Աստղագուշակ․ դեկտեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5256 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գումարի հետ զգույշ եղեք: Դուք հակված կլինեք պետք եղածից շատ ծախսել՝ առանց մտածելու, թե արդյոք այդ ծախսերն անհրաժեշտ են: Սպոնտան գնումները հաճախ անօգուտ կլինեն, չնայած՝ առաջին րոպեներին կուրախացնեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է կարևոր գործի վրա կենտրոնանալու համար: Դուք արագ այն ավարտին կհասցնեք, սխալներ էլ չեք անի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Որոշ Խոյեր հնարավորություն կունենան վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում բարձր էին գնահատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համառությունը, որով կգործեք, կօգնի արագ հաջողությունների հասնել: Երբեմն դրա շնորհիվ կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Դուք կգտնեք մրցակիցների դեմ հաղթանակ տանելու, թշնամիներին զինաթափելու ձևը: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ. նրանք ճիշտ կգնահատեն իրավիճակը՝ հասկանալով, որ լավ է ձեր կողմն անցնել: Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների առիթներ կլինեն: Բայց լուրջ կոնֆլիկտ չի առաջանա, իսկ մանրուքները շուտով կմոռացվեն: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի բարձրացնել ձեր և ուրիշների տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է, որը զգուշություն, մանրուքներին ուշադրություն կպահանջի: Բայց դուք կարող եք հաջողությունների հասնել, եթե ճիշտ գործեք: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Նրանց շնորհիվ արագ կհասնեք նպատակին, կստանաք հենց այն, ինչին ձգտում էիք: Մտերիմները կաջակցեն ձեզ ու կօգնեն, եթե նրանց նման հնարավորություն տաք: Հարմար օր է մտերմիկ զրույցի, ապրումներով կիսվելու համար: Ընտանեկան գործերը մեծ ժամանակ կխլեն օրվա երկրորդ կեսին, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես եք գլուխ հանում դրանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այդ հատվածի համար է պետք ծրագրել բոլոր կարևոր գործերը, հատկապես եթե դրանք այլ մարդկանց մասնակցություն են պահանջում: Ավելի ուշ ձեզ համար դժվար կլինի ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին զրուցելը, կաճի տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ այնքան ստեղծագործ մոտեցում, որքան կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Այդ հատվածում հավանական են ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համբերատարության կարիք կլինի: Ցանկացած գործ ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սովորաբար, իսկ իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Այդ առթիվ չարժե անհանգստանալ. հիմա ժամանակի հարցը կրիտիկական չէ: Օգտակար կլինի երկարաժամկետ ծրագրեր կազմելը: Չի բացառվում՝ հնարավորություններ տեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, որոնք հայտնի են բամբասանքների, չստուգված տեղեկություններ շրջանառելու հանդեպ իրենց սիրով: Զգուշությունը կարևոր կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, ինքներդ չեք ցանկանա ձեռքներդ ծալած նստել, ուրիշներին էլ թույլ չեք տա դա անել: Պատրաստ եղեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, միայնակ ելք փնտրել բարդ իրավիճակից. այդ ամենը ձեր ուժերի սահմաններում կլինի: Չի բացառվում՝ հին համախոհները ձեր օգնության կարիքն ունենան, իսկ նրանք, որոնք նախկինում շատ են օգնել ձեզ, դիմեն խնդրանքով: Աշխատեք գործեր փնտրել, որոնք իսկապես կգրավեն ձեզ: Ձանձրույթը ձեզ հակացուցված է. հենց դրա պատճառով տրամադրությունը կարող է երկար ժամանակով փչանալ: Օրը շատ լավն է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար. դրանք դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, օգնել նրանց գլուխ հանել բարդ իրավիճակից: Այդ ամենը օգուտ կտա հարաբերություններին: Տարաձայնությունները կմնան անցյալում, լեզու գտնելը, ամեն ինչի մասին պայմանավորվելը կհեշտանա: Աշխատանքի մեջ հաջողությունները նշանակալի չեն լինի, բայց դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես են ընթանում գործերը: Իրադարձությունները մի շտապեցրեք, հանգիստ սպասեք դրանց զարգացմանը. ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Երբեմն դրա համար ձեր ջանքերի կարիքն էլ չի լինի, պետք է միայն չխառնվեք իրադարձությունների բնական ընթացքին: Հնարավոր են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ հագեցած օր է սպասվում: Շատերը ձեր օգնության կարիքը կունենան և հաճախ այն ցուցաբերելու համար պետք է հետաձգեք սեփական գործերը: Դա ձեզ չի վշտացնի, լրիվ հակառակը՝ դուք ուրախ կլինեք ինչ-որ օգտակար բան անել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Չի բացառվում՝ հին ծանոթները, նախկին գործընկերները գործնական առաջարկներ անեն: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք. դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, ռիսկային ներդրումներ անել կամ գնել այն ամենը, ինչի կարիքն առանձնապես չունեք: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար է ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Կոնկրետ գործողություններ ձեռնարկելը դեռ վաղ է: Պահի ազդեցության տակ արված չմտածված քայլերը, հակասական արարքները կարող են տհաճությունների, գործերում ձգձգումների պատճառ դառնալ: Օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերված փորձը: Դրա շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Օրը ոչ մեծ հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով, ուրախության առիթներով լի կլինի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Մտերիմները լավ նորություններ կհայտնեն: Երեկոն հարմար է սիրելիի հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահասարակ օրը չէ, բայց այն շատ արդյունավետ կլինի: Օրվա առաջին կեսը կարող է լարված անցնել: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, տհաճ զրույցներ: Բայց առանձնապես անհանգստանալու կարիք չկա. շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Բացի այդ, դուք մի քանի օգտակար դաս կքաղեք, որոնք ձեզ դեռ պետք կգան: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Խուսափեք մեծ ծախսերից. գումարն այսօր լավ է խնայել, այլ ոչ թե ծախսել: Չծրագրված գնումներից էլ լավ է հրաժարվեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Գործնական ոլորտում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն նրանց հետ, որոնց հետ վիճել էին: Մարդիկ, ովքեր նեղացրել են ձեզ, կընդունեն իրենց սխալները, կուզենան հարթել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու եղանակն ու հնարավորությունը: Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող շատ հարցեր կհաջողվի լուծել հին ծանոթների աջակցության շնորհիվ: Նկատի ունեցեք, որ այսօր շատերը կուզենան խառնվել ձեր գործերին, սակայն միայն դուք պիտի որոշեք՝ ում թույլ կտաք տա, իսկ ում՝ ոչ: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող կլինեն ոչ մեծ գնումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: |
|