Աստղագուշակ․ դեկտեմբերի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2188 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք: Շտապողական եզրահանգումները, ոտքի վրա ընդունված որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Եթե դուք հանգիստ մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ, կհասկանաք՝ ինչպես գործել: Երբեմն արժե պարզապես թույլ տալ, որպեսզի իրադարձություններն իրենց հունով ընթանան ու նայել, թե ինչի դա կարող է հանգեցնել: Աշխատեք խուճապի չմատնվել ու չհուզվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Դուք անպայման կգտնեք իրավիճակը հսկողության տակ առնելու ձևը: Համբերատարությունն ու համառությունը հնարավորություն կտան հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու, վերջին շրջանում առաջ եկած համարձակ գաղափարների իրագործմանն անցնելու համար: Շատ բան թեթև կստացվի: Կարող եք ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով, որը չի հիասթափեցնի անգամ ոչ միանշանակ իրավիճակներում: Ինչ-ինչ ընտանեկան խնդիրներ կլուծվեն ձեր ակտիվության, համառության ու նպատակասլացության շնորհիվ: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում նրանց կասկածելի էին թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար է հանգստի, չհոգնեցնող զբաղմունքների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի շփումների համար: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ այնպիսի վայրեր, որոնց մասին նախկինում չեք էլ լսել: Վերջնական որոշում ընդունելուց առաջ ամեն ինչ կշռադատեք. շտապելու կարիք չկա: Օրվա երկրորդ կեսը հարմար է օգտակար գնումներ անելու կամ գոնե դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այն հարմար է լուրջ գործերի, ֆինանսական հարցերի լուծման, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները ձեզ համար կարևոր են: Ձեզ կհաջողվի ճիշտ տոն և անհրաժեշտ բառեր ընտրել, լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը: Արժե ոչ մեծ դադար վերցնել, զբաղվել թեկուզ ոչ այնքան օգտակար, բայց ձեզ համար հաճելի ու ոգեշնչող գործով: Կարևոր զրույցների համար լավագույն ժամանակը չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Եթե սկսեք հուզվել ու նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, ապա օրը բարդ կդասավորվի: Կարևոր կլինի բարեհամբույր լինել նույնիսկ նրանց հետ, որոնց առանձնապես չեք համակրում: Չարժե կոնֆլիկտներ հրահրել. ձեր բարյացակամ լինելը կփոխանցվի նաև շրջապատողներին, հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք՝ ինչպես կարելի է հասնել վաղուց դրված նպատակներին, նաև նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօրվա շատ իրադարձություններ ավելի կարևոր ու լուրջ կլինեն, քան կարող են թվալ առաջին հայացքից: Հետևեք տեղի ունեցողին. եթե ճիշտ եզրահանգումներ անեք, կկարողանաք խուսափել ապագայի շատ խնդիրներից: Արժե լսել խորհուրդները. դրանք հաճախ օգտակար կլինեն: Երբեմն հեշտ չեն դասավորվի հին ծանոթների հետ հարաբերությունները: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն վեճեր կծագեն: Բայց դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյուններն ու փոխզիջումային տարբերակներ գտնել: Եվ դա կստացվի: Ձեր ջանքերի շնորհիվ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, ընդհանուր լեզու գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չնայած դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, օրը վատ չի դասավորվի: Լավատեսությունն ու լավ տրամադրությունը կօգնեն ձեզ գլուխ հանել նույնիսկ շատ բարդ խնդիրներից: Նոր գործերը ոգևորությամբ կստանձնեք, և դրա շնորհիվ արագ կհասնեք հրաշալի արդյունքի: Հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, կարևոր բաների մասին պայմանավորվելը: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Աննշան ջանքեր գործադրելով էլ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք աշխատասեր կլինեք, համառ, պատրաստ կլինեք հաղթահարել խոչընդոտները, և հենց դրա շնորհիվ էլ կհասնեք դրված նպատակներին, հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը: Հարմար օր է նվերներ ընտրելու, հաճելի անակնկալներ նախապատրաստելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, ընդ որում՝ ծրագրված գործերին կավելանան լրիվ նորերը: Ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու հրաժարվել հանգստից, կհետաձգեք ծրագրած հանդիպումները: Այդ ամենը կարող է փչացնել տրամադրությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով. դուք կրկին ձեզ հրաշալի կզգաք, երբ տեսնեք, թե ինչ արդյունքների եք կարողացել հասնել: Օրվա երկրորդ կեսին մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան: Ընտանեկան հոգսերը երբեմն առաջին պլանում կհայտնվեն, բայց դուք չեք բողոքի: Երեկոն հաճելի լուրեր ու հրավերներ է խոստանում, որոնց հաճույքով կհամաձայնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի, խոստումնալից օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և հաջողության հասնելու շանսերը մեծ են: Նկատի ունեցեք, որ այսօր չարժե շտապել ու տաքանալ, փորձել մի քանի գործ միանգամից անել: Միայն մտածված ու հետևողական գործողությունները անհրաժեշտ պտուղները կտան: Օրվա առաջին կեսը հավաքվածություն ու կենտրոնացվածություն է պահանջում, իսկ ահա երկրորդին կարող եք թուլանալ ու հանգստանալ: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված ընտանեկան տոներ կազմակերպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Չարժե սպասել, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն լուծի գոյություն ունեցող խնդիրները, պատասխաններ գտնի բոլոր հարցերին: Գործեք, եթե դրական փոփոխություններ եք ուզում. ձեզ մոտ շատ բան պարզապես հրաշալի կստացվի: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացված փորձը, որի շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հարմար օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար հակված չեն զրույցների և տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, որոնց վերջերս կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Համառությունը, ամրությունը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ամրապնդել դիրքերը, հուսալի համախոհներ ձեռք բերել: Մի նահանջեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա. դուք նպատակին հասնելու հնարավորություն ունեք, նույնիսկ եթե իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Այստեղ լավ գլուխ կհանեք, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես գործել: Հարմար օր է օգտակար իրեր գնելու համար, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Կհաջողվի մտերիմների համար հրաշալի նվերներ ձեռք բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|