Աստղագուշակ․ դեկտեմբերի 13
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն ներդաշնակ կդասավորվի: Դուք կգրավեք մարդկանց, արագ կշահեք նրանց համակրանքը, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Հնարավոր է երկարաժամկետ համագործակցության, ինչպես նաև ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:
Դժվար կլինի սովորական, միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը: Դրանք հաճախ ձանձրալի կթվան. դուք լրիվ նոր բան կուզենաք: Որոշ Խոյերի այդ ցանկությունը չմտածված արարքների կմղի: Բայց լուրջ սխալներ նշանի ներկայացուցիչները չեն գործի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է: Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք նպատակասլաց կլինեք, դժվարություններից չեք վախենա, կհաղթահարեք ճանապարհին ծագած խոչընդոտները: Օրը հարմար է շփումների համար. շրջապատողները կուզենան ավելի շատ բան իմանալ ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Շատերը ձեր մտահղացումն իրագործելու համար իրենց օգնությունը կառաջարկեն: Այստեղ կարևոր կլինի զգույշ լինելը, բոլորի վրա չարժե հենվել:
Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև օգտակար ու արժեքավոր նվերներ: Չեն բացառվում առաջարկները, որոնք եկամուտների աճ կխոստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Լարված, բայց արդյունավետ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն: Որոշ խնդիրներ լրիվ անսպասելի կառաջանան, քանի որ ծրագրած ամեն ինչ չեք կարողանա ավարտին հասցնել: Ստիպված եք լինելու արագ մի գործից մյուսին անցնել, մտքում բազմաթիվ բաներ պահել: Որոշ Երկվորյակներ անուշադրության պատճառով ցավալի սխալներ կանեն:
Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներից խուսափելը: Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել ու չտրվել պրովոկացիաներին. դա բավական կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Օրն անակնկալներ կբերի, և դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Դրա համար կշռադատված որոշումներ ու մտածված գործողություններ են անհրաժեշտ: Դուք կգտնեք նպատակին հասնելու ձևն ու չեք նահանջի խոչընդոտների առջև: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:
Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, կփորձեն խորհուրդներ տալ, որոնք չէիք խնդրել: Աշխատեք դրան առանց նյարդայնանալու արձագանքել: Հաճախ վեճերից խուսափելու հարցում կօգնի հումորի զգացումը, ձեզ կհաջողվի միանգամից լիցքաթափել մթնոլորտը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դուք կյանքի բոլոր բնագավառներում կզգաք մտերիմների աջակցությունը: Ինչ-որ բան սպասվածի նման չի ընթանա, բայց դուք կգտնեք դրանից օգուտ քաղելու ձևը: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք ոչ միայն հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև իսկապես կհասկանաք նրանց, հեշտությամբ կկռահեք նրանց իրական ցանկություններն ու մտադրությունները:
Օրը հարմար է վաղեմի ծրագիրը կյանքի կոչելու համար: Հիմա դուք մտածածն իրագործելու համար ամեն ինչ ունեք: Հաճույքով կօգնեն մտերիմները, նրանց համար հետաքրքիր կլինի ձեզ աջակցելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ոչ միանշանակ օր է: Առավոտյան ամեն ինչ վատ չի դասավորվի, բայց դուք չեք ուզենա բավարարվել համեստ հաջողություններով, կփորձեք ավելիին հասնել: Երբ ջանքերը զուր անցնեն, երկար ժամանակով կկորցնեք հավասարակշռությունը: Որոշ Կույսեր կհիասթափվեն և՛ իրենցից, և՛ շրջապատողներից:
Օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող կլինի: Այն նոր հնարավորություններ կընձեռի, թույլ կտա ուղղել հին սխալները: Բացի այդ, նշված ժամանակահատվածը հարմար է կարևոր զրույցների, ծրագրերը քննարկելու համար: Դուք իրատես կլինեք: Դա շատերին դուք կգա, և շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Շտապելու կարիք չկա, կարող եք նպատակին փոքրիկ քայլերով գնալ: Դուք կհասնեք ձեր ուզածին, եթե հետևողական ու համառ լինեք: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ արդյոք արժե դա անել:
Լավ կանցնեն բանակցությունները, ազդեցիկ անձանց հետ հանդիպումները, հաջող կլինեն պետկազմակերպությունների հետ կապերը: Հնարավորություն կունենաք գտնել ընկերների, որոնց գիտելիքներն ու փորձը կօգնեն ձեզ խուսափել սխալներից: Վատ մի զգացեք դիմել խորհուրդների խնդրանքով. կողքից հայացքը կարող է շատ օգտակար լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է գործնական ու անձնական բնույթի շատ հարցեր լուծելու համար: Լավ կանցնեն բանակցությունները: Կարող եք քննարկել կարևոր հարցերը. հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք, բոլորին գոհացնող լուծում կգտնեք: Հենց ձեր գլխում հաճախ հիանալի գաղափարներ կծնվեն, որոնք նախկինում դեռ ոչ ոքի չէին այցելել:
Մի վախեցեք ձեզ վրա չափազանց շատ բան վերցնել. դուք ամեն ինչից գլուխ կհանեք, հոգնածություն էլ չեք զգա: Օգտակար կլինի հասարակական գործունեությամբ զբաղվելը, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելը, բարեգործական նախագծերին մասնակցելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ձեզ չեն վախեցնի ո՛չ ծանր աշխատանքը, ո՛չ փորձությունները, որոնք պետք է հաղթահարեք: Այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Դրանց շնորհիվ ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն: Դուք անսովոր ու համարձակ մեթոդներից չեք վախենա, փորձարկումներ կանեք ու ժամանակին նախաձեռնող կլինեք:
Հնարավոր է մեծանան եկամուտները կամ գործարքներ կնքեք, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Շտապելով խոշոր գնումներ մի արեք. վտանգ կա՝ գումարը զուր վատնեք: Երեկոն կուրախացնի ընտանիքի անդամներից մեկին վերաբերող լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցները, դուք նորից ու նորից պետք է քննարկեք այն հարցերը, որոնք ինքներդ ձեզ համար վաղուց էիք պարզել: Շրջապատողները հաճախ կնյարդայնացնեն ձեզ, կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Դուք կփորձեք չտրվել պրովոկացիաներին, բայց երբեմն կտրուկ խոսքերը դուր կթռչեն ձեր լեզվից:
Հնարավորություն կունենաք հաջողության հասնել կարևոր գործերում, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Արդյունավետ օր է, որը ամենատարբեր գործերում մեծ հաջողություններ է խոստանում: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, պատասխանատու կմոտենաք գործերին, իրատեսորեն կգնահատեք ձեր նպատակներն ու հնարավորությունները: Այդ ամենը կօգնի հասնել դրված նպատակներին, հաղթահարել ճանապարհին առաջ եկած դժվարությունները: Դուք կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի վնասել ձեզ:
Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատերի համակրանքը կշահեք, ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, հանդիպումը մի հետաձգեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հիանալի օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Եթե վերջին շրջանում ֆինանսական դժվարությունների էիք բախվել, հիմա պետք է կենտրոնանաք դրանց լուծման վրա: Հիանալի արդյունքների հասնելու շանս կա: Օրը հարմար է նաև աշխատանքային կոնֆլիկտները կարգավորելու, իրավաբանական տարաձայնությունները հարթելու համար: Ամենաբարդ իրավիճակներում կկարողանաք մի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:
Անձնական հարաբերություններում հավանական են նշանակալի դրական փոփոխություններ: Անցյալում կմնան խնդիրները, հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ: Հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: