Աստղագուշակ․ դեկտեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1857 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վատ օր չէ: Դուք հաջողությունների կհասնեք, եթե արագ գործեք. այսօր ժամանակ կորցնել չի կարելի: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ շրջապատողների հետ, վեճեր: Դուք կհասկանաք, որ համագործակցելը հիմա շատ ավելի շահեկան է, քան վիճելը, այդ իսկ պատճառով հաճույքով փոխզիջման կգնաք, հաճախ կառաջարկեք հենց այն, ինչ դուր է գալիս ուրիշներին: Ոչ այնքան բարդ, այդ թվում՝ նաև նոր առաջադրանքներ կլինեն: Ձեզ շատ պետք կգա արագ մի գործից մյուսին անցնելու և մի քանի գործի մասին միաժամանակ մտածելու ունակությունը: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շտապել պետք չէ: Սա այն օրերից մեկն է, երբ արժե դեպի նպատակը դանդաղ գնալ, ամեն քայլը մտածել ու մանրամասն ստուգել ցանկացած տեղեկատվություն: Նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ժամանակավոր բնույթ է կրելու: Ամենայն հավանականությամբ, ավելի ուշ պիտի վերանայեք դրանք: Նույնիսկ ամենահուսալի մարդիկ երբեմն ձեզ խոստումներ կտան, որոնք չեն կարողանա պահել: Կարևոր գործերում աշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա: Երեկոն կուրախացնի. հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Դրանք կարող եք քննարկել մտերիմների հետ. նրանք ձեզ կհուշեն՝ ինչպես գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել կամ նորովի կնայեք սովորական բաներին: Չի բացառվում՝ ելք գտնեք մի իրավիճակից, որը նախկինում անհույս էր թվում կամ լուծեք այն խնդիրը, որը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց դրական միտումների ազդեցությունը նախկինի նման ուժեղ կլինի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեր մտերիմների համար: Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս բոլորին էին անհանգստացնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք շատ չհուզվել, նույնիսկ եթե ամեն ինչ սպասվածի նման չդասավորվի: Սկզբում ձեզ համար անհաջող թվացող իրադարձությունների ընթացքից կարող եք օգուտ քաղել: Ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք. այսօր դա անհրաժեշտություն կլինի դրանցում հաջողությունների հասնելու համար: Շրջապատողների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն կպահանջեն: Լավ է հեռու մնաք քննադատելուց, այնպիսի խորհուրդներ չտաք, որոնք ձեզ չեն խնդրել: Հաճախ տարաձայնություններից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Երբեմն բավարար կլինի մի քանի բառ ասեք, և իրավիճակը կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Դուք կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, գլուխ հանել բարդ խնդիրներից: Հաճախ իրենց աջակցությունը կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում նոր նախագծերի վրա աշխատանքը: Ստացված փորձը թույլ կտա ձեզ շուտով կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը. դրանք ձեզ դրական հույզեր կպարգևեն: Չեն բացառվում նաև աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Կարիերայի զարգացման հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն առանց փոքրիկ թյուրիմացությունների ու դժվարությունների չի անցնի, բայց ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, այլ ոչ թե ծրագրի համաձայն գործել. հենց դա թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Շրջապատողներն ամեն անգամ միանգամից ձեր գաղափարները չեն աջակցի: Որոշ ժամանակ կանցնի և բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ եք եղել: Հավանական են չծրագրված ծախսեր: Սպոնտան գնումները հաճախ հաջող կլինեն, դրանց համար զղջալու կարիք չի լինի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա սկիզբը բավական հաջող է. շատ բանի կարող եք հասնել, եթե արագ գործեք: Դուք երկար մտորելու կարիք չեք ունենա, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է լավ վարվել: Նրա վրա կարող եք հույս դնել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Օգտակար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելը: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել այն խնդիրը, որի շուրջ վերջերս շատ էիք մտորում: Ավելի ուշ պասիվ շրջան կգա, որը հարմար կլինի հանգստի և ուժերը վերականգնելու համար: Երեկոյան կուրախացնեն լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ, արդյունավետ օր է, շատ օգտակար բաներ կարող եք անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, պատասխանատու կվերաբերվեք բոլոր գործերին, որոնք կստանձնեք: Դա թույլ կտա խուսափել սխալներից, իսկ հաճախ նաև նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Անսովոր գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Ցանկալի չէ հոգնեցնող ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Մեծ ծանրաբեռնվածության պատճառով նյարդային կդառնաք: Հանգիստը ձեզ չէր խանգարի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այդ հատվածում ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, բայց լուրջ խնդիրներ էլ չեն ծագի: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Հնարավոր է՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել մյուս գործերը: Բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք նրան, ինչ ծրագրել էիք: Օրվա երկրորդ կեսն առաջինից հեշտ կանցնի: Այն հարմար է օգտակար գործերի համար ու թույլ կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել, հաջողությամբ ավարտել ավելի վաղ սկսածը: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ աշխատանքի մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհանգիստ օր է: Այն անսպասելի իրադարձություններ կբերի, այդ թվում՝ ոչ այնքան հաճելի: Բայց դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնի դիտողունակությունը: Դուք կնկատեք այն, ինչ կվրիպի ուրիշների աչքից, ձեր դիտումներից ճիշտ եզրահանգումներ կանեք: Բոլոր գործնական հարցերն արժե լուծել օրվա երկրորդ կեսին: Դա արդյունավետ ժամանակահատված կլինի, և դուք արագ կհասնեք ձեր նպատակներին: Այդ շրջանը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, որոնք ներդաշնակ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է: Ժամանակը զուր մի վատնեք այսօր դուք շատ բանի կարող եք հասնել: Արժե սկսել ամենակարևոր գործերից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ եթե ստիպված լինեք միայնակ գործել: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կստանաք մարդկանցից, որոնց լավ եք ճանաչում: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. զղջալու կարիք հաստատ չի լինի: Երեկոն ռոմանտիկ պահերով լի կլինի: Այն հարմար է մի մարդու հետ շփվելու համար, որի վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին փոքրիկ թյուրիմացությունները հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի, այնպես որ հուսահատվելու, անհանգստանալու պատճառ չկա: Օգտակար կլինի այն գործերին վերադառնալը, որոնք չգիտես ինչու չեք կարողացել ավելի վաղ ավարտել: Հիմա դուք դրանցից գլուխ կհանեք, քանի որ նոր հնարավորություններ կտեսնեք, հնարամիտ կլինեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Հարմար ժամանակ է գնումներ անելու համար. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Չեն բացառվում հաճելի անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|