Աստղագուշակ․ դեկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3413 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Շատերը հավանության կարժանացնեն ձեր գաղափարները, օգնություն կառաջարկեն դրանց իրագործման հարցում: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ: Արժե լսել ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ արժե արդյոք ընդունել դրանք: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, սիրային ժամադրություններն էլ բացառապես հաջող կանցնեն: Շրջապատողները հաճախ կուրախացնեն ձեզ. դա կանեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Երեկոն հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Նման զրույցից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է: Դուք ձեր և մյուսների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Շատ գործեր ավելի հեշտ կտրվեն, քան սպասում էիք: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչով և երբ զբաղվել. վստահեք նրան ու անպայման կստանաք այն, ինչի մասին երազում էիք: Հաճախ նպատակին հասնելու համար ստիպված եք լինելու օգտվել անսովոր, երբեմն նաև ռիսկային մեթոդներից, և դա ձեզ բացարձակ չի վախեցնի: Հեշտությամբ աջակցություն կստանաք: Եվ բանը միայն այն չէ, որ ձեր գաղափարները լավն են, այլև այն, որ շրջապատողները չեն կասկածի դրանում. դուք հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Ժամանակին ստացված ինֆորմացիան թույլ կտա ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ է պետք անել, որպեսզի հին երազանքներն իրականանան: Հարմար օր է նոր նախագծեր ստանձնելու համար: Սակայն կարևոր կլինի չշտապելը: Մի քիչ ժամանակ կանցնի մինչև հասնեք առաջին հաջողություններին: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել, ինչ-որ բան գնել ձեզ համար կամ նվեր առնել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ օր է, որը հարմար է աշխատանքի համար: Դուք հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում: Հազիվ թե ինչ-որ բան շեղի ձեզ: Նույնիսկ եթե ստիպված լինեք երկար աշխատել, դուք համարյա հոգնածություն չեք զգա: Շատ բան կհաջողվի անել: Դուք լուրջ սխալներ չեք անի, որոնք կխանգարեին ձեզ հասնել անհրաժեշտ արդյունքին: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական և անձնական հարաբերությունները, կապեր ձեռք բերել, որոնք շուտով պետք կգան: Դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, արագ մոտեցում կգտնեք նրանց, որոնց հետ նախկինում լեզու գտնել չեք կարողացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու դրանից մեծ հաճույք կստանաք: Շրջապատողները կիմանան ձեր հին հաղթանակների մասին: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: Նոր գործընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի ընթացքում ամենահուսալի ընկերները կդառնան: Գեղեցիկ սիրային պատմություն կարող է սկսվել: Ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է ինքնուրույն աշխատանքի համար: Եթե ինչ-որ մեկը ձեզ չշեղի, խորհուրդներ ու անտեղի օգնություն չառաջարկի, դուք հրաշալի արդյունքներիկհասնեք: Դուք շատ գործերի անսպասելի կողմից կմոտենաք ու հենց դրա շնորհիվ էլ գլուխ կհանեք դրանցից: Շրջապատողներին ձեր հաջողությունները կոգեշնչեն: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան հետևել ձեր օրինակին: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց հետ ընդամենը մի քանի բառ կփոխանակեք: Չի բացառվում՝ համարյա պատահաբար տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Կարող եք լավ արդյունքների հասնել, բայց դրա համար պիտի զգույշ գործեք, ամեն քայլը հանգիստ կշռադատեք: Խորհուրդները, որոնք հաճախ կտան շրջապատողները, ամեն անգամ լավը չեն լինի: Այնպես որ՝ մի շտապեք հետևել խորհուրդներին, ամեն ինչ ինքներդ մտածեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Նման գործերը ձեզ հոգնեցնող չեն թվա, հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները: Դուք դրանով առանց նյարդայնանալու կզբաղվեք ու գոհ կմնաք արդյունքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է հանգստի համար: Կարող եք զբաղվել հաճելի ու չհոգնեցնող բանով, բայց լուրջ առաջադրանքների լուծմանը լավ է չանցնեք: Եթե ծանոթների հետ ընդհանուր ծրագրեր եք քննարկում, աշխատեք խոստումներ չտալ ու պարտավորություններով չկապվել: Ամենայն հավանականությամբ պայմանավորվածությունները պիտի վերանայվեն: Հետևեք արժեքավոր իրերին ու փաստաթղթերին. դրանք կարող են կորել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար շատ կարևոր հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է նոր բան սովորելու համար: Այն, ինչ այսօր կիմանաք, շուտով օգտակար կլինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, որոնց խորհուրդներն ավելի ուշ կօգնեն ձեզ խուսափել սխալներից: Արժե հանդիպել հին ծանոթների հետ. զրուցելու և քննարկելու բան կլինի: Չի բացառվում վերականգնվեն սիրային հարաբերություները, որոնք ժամանակին ավարտվել էին ձեր նախաձեռնությամբ: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով, նվերներով և ուշադրության նշաններով լի կլինի: Ուրախության առիթների պակաս չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կուզենաք ուրախացնել ձեզ ու մտերիմներին, իսկ դա անելու հնարավորություն այսօր անպայման կունենաք: Ճիշտ է, ծախսերի կարիք կլինի, բայց դրանք նշանակալի չեն լինի ու հաստատ ծակ գրպանով էլ չեք մնա: Օրը հարմար է ուսման համար. դուք ցանկացած տեղեկատվություն արագ կմտապահեք: Իսկ ահա առօրյա, լավ ծանոթ գործերով զբաղվելը ձանձրալի կլինի: Բայց դուք դրանցից էլ հրաշալի գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները կամ հաջողությամբ ավարտին հասցնել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հանգիստ ու բավական արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել գործերում, լուծել հարցերը, որոնք ձեզ վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Երբեմն համախոհների և ընկերների հետ տարաձայնություններ կառաջանան, բայց միշտ կհաջողվի փոխհամաձայնության հասնել: Այստեղ հաճախ կօգնեն կենսափորձն ու առողջ բանականությունը: Լավ է զբաղվեք գործերով, որոնք թույլ են տալու արդյունքի հասնել եթե ոչ միանգամից, ապա գոնե տեսանելի ապագայում: Ձեզ դուր կգա սեփական ջանքերի պտուղները տեսնելը: Կոգեշնչի հնարավորությունը ստանալու այն, ինչի մասին նախկինում երազում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի, հագեցած օր է: Նրա առաջին կեսին դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, հետաքրքիր բաներ կիմանաք շրջապատողների մասին: Հավանական են անսպասելի նվերներ, հնարավոր են դրամական մուտքեր, որոնք ավելին կլինեն, քան ենթադրում էիք: Մի շտապեք ծախսել ստացածը. սպոնտան գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ: Երեկոյան հնարավոր են լավ նորություններ, ընդ որում՝ լրիվ անսպասելի: Այդ հատվածում չեն բացառվում և շատ հաճելի այցերը: Հյուր կարող են գալ մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|