Աստղագուշակ․ դեկտեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2194 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին արժե զգույշ գործել: Ռիսկի մի դիմեք, եթե դրանից կարելի է խուսափել, շրջահայաց եղեք ու հաջողակ լինելու վրա հույս մի դրեք: Շանս կա՝ կարևոր հաղթանակներ տոնեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք դրան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է: Այն հարմար է ինչպես օգտակար գործերի, այնպես էլ՝ զվարճանքների ու հանգստի համար: Կուրախացնի հին ծանոթների հետ շփվելու հնարավորությունը: Չի բացառվում՝ նրանցից հետաքրքիր բաներ իմանաք: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, որոնք կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք ոչ միայն ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև միանգամից կհասկանաք, թե որոնք են նրանց իրական մտադրությունները, կկռահեք այն, ինչ ուրիշները փորձում են թաքցնել: Ամենալավը գլուխ կհանեք կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Հազիվ թե ինչ-որ մեկը շեղի ձեզ, ստիպի սխալվել կամ հետաձգել սկսածը: Օվա երկրորդ կեսը լավ նորություններ ու լուրեր է խոստանում մարդկանցից, որոնց կարոտել էիք: Չեն բացառվում անսպասելի այցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգստություն պահպանեք և աշխատեք ձեզ բարեհամբույր պահել: Դա էլ բավական կլինի օրվա ընթացքում ծագած բոլոր խնդիրներից գլուխ հանելու, ճիշտ որոշումներ ընդունելու և այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու համար, որոնց հետ պիտի հանդիպեք և որոնց հետ պիտի քննարկեք կարևոր հարցերը: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ու հուսալի օգնականներ գտնեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դրանցից առավելագույն օգուտ քաղելու համար պետք է և՛ գործեք, և՛ արագ որոշումներ ընդունեք: Դուք կարող եք հենվել ինտուիցիայի վրա. նրա հուշումները միշտ հստակ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները կօգնեն արագ հասնել նպատակին, լուծել հարցերը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Հաճախ կխառնվեն գործնական ու անձնական հարաբերությունները. գործընկերները կարող են ընկերներ դառնալ, իսկ հին բարեկամները՝ բիզնեսի գործընկեր: Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար. ամենայն հավանականությամբ դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Առավոտյան լավ է զբաղվեք առօրյա գործերով, լուծեք ծանոթ խնդիրները, հաճելի ու ոչ այնքան կարևոր զրույցներ վարեք: Ավելի լուրջ զբաղմունքների համար բարենպաստ ժամանակն ավելի ուշ կգա: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ հավանական են դրական փոփոխություններ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց սիրում եք, մտերիմներին ուրախացնելու բազմաթիվ եղանակներ կգտնեք, նրանք էլ կփորձեն նույնկերպ պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է բարդ խնդիրները լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի շատ բաներից գլուխ հանել, պատասխաններ գտնել լուրջ հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումները թույլ տան ամրապնդել ֆինանսական վիճակը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Դուք շատ բանի կկարողանաք հասնել, բայց հանգիստն էլ ավելորդ չի լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար, որոնք նկատելի արդյունք կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խաղաղասիրաբար տրամադրվեք: Այսօր կարևոր կլինի ոչ ոքի հետ չվիճելը, հատկապես՝ դատարկ բաների պատճառով: Բարդ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Հազիվ թե կարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա, իսկ ահա վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհությունները չեն բացառվում: Լավ է շրջապատողներին չքննադատեք ու խորհուրդներ չտաք նրանց, ովքեր չեն խնդրում: Օրն արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Չեն բացառվում դրամական մուտքերը, նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ հաջողության հասնել: Չի լինի մի խոչընդոտ, որն այսօր չկարողանաք հաղթահարել: Դուք ոչ միայն համառ կլինեք, այլև հնարամիտ, այնպես որ՝ երբեմն ձեր նպատակներին կհասնեք անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակներով: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, հենց նրանց էլ արժե դիմել խորհուրդների խնդրանքով: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեք կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բան լավ կդասավորվի: Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, բայց համառություն կդրսևորեք միայն այնտեղ, որտեղ դա տեղին է: Եթե ինտուիցիան հուշում է, որ լավ է նահանջել ու սպասել, դուք հենց այդպես էլ կվարվեք, և որոշումը լրիվ ճիշտ կլինի: Շրջապատողները միշտ չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, բայց խորհուրդներ չեն տա: Աշխատեք նրբանկատ լինել խոցելի ու զգացմունքային մարդկանց հետ: Այսօր այդպիսիք ձեր շուրջը շատ կլինեն: Չարժե կիսվել գաղափարներով, քանի դեռ դրանք ինչպես հարկն է չեք մտածել: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա աշխատանքային ծրագրերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ավելի լավ է չշտապեք: Օրը հաջող կդասավորվի, եթե չտաքանաք, ձեր ամեն քայլը մտածեք: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ. չարժե հավատալ բոլոր խոստումներին, որոնք այսօր կտան շրջապատողները: Հաջողությունների հասնելը հեշտ կլինի այնտեղ, որտեղ մանրուքների հանդեպ ուշադրություն, ինչպես նաև նույն գործով երկար ժամանակ զբաղվելու ու չշեղվելու անհրաժեշտություն կլինի: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Շատ բաների մասին կարող եք զրուցել ու քննարկել ընդհանուր ծրագրերը: Տարաձայնություններ հազիվ թե ծագեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը հաճելի ու արդյունավետ կանցնի: Բարդ գործերը ձեզ չեն վախեցնի: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին ձեր գաղափարները դուր կգան: Այդ իսկ պատճառով օգնականներ ու համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և դուք բաց չեք թողնի այդ շանսը: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հանգստի, չհոգնեցնող տնային գործերի համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված գնումներ: Դրանք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է շփումների համար: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, հարազատները կկիսվեն լավ նորություններով: Կարող եք քննարկել գործնական հարցերը. ամենայն հավանականությամբ՝ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ստեղծագործելու և երևակայություն, հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Կհաջողվի նորովի նայել սովորական դարձած բաներին, գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտորում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|