Աստղագուշակ․ դեկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2113 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աստղերն այսօր շատ հարցերում կաջակցեն ձեզ: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն են ներկայացնում: Համախոհները կշատանան, կկարողանաք գործընկերներ գտնել, որոնց հետ համագործակցությունը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք չեն փչացնի հարաբերությունները, հակառակը՝ շատ բանով օգտակար կլինեն, կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Դուք պատրաստ կլինեք լսել ուրիշի կարծիքը, բայց սեփական տեսակետից էլ չեք հրաժարվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի: Գործերում հնարավոր են դժվարություններ, հաջողության հասնել ուզածի նման արագ չի ստացվի: Նշանի որոշ ներկայացուցիչների կվշտացնեն ձգձգումները, մյուսներին էլ հավասարակշռությունից կհանի շրջապատողների թեթևամտությունը: Վերահսկեք հույզերը, որպեսզի դրանք չխանգարեն ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներին: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Դրանք համեստ, բայց տեղին կլինեն. դուք հաջող գնումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Ամենալավը գլուխ կհանեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Հրաշալի գաղափարներ կունենաք, դրանք կարող եք արագ կյանքի կոչել: Կկարողանաք իրագործել նաև հին ծրագրերը: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք ու կօգտագործեք դա ի շահ գործնական հետաքրքրությունների: Աշխատավայրում չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այստեղ աստղերը ձեր կողմից կլինեն, հարաբերությունների հեռանկարները բարենպաստ են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների մասին, հրաշալի ժամանակ կանցկացնեք նրանց հետ, ում սիրում եք: Բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումները թույլ տան կյանքը դեպի լավը փոխել: Գործերում նշանակալի առաջընթացի հասնել հազիվ թե ստացվի, բայց դուք գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Հիմա կարող եք կենտրոնանալ ձեզ իսկապես հետաքրքրող բաների վրա, և աստղերը կաջակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց համակրում եք, բաց չեք թողնի նաև ֆլիրտի հնարավորությունը: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Մնացած առումներով օրը չեզոք է: Գործերից վատ գլուխ չեք հանի, բայց հեշտ հաղթանակների ու արագ հաջողությունների վրա հույս մի դրեք: Համբերությամբ զինվեք: Դա հատկապես կարևոր կլինի այն Առյուծների համար, ովքեր համագործակցում են տարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրին պետք է մոտեցում գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վճռական տրամադրվեք ու գործերը մի հետաձգեք: Հիմա ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Երբեմն անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, բայց դա ձեզ չի վախեցնի: Միայնակ գործելու կարիք չի լինի, համախոհներ ու օգնականներ կգտնվեն: Գնումները հաջող կլինեն, գումարը հաճույքով կծախսեք, իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Օրը հարմար է տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք մտերիմների հետ քննարկել վերանորոգման կամ տեղափոխության հետ կապված հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը հաջող է: Այդ հատվածը հարմար է ամենատարբեր գործերի համար: Աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարելի է անհապաղ անցնել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ժամանակի հետ նրանք ձեր ընկերները կդառնան: Դուք ունակ կլինեք ամենատարբեր մարդկանց հետ արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Բայց դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, օրվա երկրորդ կեսին աշխատավայրում ու տանը խնդիրներ կառաջանան: Ոչ մի կարևոր բան մի ծրագրեք, ժամանակ թողեք հանգստի համար: Խուսափեք ավելորդություններից, հիմա դրանք վատ կանդրադառնան ձեր օրգանիզմի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հիշարժան իրադարձություններով լի վառ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, բայց այն ինքնուրույն հունի մեջ դնել չեք կարողանա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհուշի՝ ինչի վրա արժե հիմա կենտրոնանալ: Ճիշտ որոշումներ ընդունելու համար սեփական խելքը քիչ կլինի, գայթակղություններն էլ շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է գործնական բանակցությունների համար, կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր ու խոստումնալից նախագծի վրա տարվող աշխատանքին: Դուք ձեզ լավ կդրսևորեք, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Ձեր տաղանդներին կիրառում կգտնեք: Շատ Աղեղնավորներ մտերիմներին աջակցելու, բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու հնարավորություն կունենան: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. կկարողանաք հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Որոշակի դժվարություններ կարող են առաջանալ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք պետք է հետաքրքիր առաջադրանքներ լուծեք, զբաղվեք գործերով, որոնք իսկապես գրավում են ձեզ: Մի վախեցեք փորձարկումներ անելուց ու արդեն տրորված ուղուց շեղվելուց. ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Չեն բացառվում տարաձայնությունները հարազատների հետ, բայց վեճերին արագ վերջ կտրվի, քանի որ դուք կփորձեք հարթել սուր անկյունները: Կարող եք փոխհասկացողության հասնել նույնիսկ նրանց հետ, ում հետ վերջին շրջանում հաշտ չէիք: Երեկոն հարմար է ամենակարևոր զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր շատ բաների հասնելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է անձնական խնդիրներն ու մասնագիտական առաջադրանքները լուծելու, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու, ինչպես նաև ստեղծագործ գործունեության համար, որում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Բարենպաստ օր է շփումների համար, հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ: Կարող եք վերջ տալ հին տարաձայնություններին, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք շատ հաճելի կլինեն: Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ, և միայն դուք կորոշեք՝ դրանք ընկերական կլինեն, թե սիրային: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ընկերների ու հարազատների հետ լուրջ խնդիրներ կծագեն, այնքան ճկուն չեք լինի, որքան կակնկալեն շրջապատողները: Սովորականից հաճախ պետք է լուծեք ուրիշների խնդիրները, հարթեք ոչ ձեր մեղքով առաջ եկած կոնֆլիկտները: Օրը բարենպաստ է ինքնուրույն աշխատանքի համար, հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք ոչ միայն գիտելիքներ, այլև ստեղծագործ մոտեցում են պահանջում: Հենց դուք կնկատեք հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել ու կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|