ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1856 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը բավական բարդ կլինի: Այդ հատվածում շատ բան ուզածի նման չի ընթանա: Լավ է կարևոր գործեր չստանձնեք, հատկապես եթե դրանք ուրիշ մարդկանց մասնակցություն են պահանջում: Այստեղ մեծ է անհաջողության հավանականությունը: Բացի այդ, շատերի հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Ձեզանից կարող են վիրավորվել նրանք, որոնց դուք ոչ մի վատ բան չեք ասել ու չեք արել:

Ավելի ուշ արդյունավետ շրջան կգա: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Մարդիկ, ովքեր նախկինում չէին հետաքրքրվում ձեր գործերով, հիմա կուզենան օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է նոր բան ստանձնելու կամ հետաձգած գործին վերադառնալու համար: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կստիպեն ձեզ նահանջել: Շատ բան հաջող կդասավորվի, ուզածը ստանալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Չի բացառվում՝ հաջողվի հասնել վաղուց դրված նպատակներին:

Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չի բացառվոմ՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Դուք հեշտությամբ կհետաքրքրեք շրջապատողներին ձեր գաղափարներով, ինչի մեջ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավագույն օրը չէ ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ հակված կլինեք որոշակի թեթևամտության, բացի այդ ուշադիր չեք լինի մանրուքներին: Դա ցավալի կորուստների կհանգեցնի: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելն ու պարտքով գումար վերցնելը:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից, քանի որ կհասկանաք՝ ինչն է իսկապես կարևոր ու հուշումների, խորհուրդների չեք սպասի: Շատ Երկվորյակների պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Նշանի ներկայացուցիչների գաղափարները հաճախ կզարմացնեն շրջապատողներին, կհիշվեն ու ուշադրություն կգրավեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ցանկացած գործ այսօր սովորականից մեծ ուշադրություն կպահանջի: Իսկ դուք, հակառակի նման, հակված կլինեք շեղվել, այնպես որ՝ վտանգ կա ինչ-որ կարևոր բան բաց թողնեք: Առավոտյան կենտրոնանալը հեշտ կլինի, հենց այդ հատվածում արժե լուծել ամենալուրջ հարցերը: Հետո կարող եք ավելի հեշտ բանի անցնել:

Երեկոն հրաշալի է ընկերների հետ շփվելու համար: Նրանց հետ զրույցները կբարձրացնեն տրամադրությունը: Հետաքրքիր վայրերում լինելու, նույնքան հետաքրքիր բաներ իմանալու հնարավորություն կունենաք: Դուք խելացի հարցեր կտաք, շրջապատողներն էլ հաճույքով կկիսվեն տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի ձեզ, շատ բաների կօգնի նորովի նայել: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները, համատեղ գործողությունների մասին կարող եք պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների, գործարքների համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները: Դրանք լուրջ խնդիրներ չեն բերի, բայց կփչացնեն նշանի ամենատպավորվող ներկայացուցիչների տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Հաճախ նույնիսկ ամենահասարակ գործերից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է ինքնուրույն գործեք, քան հենվեք ուրիշների վրա կամ նրանցից խորհուրդներ սպասեք: Անսպասելի նոր գաղափարներ կունենաք, որոնք շատ հաջող կլինեն, իսկ դրանց իրագործման հարցում հաճախ կօգնեն ընկերները:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Կույսեր հին ծանոթներից գրավիչ առաջարկներ կստանան: Հարմար ժամանակ է հին կապերը վերականգնելու համար: Կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է: Կարող եք լուծել բարդ հարցերը, գլուխ հանել գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ ու խճճված էին թվում: Ներդաշնակ կդասավորվեն մասնագիտական հարաբերությունները, նոր համախոհներ կհայտնվեն, որոնց թվում կլինեն ազդեցիկ անձինք: Հաճախ աշխատանքային հարցերը լուծելիս կօգնի անձնական հմայքը: Մարդիկ պարզապես ի վիճակի չեն լինի մերժել ձեզ:

Ազատ ժամանակը նվիրեք այն գործերին, որոնք ուրախացնում ու ոգեշնչում են ձեզ: Այդպես էներգիա կստանաք, որը շուտով պետք կգա կարևորի համար: Իսկ ահա անգործությունն արագ կձանձրացնի, կփչացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև, ներդաշնակ օր է, որը թույլ կտա արագ լուծել կարևոր և առաջին հերթին մասնագիտական կարևոր հարցերը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ժամանակին ձեզ համար շատ կարևոր են եղել: Կհաջողվի հասկանալ նույնիսկ նրանց, ում հետ նախկինում չէիք կարողանում լեզու գտնել:

Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար: Չափավոր ծանրաբեռնվածությունը կառույգացնի, լավ տրամադրություն կհաղորդի: Կարող եք ուղևորությունների մեկնել հին ու նոր ընկերների հետ և բազում վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ազդեցիկ անձանց հետ շփվելու, պետկազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, ամեն ինչ հստակ կանեք:

Հնարավոր է սառչեն հարաբերությունները մտերիմների հետ, բայց կոնֆլիկտներ չեն լինի, ներդաշնակությունը շուտով կվերականգնվի: Այսօր չարժե քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Որոշակի դժվարություններ կստեղծեն ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերին ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հնարավորություն կտա օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Կարևոր է չհետաձգել գործերը, նոր բան սկսելու համար բարենպաստ պահի չսպասել: Պարզապես գործեք: Աստղերը կլինեն նրանց կողմից, ովքեր ձեռքերը ծալած չեն նստի: Ճանապարհի սկզբին դժվարություններ կարող են ծագել, բայց դուք կարող եք հաղթահարել դրանք:

Օգնության կարիք հազիվ թե լինի, բայց եթե այդ հարցով դիմեք մտերիմներին, նրանք ձեզ չեն մերժի: Հին ընկերները հաճույքով կկիսվեն գաղափարներով ու ծրագրերով, չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ընկերների ու գործընկերների հետ տարաձայնությունները կմնան անցյալում: Ընդհանուր նպատակներին հասնելու համար կարող եք միավորվել հին ծանոթների հետ, բայց չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը, որոնք հիմնված կլինեն հետաքրքրությունների ու կյանքի հանդեպ հայացքների նմանության վրա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Դրանք ոչ միայն թույլ կտան լավ ժամանակ անցկացնել, այլև շատ բան սովորելու հնարավորություն կընձեռեն: Դուք հետաքրքրությամբ կհետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Ուրիշի փորձը թույլ կտա խուսափել սեփական սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած ու արդյունավետ օր է: Դուք բազում հետաքրքիր գործեր կգտնեք, իսկապես կտարվեք նրանով, ինչն ուշադրություն է պահանջում: Շատ Ձկներ այսօր կկարողանան օգտակար բան սովորել կամ ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձն ամենայն հավանականությամբ պետք կգա: Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք:

Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել, գրավել ու հմայել, բայց ինքներդ գլուխներդ չեք կորցնի, ավելորդ բաներ չեք ասի ու չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1856 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7