Աստղագուշակ․ դեկտեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2158 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կուզենաք անհապաղ փայլուն արդյունքների հասնել այն ամենում, ինչ կստանձնեք: Այդ ցանկությունը լրիվ հասկանալի է, բայց, ցավոք, օրվա առաջին կեսին իրականանալի չի լինի: Այդ հատվածում հավանական են անսպասելի դժվարություններ, ձգձգումներ գործերում ու պայմանավորվածությունների խախտում: Աշխատեք այդ ամենին փիլիսոփայորեն նայել ու չհուզվել. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Այն հրաշալի կլինի ինքնուրույն աշխատանքի համար. դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Ներդաշնակ անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բավական բարդ կլինի: Բանը ոչ այնքան ծագած խնդիրների (քանի որ դրանք այնքան էլ լուրջ չեն լինի), որքան ձեր հուզական դաշտի անկայունության մեջ կլինի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը, ժամանակ գտեք ոգեշնչող զբաղմունքների համար ու միանգամից կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հին գործերին վերադառնալու և վերջապես դրանք հաջողությամբ ավարտելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, արագ պատասխաններ կգտնեք շատ ու շատ հարցերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հաջող կլինի: Դուք ստեղծագործաբար կմոտենաք շատ խնդիրների, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ոչ մի լավ բան չի ստացվել: Շատ Երկվորյակների կօգնի հին փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ելք կգտնեն ոչ միանշանակ իրավիճակից: Օրվա երկրորդ կեսը նույնպես լավը կլինի, չնայած՝ ոչ այդքան արդյունավետ: Այն հրաշալի կլինի հին ընկերներին հանդիպելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսը հարմար չի լինի կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու կամ համարձակ, բայց դեռևս իրականությունից հեռու գաղափարների պատճառով հին ծրագրերից հրաժարվելու համար: Փոխարենը դա հրաշալի ժամանակ կլինի կուտակված գործերից գլուխ հանելու ու մանր-մունր հարցերը լուծելու համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործնական բանակցությունների և լուրջ հարցերը քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն ամենատարբեր մարդիկ, որոնց թվում կլինեն անձինք, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ դուք ոչ միայն ազդեցիկ համախոհներ, այլև նոր ընկերներ գտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին շատ բան պիտի հասցնեք, այդ շրջանը բավական լարված կդասավորվի: Ամեն անգամ չի հաջողվի լեզու գտնել շրջապատողների հետ, հաճախ ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան նույնիսկ փորձված համախոհների հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Պատրաստ եղեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, ուղղել ուրիշների սխալները: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ կանցնի: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի, և ձեզ կհաջողվի դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի գաղափարների ու համարձակ ծրագրերի օր է: Ամեն անգամ չի հաջողվի իրագործել մտածածը, բայց դուք ոչինչ երկար ժամանակով չեք հետաձգի ու շուտով անպայման կվերադառնաք այսօրվա մտահղացումներին: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. այստեղ դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության ու շատ կծախսեք դատարկ բաների վրա: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ. դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ կկռահեք այն, ինչ ուղիղ չի ասվում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անկախ նրանից, թե ինչ անակնկալներ կմատուցի օրը, աշխատեք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել ու հիշել հին ծրագրերի մասին: Կարևոր կլինի ձեզ վրա հույս դրած մարդկանց հուսախաբ չանելը. նրանից, թե արդյոք դա ձեզ կհաջողվի, կախված կլինի հարաբերությունների հետագա զարգացումը: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ երկրորդը հարմար կլինի համախոհներ փնտրելու և ջանքերը միավորելու համար: Հին ընկերները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել կամ կիսվել տեղեկատվությամբ, որը ձեզ պետք կգա մոտ ժամանակներս, կօգնի ճիշտ որոշում ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ամենակարևոր գործերում լավ է հույս դնեք ձեր ուժերի վրա ու նույնիսկ փորձված համախոհներից անվերապահ աջակցություն չսպասեք: Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց որոշ գործեր ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք. հաշվի առեք դա ու իրական ծրագրեր կառուցեք: Ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջանալ աշխատավայրում, բայց ամեն ինչ արագ կհարթվի, դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Արժե լսել ինտուիցիայի հուշումները. այն ցույց կտա, թե որ գործերի վրա արժե հիմա կենտրոնանալ, իսկ որոնք կարող են սպասել: Իսկ ահա խորհուրդներից օգուտ քիչ կլինի, քանի որ հաճախ դրանք կտան մարդիկ, որոնք իրավիճակից ընդհանրապես գլուխ չեն հանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը առանց անակնկալների չի անցնի, բայց դրանք, պետք է խոստովանել, ամեն անգամ հաճելի չեն լինի: Սակայն եթե լավատեսությունը չկորցնեք, նույնիսկ դժվարությունների բախվելիս կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունն ու կհասնեք ձեր նպատակներին: Չեն բացառվում տարաձայնությունները աշխատավայրում, նույնիսկ թեժ վեճերը: Դրանք օգտակար կլինեն, քանի որ կօգնեն օպտիմալ լուծում գտնել: Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հաճելի լուրեր էլ կստանաք: Այդ հատվածում լավ է ծրագրեր կառուցեք. դուք իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր կլինի օրվա սկզբին դատարկ բաներից չկառչելը: Այդ հատվածում իսկապես ամեն ինչ մտածածի նման չի դասավորվի, բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե. ամեն ինչ կստացվի, միայն թե ավելի ուշ: Հազիվ թե հաջողվի ամբողջությամբ խուսափել նյարդայնացնող խառնաշփոթից, բայց այն չի ստիպի ձեզ լուրջ սխալներ գործել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգիստ ու ոգեշնչող զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնեն ձեր տրամադրությունը: Լավ է հետաձգեք սուր հարցերի քննարկումը, հատկապես՝ ֆինանսական բնույթի. այստեղ հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել ու որոշումներ ընդունել՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում: Բայց դուք խուճապի չեք մատնվի, կպահպանեք առողջ բանականությունն ու ամեն ինչ ճիշտ կանեք: Իրավիճակը աչքի առաջ դեպի լավը կփոխվի, նորանոր հնարավորություններ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարևոր չէ՝ կքննարկեք աշխատանքային հարցերը, թե անձնական գործերը. բոլոր դեպքերում վեճերի առիթներ չեն ստեղծվի, իսկ այն մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, ձեր կողմը կանցնեն: Միաժամանակ հավանական են հաճելի լուրեր հեռվից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հաճելի ու ոգեշնչող կլինի: Հաջող զուգադիպությունը կհուշի, թե ուր է պետք շարժվել և ինչպես ավելի արագ գլուխ հանել լրիվ անսպասելի առաջ եկած բարդ խնդրից: Լավ ծանոթ աշխատանքը հեշտությամբ կտրվի, բայց նոր գործերն էլ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի շատ չհոգնելն ու սթրեսային իրավիճակներից խուսափելը: Գործերում փոքրիկ դադարն ու լավ ընկերախմբում հաճելի հանգիստը ձեզ չեն խանգարի: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|