման հետ: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն այնքան էլ բարենպաստ չի սկսվի, մինչև ճաշ հավանական են և՛ փոքրիկ թյուրիմացություններ, և՛ անհաջող զուգադիպություններ: Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, և որոշ հարցերի լուծում պիտի հետաձգեք անորոշ ժամանակով:
Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կլուծեք խնդիրներն ու կհաղթահարեք խոչընդոտները, խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Օգտակար կլինի կենսափորձը, որի շնորհիվ արագ նպատակին տանող ճիշտ ճամփա կգտնեք: Երեկոն սիրահարներին կուրախացնի հաճելի անակնկալներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանգիստ, բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա: Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ իրագործել ծրագրերն ու կյանքի կոչել մտածածը: Գործեր շատ կլինեն, բայց դրանք բոլորը հասկանալի, հասարակ կլինեն ու չեն ստիպի ձեզ հուզվել: Ամենակարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք. ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք վարվել:
Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ընկերներին հյուր կանչել կամ միասին զբոսնել: Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ երկար սպասված սիրային խոստովանություն կլսեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսը հարմար է սկսած գործերն ավարտելու և ապագայի գործողությունների ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Կարող եք գտնել մարդկանց, որոնք ձեր հուսալի համախոհները կդառնան, բայց բոլորին վստահել չարժե. լսեք ինտուիցիայի ձայնին:
Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, մտերիմների հետ շփվելու, զբոսանքների համար: Բարենպաստ ժամանակ է նաև ստեղծագործելու համար: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը կամ նոր բան փորձելը: Ձեզ համար օգտակար կլինի առօրյա գործերից որոշ ժամանակով հեռանալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, հոգ կտանեք նրանց հոգեկան հարմարավետության մասին, չեք արհամարհի ուրիշների ցանկությունները, փոխզիջումային տարբերակներ կգտնեք, եթե տարաձայնություններ ծագեն: Մարդիկ, որոնք նախկինում խուսափում էին ձեզ հետ շփումներից, այսօր իրենց ավելի բարեհամբույր կպահեն:
Եկել է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համար համակրելի մարդը առաջին քայլն անելու համար հարմար պահը: Մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու, ձեզ համար թանկ մարդու հին ցանկությունն իրագործելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Գործերն առավոտվանից ստանձնեք. այդպես կկարողանաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Հավանական են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ: Անսպասելի հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, նաև նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:
Երեկոն հաճելի կանցնի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, ընկերներից մեկը կկիսվի լավ նորություններով: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, նաև սիրային խոստովանությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