Աստղագուշակ․ դեկտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2197 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ բարդ օր է սպասվում: Կարևոր է չշտապել ու չհուզվել: Մտածեք՝ արդյոք ավելի շահեկան չէ չչարանալն ու մի քիչ սպասելը և ոչ մի կարևոր բան չձեռնարկելը: Երբեմն ինչքան շատ ուզենաք իրավիճակը դեպի լավը փոխել, այնքան շատ դժվարություններ կառաջանան, այնպես որ՝ պայմանների դեմ պայքարել չարժե: Նշանի շատ ներկայացուցիչներ մի քիչ հանգստանալու, իսկ հետո վաղուց հետաքրքրող գործին անցնելու հնարավորություն կունենան: Առաջին հաջողությունները համեստ կլինեն, բայց դրանք էլ բավական կլինեն, որպեսզի ուզենաք առաջ շարժվել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ցանկալի է կրճատեք ծախսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի, բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա իրագործել ծրագրերը, որոնք երկար եք կառուցել՝ նույնիսկ հույս չունենալով, որ դրանք իսկապես կհաջողվի կյանքի կոչել: Գործնական հանդիպումները հրաշալի կանցնեն, սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: Դուք կարող եք ձեր կյանքում նոր էջ բացել, եթե, իհարկե, նման ցանկություն ունեք: Հեշտությամբ կազատվեք նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Փոքրիկ թյուրիմացությունները չեն փչացնի ձեր տրամադրությունը, տհաճ հետևանքներ էլ չեն ունենա: Դուք շրջապատողների հետ լավ լեզու կգտնեք, նրանք էլ ուրախ կլինեն ավելի լավ ճանաչել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր հոգու կորովը, հրաշալի ինքնազգացողությունը երաշխավորված են: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, կարող եք հաջողությամբ լուծել բարդ հարցերը, փոխզիջման հասնել նրանց հետ, ում կարծիքը ձեզ համար կարևոր է: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտել էիք: Շփումները շատ հաճելի կլինեն, չի բացառվում՝ ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք միասին կյանքի կոչել: Առօրյա գործերը ձանձրալի կթվան, երբեմն կնյարդայնացնեն ձեզ: Ինչ-որ բան կարող եք հետաձգել, որպեսզի ազատ ժամանակը հաճելի անցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տարաձայնություններ ընկերների ու համախոհների հետ: Նույնիսկ ընթացիկ գործերը դժվարությամբ կտրվեն, քանի որ հաճախ այնպիսի մանրուքներ աչքաթող կանեք, որոնք ավելի ուշ կարևոր կլինեն: Շատ Խեցգետիններ հակված կլինեն հակասական արարքների, շտապողական որոշումների, որոնց համար ավելի ուշ կզղջան: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում խորհուրդները կօգնեն խուսափել սխալներից: Հավանական են անսպասելի ուղևորություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով կուզենայիք զբաղվել: Պետք չէ շատ վշտանալ. ճանապարհին ձեզ բազում հետաքրքիր պահեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Դուք շրջապատողների հետ հաշտ կլինեք, արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Կարող եք քննարկել կարևոր հարցերը: Երբեմն ընդդիմախոսները արագ կընդունեն ձեր ճշմարտացիությունը, երբեմն էլ ժամանակ պետք կլինի, բայց բոլոր դեպքերում կկարողանաք բոլորին դուրեկան լուծում գտնել: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Նույնիսկ միապաղաղ գործերը ձանձրալի չեն թվա, սովորական զբաղմունքներին ստեղծագործ կմոտենաք, իսկապես կտարվեք նրանով, ինչը մեկ ուրիշ ժամանակ կհոգնեցներ ձեզ: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5,ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաջող, արդյունավետ օր է, որն աշխատանքի մեջ մեծ հաջողություններ է խոստանում: Կարող եք ձեր առաջ կարևոր նպատակներ դնել. ամենայն հավանականությամբ կհասնեք դրանց: Ցանկացած գործի ու առաջադրանքի աշխատեք ստեղծագործ մոտեցում ցուցաբերել. ոչ ստանդարտ ու ինքնատիպ մեթոդները հիմա արդյունավետ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ կարևոր բաների մասին անկեղծ զրուցելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ բառեր գտնել, ոչ ոքի չվիրավորելով բացատրել այն, ինչ երկար ժամանակ պարզ չէր: Անցյալում կմնան տարաձայնությունները, որոնք մթագնում էին հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարդ օր է, որը մանրուքներին ուշադրություն է պահանջում: Նույնիսկ աննշան սխալը խնդիրներ կբերի, որոնցից գլուխ հանելը դժվար կլինի: Կարևոր կլինի ուրիշի ազդեցության տակ չընկնելը: Հաջողությունը կայցելի նրանց, ովքեր ինքնուրույն են գործում ու չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Երբեմն դժվար կլինի ուրիշի ազդեցությանը դիմակայելը, բայց դուք բավականաչափ ուժ, գիտելիքներ ու էներգիա կունենաք ինքնուրույն ամեն ինչ անելու համար: Դուք կստանաք մտերիմների աջակցությունը, եթե նրանց պատմեք ձեզ անհանգստացնող խնդիրների մասին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ընդհանուր ծրագրերը քննակելու, դրանց իրագործման մասին պայմանավորվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է շփումների, համագործակցության պայմանները քննակելու ու համատեղ գործունեություն սկսելու համար: Ընդունեք համախոհների ու ընկերների աջակցությունը, նույնիսկ եթե դրա կարիքը չունեք. դա օգուտ կտա հարաբերություններին: Որոշ Կարիճներ մտերիմներից մեկին վերաբերող կարևոր նորություններ կստանան: Օրվա երկրորդ կեսին ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ չի շեղի: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես գործել: Նրա շնորհիվ սխալներ չեք անի, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք ու վարքի ճիշտ ձև կընտրեք նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ օր է: Տհաճություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց փորձեք դրանք նվազագույնի հասցնել: Դրա համար պետք է լսեք ուրիշների կարծիքը, հետևեք փորձված համախոհների խորհուրդներին: Երբեմն ձեր սեփական փորձը բավարար չի լինի ճիշտ որոշումներ ընդունելու համար: Օրվա վերջին հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այս ժամանակահատվածը հարմար է տնային գործերի համար. դրանք հոգնեցուցիչ ու բարդ չեն թվա: Ձեզ դուր կգա կարգուկանոն հաստատելը, անպիտան բաներից ազատվելը: Կարող եք կահույք ու ինտերիերի մասեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն ինքնատիրապետում է պահանջում: Բարեբախտաբար, դուք կարողանում եք վերահսկել ձեզ: Վատ տրամադրությանն ու բարկությանը մի տրվեք: Չմտածված արարքներից էլ լավ է հետ կանգնել: Նրա մասին, ինչ կասեք ու կանեք հույզերի ազդեցության տակ, շուտով ստիպված եք լինելու զղջալ: Հնարավոր է հաջողություն կենտրոնացվածություն, ուշադրություն պահանջող գործերում: Հենց դրանց վրա էլ արժե կենտրոնանալ: Դուք հաշվարկների մեջ չեք սխալվի, կնկատեք մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի համար, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք ապագային վերաբերող որոշումներ ընդունել, քննարկել դրանք մտերիմների հետ: Կբարելավվի ֆինանսական վիճակը, հավանական է վերադարձնեն հին պարտքերը, չեն բացառվում արժեքավոր նվերները: Հաջողությամբ կլուծվեն իրավաբանական հարցերը, օրը հարմար է ազդեցիկ անձանց հետ շփումների համար: Դուք շատերին մոտեցում կգտնեք, ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց անտարբեր մնալ չի ստացվի: Մարդիկ, ովքեր այսօր ձեզ օգնություն են առաջարկում, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը զգուշություն է պահանջում: Շտապելով գործելու դեպքում սխալներ կանեք: Դրանք ուղղելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Հույզերի ազդեցությամբ ոտքը կդնեք այն ճանապարհին, որը ձեզ նպատակին չի տանի: Ավելի լավ է ղեկավարվեք տրամաբանությամբ ու առողջ բանականությամբ: Դուք ցրված կլինեք, ինչ-որ կարևոր բան կմոռանաք կամ կկորցնեք: Աշխատեք ավելի ուշադիր լինել: Կենտրոնացվածություն պահանջող ցանկացած աշխատանք այսօր ավելի հոգնեցուցիչ կլինի, քան սովորաբար: Հաճախ դադարներ վերցրեք ուժերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|