Աստղագուշակ․ դեկտեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2296 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ինչի վրա կարելի է խնայել, իսկ որտեղ չի կարելի ժլատություն անել: Չեն բացառվում հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու, ընկերների հետ հանդիպելու համար: Լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց շրջանում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Գործեր սովորականից շատ կլինեն, ամեն անգամ չեք կարողանա օգնության դիմել նույնիսկ փորձված համախոհներին: Բայց դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դուք կարևոր գործերում հաջողության հասնելու, բարդ խնդիրները լուծելու շանս կունենաք: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Համառ եղեք ու մի հրաժարվեք ձեր ծրագրերից. դրանք կյանքի կոչելու եղանակ անպայման կգտնվի: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր հնարամտությունից և շատ բաների հանդեպ ինքնատիպ հայացքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը վատ չի դասավորվի, եթե փոքրիկ տհաճությունները սրտին մոտ չընդունեք և չվշտանաք, երբ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Շատ խնդիրներ կարելի է արագ լուծել, բայց դրա համար պետք է հանգստություն ու լավատեսություն պահպանեք: Արժե լսել ընկերների խորհուրդները. դա թույլ կտա խուսափել սխալներից, չանել այն, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք: Օրվա առաջին կեսը հարմար է առօրյա գործերով զբաղվելու համար: Իսկ ահա երկրորդ կեսին կարելի է լրիվ նոր բան ստանձնել: Հաջողության հասնելու շանսերը մեծ են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բավական բարդ օր է, հատկապես նրանց համար, ովքեր ուզում են անհապաղ հասնել դրված նպատակներին: Հաղթանակները հեշտ չեն տրվի: Պատրաստ եղեք ուզածը ստանալու համար ջանքեր գործադրել: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու փոխել իրենց վարքը, հրաժարվել ձևավորված սովորույթներից, լրիվ նոր բան ստանձնել: Կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա նրանք ձեր կողմից կլինեն, լավ խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի պատասխաններ գտնել նախկինում տարաձայնությունների պատճառ դարձած հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ համար հեշտ չի լինի ուշադրություն պահանջող բաների վրա կենտրոնանալը: Դուք հակված կլինեք գործելու փոխարեն երազել, չափազանց շատ մտածել մանրուքների մասին, չնայած՝ ավելի օգտակար կլինի իրավիճակն ընդհանուրի մեջ գնահատել: Երբեմն դժվար կլինի հույզերը հաղթահարելը, որոնք անընդհատ դուրս կգան վերահսկողությունից: Օրը հարմար է ստեղծագործելու համար. լավ գաղափարներ կունենաք, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: Դուք հեշտությամբ կսովորեք ուրիշներից, միանգամից կյուրացնեք ուրիշի փորձը, եթե այն օգտակար թվա: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վատ օր չէ: Հաջողությունների հասնել կարելի է: Բայց դրա համար կազմակերպվածության, կարգապահության ու լրջության կարիք կլինի: Նույնիսկ առօրյա գործերը կարող են շատ ժամանակ և ուժեր խլել, քանի որ ստիպված եք լինելու ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք հետո կպարզվի, որ աննշան էին: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կաճի, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Արժե զգույշ լինել գումարի հետ. այստեղ հակված կլինեք թեթևամտության, գումարը դատարկ բաների վրա կծախսեք: Հարազատները և մյուս մտերիմները հաճախ խելամիտ խորհուրդներ կտան, որոնց հետևելն օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ արդյունավետ օր է: Դուք կկարողանաք շատ գործերից գլուխ հանել, այդ թվում՝ նրանցից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Նրա շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ու հասարակ ուղին կգտնեք և պրովոկացիաներին չեք տրվի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել. դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել, դուր գալ մարդկանց, որոնք սովորաբար պահանջկոտ են ուրիշների հանդեպ և նկատում են մյուսների թերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամուր լինելը կօգնի հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Կենսուրախությունն ու լավատեսությունը ձեզ նույնիսկ ամենաբարդ պահերին չեն լքի: Ոչ ոք չի փչացնի ձեր տրամադրությունը, ոչինչ ձեզ չի ստիպի թեքվել ընտրած ուղուց: Դուք շատ բաներում հաջողությունների կհասնեք, եթե սկսածը կես ճանապարհին չթողնեք: Կարող եք զբաղվել տնային գործերով, օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք և կենցաղային տեխնիկա: Դուք արագ կընտրեք ամենալավը, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ ստիպել փոխել ձեր կարծիքը: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար է օգտակար գործերի համար: Դուք լուրջ ու պատասխանատու կլինեք, հակված կլինեք ամեն քայլը կշռադատել, զգույշ գործել: Բացի այդ, նաև հաջողակ կլինեք. կկարողանաք ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, իսկ դա էլ կօգնի արագ հաջողության հասնել: Ժամանակին պիտանի տեղեկատվություն կստանաք, ինտուիցիայի հուշումներին էլ կարող եք վստահել: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք ու արագ կյանքի կկոչեք դրանք: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Չի բացառվում՝ հենց այսօր կյանքի կոչեք այն, ինչ վաղուց եք մտածել: Դրանում կօգնեն հին ու նոր ընկերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հագեցած, հետաքրքիր ու անհանգիստ օր է: Աշխատեք մանրուքների պատճառով չհուզվել: Այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևոր բաների մասին, կգերակշռեն դրական միտումները: Անսպասելի համախոհներ ձեռք կբերեք: Չի բացառվում՝ մարդը, որը երկար ժամանակ խանգարում էր ձեզ հաջողության հասնել, փոխի իր բռնած դիրքն ու սկսի աջակցել ձեզ: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նշանակալի դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգիստ օր է: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Ինչ-որ բան ինքն իրեն կստացվի, մնացածի համար ստիպված կլինեք ջանքեր գործադրել, բայց բոլոր դեպքերում հաղթող դուրս կգաք: Հարմար օր է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք զգույշ և ուշադիր կլինեք, գայթակղություններին չեք տրվի, չմտածված արարքներ չեք գործի: Այդ ամենը ոչ միայն թույլ կտա արագ հասնել նպատակին, այլև անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք ոչ միայն կյանքի կոչել սեփական ծրագրերը, այլև օգնել շրջապատողներին: Չի բացառվում՝ նոր համախոհներ, օգնականներ ու նույնիսկ իսկական ընկերներ ձեռք բերեք: Այսօր ծագած գաղափարներն ամենայն հավանականությամբ կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել: Այստեղ կարևոր է չշտապել, սպասել պայմանների հաջող դասավորվածության: Կարող եք երևակայություն և ստեղծագործ մոտեցում պահանջող անսովոր գործեր ստանձնել, փորձարկումներ անել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ոչ ստանդարտ խնդիրներից, ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշումներ կընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|