Աստղագուշակ․ դեկտեմբերի 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ձեզ հաջող օր է սպասվում: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Հավանական են շահավետ գնումներ, ինչպես նաև գործարքներ, որոնք հիմա ոչ մեծ, իսկ տեսանելի ապագայում ավելի նշանակալի շահույթ կբերեն:
Աշխատանքի մեջ հաջողությունը կայցելի այն Խոյերին, ովքեր չեն վախենա ոչ ստանդարտ որոշումներից, կփորձեն իրենց ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Հարմար ժամանակ է և՛ գործերում, և՛ անձնական կյանքում նախաձեռնող լինելու համար: Ձեր անսովոր գաղափարները շատերին դուր կգան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը լավ կդասավորվի, իրադարձությունների բարենպաստ ընթացքն էլ թույլ կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք հաճույքով կզբաղվեք նրանով, ինչն առաջ չափազանց բարդ կամ ձանձրալի էր թվում: Կարող եք լուծել հեռու ապագային վերաբերող հարցերը, ձեզ վրա նոր պարտավորություններ վերցնել, ծրագրեր կառուցել: Մտածածն իրագործելու հարցում խնդիրներ չեն առաջանա, օգնել ցանկացողներ էլ շատ կլինեն:
Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերների հետ, որոնց հետ, ամենայն հավանականությամբ, լավ ժամանակ կանցկացնեք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, նրանց հետ զրուցելու թեմաներ կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Անհանգիստ օր է: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, անսպասելի հրավերներ: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Շրջապատողները չեն սահմանափակվի նրբանկատ հարցուփորձով, բայց դուք կփորձեք հանգստություն պահպանել ու պրովոկացիաներին չեք տրվի: Կոնֆլիկտներից ու վեճերից կհաջողվի խուսափել:
Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնք ժամանակին շատ թանկ էին ձեզ համար, կկարողանաք վերականգնել հարաբերությունները: Դա վերաբերում է և՛ անձնական, և՛ գործնական կապերին: Որոշ Երկվորյակներ համագործակցության առաջարկներ կստանան նրանցից, որոնց հետ նախկինում էլ աշխատել են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք կենտրոնանալ իսկապես կարևոր գործերի վրա՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Ձեզ հաճախ կշեղեն, շրջապատողները բազմաթիվ հարցեր կտան, ինչպես նաև խորհուրդներ, որոնք չէիք խնդրել: Պրովոկացիաներին մի տրվեք: Քանի դեռ հանգստություն եք պահպանում, ամեն ինչ բավական հաջող կդասավորվի:
Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ, լավ է չշտապել նաև գնումների հարցում: Գումարին վերաբերող խորհուրդներն այնքան լավը չեն, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Դրանց հետևելուց առաջ ինչպես հարկն է մտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու, գնումների ու ներդրումների համար: Այն նաև հարմար է պետկազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու, իրավաբանական կոնֆլիկտները կարգավորելու համար: Աշխատանքային խնդիրներից արագ գլուխ կհանեք, քանի որ դրանք սառնասրտորեն կլուծեք՝ մտածելով գործի, այլ ոչ թե սեփական համակրանքի ու հակակրանքի մասին:
Չեն բացառվում դժվարությունները շփման մեջ, նույնիսկ մտերիմ մարդիկ ձեզ միշտ ճիշտ չեն հասկանա: Դուք հանգստություն կպահպանեք ու պրովոկացիաներին չեք տրվի, իսկ դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հագեցած օր է: Դուք կհասցնեք օգտակար բաներ անել, չեք կորցնի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու և ժամանակին ձեզ աջակցած մարդկանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը: Հաճախ ձեր գիտելիքներն ու փորձը կօգնեն կարևոր խնդիրները լուծելիս, թույլ կտան վերականգնել արդարությունը, խուսափել լուրջ դժվարություններից:
