ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2307 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք ու ժամանակը զուր չվատնեք: Ինչքան շուտ անցնեք գործերին, կենտրոնանաք կարևոր հարցերի լուծման վրա, այնքան լավ: Երբեմն փոքրիկ տարաձայնություններ կառաջանան գործընկերների հետ, բայց ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, նրանք ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան:

Օրվա երկրորդ կեսին նշանի շատ ներկայացուցիչների լավ լուրեր ու հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հաջող է: Մի քանի ժամվա ընթացքում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե համառ լինեք ու պատրաստ պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, բայց դուք անպայման դրանցից հաղթող դուրս կգաք: Ձեզ կհաջողվի համոզել բոլորին սեփական ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով ու չբարկացնելով:

Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել, արժե խուսափել կասկածելի գործարքներից ու չմտածված արարքներից: Փոխարենը անձնական հարաբերությունների տեսանկյունից բացառապես հաջող կլինի օրվա երկրորդ կեսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի: Այդ հատվածում զգուշությունը ձեզ չի խանգարի: Վտանգ կա՝ սխալներ անեք, ինչ-որ բան աչքից վրիպի: Ակնհայտ որոշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Նոր բան ստանձնելուց առաջ երկար մտածեք: Հնարավոր են չծրագրված գործնական հանդիպումներ, բանակցություններ, որոնք լրիվ անսպասելի, բայց շատ բարենպաստ հունով կընթանան:

Երեկոն հաճելի անակնկալների մասով առատաձեռն կլինի: Այդ հատվածում չեն բացառվում լավ նորությունները կամ հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև ու հաջող օր է, որը փայլուն գաղափարներ, ոգեշնչվածություն ու մտքի փայլատակում կբերի: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք, ռիսկի կդիմեք ու փայլուն արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան վերադառնալ նրան, ինչ վաղուց են մտածել, կյանքի կկոչեն ամենահամարձակ գաղափարները:

Հնարավոր է առաջընթաց կոմերցիոն գործունեության մեջ. գործնական հոտառությունը շատ սուր կլինի, դուք բաց չեք թողնի գումար աշխատելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները բացառապես լավ կանցնեն և երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարություններ կարող են ծագել, բայց կասկած չկա, որ դրանք կհաղթահարեք. ձեզ կօգնեն համառությունն ու նպատակասլացությունը: Արժե ստանձնել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք՝ համարելով անհեռանկարային, հոգնեցնող կամ պարզապես չափազանց ձանձրալի: Հիմա դուք դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց դուք համբերատար կլինեք ու չեք բարկանա, եթե ստիպված լինեք հասարակ բաները երկու կամ երեք անգամ բացատրել: Չի բացառվում՝ հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված էին, դեպի լավը փոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ինքնուրույն գործունեության համար: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները միայնակ ավելի արագ կլուծեք, քան եթե ինչ-որ մեկը փորձի օգնել ձեզ: Չարժե ինչ-որ մեկի հետ քննակել ծրագրերը. ուրիշների նկատողությունները կարող են շեղել ձեզ: Ձեզ պետք չեն ո՛չ խորհուրդները, ո՛չ քննադատությունը, ո՛չ էլ բարոյական աջակցությունը: Ձեր ձևով գործելով՝ դուք արագ կհասնեք նպատակին:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք հարթել սուր անկյուններն ու լարված մթնոլորտը կատակով լիցքաթափել: Մի վերադարձեք հին խնդիրներին ու մի հիշեք հին գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով, հաջող զուգադիպություններով ու արժեքավոր նվերներով: Հավանական է առաջընթաց գործերում, որոնք ձեզ համար շատ կարևոր են: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել, ինչպես նաև կիրառել ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:

Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ ու բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը: Բարենպաստ օր է այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ բազմիցս օգնել են հաղթահարել դժվարությունները, բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ գործեր կլինեն: Հաճախ դրանցից կարող եք միայնակ գլուխ հանել՝ օգնություն չսպասելով ու աջակցության վրա հույս չդնելով: Առավոտյան հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում: Ամեն անգամ չի հաջողվի պաշտպանել սեփական տեսակետը: Բայց եթե զիջումների գնաք խաղաղություն պահպանելու համար, ապա չեք զղջա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ ու հաճախ լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում դա անել չէր ստացվում: Չի բացառվում հաճելի լուրեր ստանաք հին ծանոթներից ու նախկին գործընկերներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վառ ու հիշարժան օր է, որը հրաշալի է նոր նախաձեռնությունների համար: Ընկերների ու համախոհների հետ միասին ինչ-որ հետաքրքիր բան ստանձնելու և այնպիսի զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք, որոնք թույլ կտան իրացնել ձեր ստեղծագործ պոտենցիալը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար ու կարևոր լինել:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել, սակայն մեծ գումարը միայնակ տնօրինելն անցանկալի է: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ընտանիքի անդամների հետ շփվելու, ընկերների ու սիրելիի հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Հին տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք միասին ապագայի ծրագրեր կառուցել: Վեճերի առիթներ չեք ունենա: Գործերում արժե ղեկավարվել առողջ բանականությամբ: Կարևոր կլինի ցանկալին իրականության տեղ չընդունել ու չշտապել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա:

Հարմար օր է ոչ մեծ գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական եղեք. պետք է ակտիվ գործել, նպատակներին հասնել այնքան արագ, որքան հնարավոր է: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Ջրհոսներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան, մյուսներն իրենք կկռահեն՝ ինչպես հասնել մասնագիտական հաջողության:

Կարևոր կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելը: Այսօր ձեր աջակցությունը նրանց համար շատ կարևոր կլինի: Ժամանակ գտեք ընտանեկան գործերի մասին զրուցելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Ցանկալի չէ ռիսկի ենթարկել գումարը, կասկածելի գործարքներ կնքել: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նոր ծրագրեր կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործման համար աջակցության կարիք կունենաք: Օգնության հարցով արժե դիմել նրանց, որոնց վաղուց և լավ եք ճանաչում. նման մարդիկ ձեզ չեն հիասթափեցնի ու հուսախաբ չեն անի: Նոր ծանոթների հետ ամեն անգամ չեք կարողանա արագ փոխհասկացողության հասնել: Այդ իսկ պատճառով կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ լրիվ անսպասելի ու զարմանալի: Սուր ինտուիցիան կօգնի մյուսներից շուտ կռահել կարևորի մասին: Հենց նրա հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2307 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2