Չեն բացառվում գրավիչ առաջարկները՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ նորը սովորել, և դա անսպասելի գրավիչ գործ կլինի: Որոշ Կույսեր իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լարված կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Այսօր կարևոր կլինի հանգստություն պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը, ձեզ կոռեկտ պահելը: Ինչքան քիչ քննադատության առիթներ տաք, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կկարողանաք խուսափել լուրջ կոնֆլիկտներից:
Կենսական պոտենցիալը ցածր է, դուք սովորականից արագ կհոգնեք: Օրվա երկրորդ կեսին հոգնեցուցիչ գործեր կամ հեռավոր ուղևորություններ չարժե պլանավորել: Այդ հատվածը լավ է նվիրեք հանգստին ու մտերիմների հետ հաճելի շփումներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Եթե հենց առավոտվանից ստանձնեք գործերը, շատ բան կհասցնեք անել: Հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Հավանական են լավ նորություններ՝ կապված ինչպես ձեր, այնպես էլ ձեզ համար մտերիմ մարդկանց հետ:
Կարևոր հարցերը ցանկալի է քննարկել մինչև ճաշ. հետո պայմանավորվելը դժվարանալու է: Զգույշ եղեք ֆինանսներին վերաբերող հարցերում: Ցանկալի չէ գործարքներ կնքել, շտապելով թանկարժեք իրեր գնել: Լավ է ռիսկի չդիմեք: Դուք լավագույն արդյունքներին կհասնեք, եթե զգույշ գործեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ոչ միանշանակ օր է: Այն առանց դժվարությունների չի անցնի, հնարավոր է՝ լուրջ խնդիրներ բերի, վշտացնի տհաճ նորություններով: Բայց դուք ցանկացած, նույնիսկ ամենաբարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից օգուտ կքաղեք: Կարևորը ինքնուրույն գործեք ու ինքնուրույն որոշումներ ընդունեք: Խորհուրդները հիմա միայն կխանգարեն ու կշեղեն ձեզ:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հնարավորություն կունենաք լավ նորություններով ու հաճելի անակնկալներով ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Չի բացառվում՝ լուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջին շրջանում բարդացնում էին ձեր կյանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հարմար է աշխատանքի ու կարևոր գործերի համար: Մի վշտացեք, եթե փայլուն արդյունքների միանգամից հասնել չստացվի: Ձեր գլխավոր խնդիրը ապագա հաջողությունների համար հուսալի հիմք ստեղծելն է: Որոշ Այծեղջյուրներ պիտանի կապեր ձեռք կբերեն, ազդեցիկ անձանց շրջանում համախոհներ կգտնեն:
Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Այդ գումարը շատ տեղին կլինի, դուք օգտակար իրեր կգնեք կամ այն կօգտագործեք մտերիմներին ուրախացնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսին ամեն հարցում հաջողակ չեք լինի, բայց, բարեբախտաբար, անբարենպաստ միտումների ազդեցությունը երկար չի տևի: Հետո ամեն ինչ կլավանա, այնպես որ՝ առավոտյան պարզապես մի հուսահատվեք ու հակասական արարքներ մի գործեք:
Ձեզ հազիվ թե հաջողվի կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք ավելի վաղ էիք կառուցել, բայց դրանում ձեր մեղքը չի լինի, պարզապես պայմանները ձեր օգտին չեն դասավորվի: Հավանական են անսպասելի առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց կարող եք վստահել, և դուք ամենայն հավանականությամբ չեք զղջա, եթե համաձայնությամբ պատասխանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարդ ու հոգնեցնող օր է: Լուծում պահանջող շատ խնդիրներ են կուտակվել: Դուք կուզենայիք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, բայց պայմանները դա անել թույլ չեն տա: Օրվա կեսին կհասկանաք՝ ինչն է պետք արմատապես փոխել ու արագ կանցնեք վճռական գործողությունների: Դրանից հետո գործերը քիչ-քիչ կկարգավորվեն, նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնք կօգնեն հաջողության հասնել:
Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ, դրա անհրաժեշտությունը չի էլ լինի, կարող եք հանգիստ ամեն քայլը կշռադատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: