Աստղագուշակ․ դեկտեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2083 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտյան հուզվելու եք: Չափազանց շատ բան պլանի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հարմարվել պայմաններին, հաշտվել այնպիսի բաների հետ, որոնք ձեր սրտով չեն: Հանգստություն պահպանելը դժվար կլինի, բայց դուք կփորձեք հույզերին չտրվել: Բարեբախտաբար, ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն էլ լավ կընթանան: Կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին, ստանալ այն, ինչի մասին երազում էիք: Հաջողությունները հեշտությամբ չեն տրվի, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Մի շտապեք ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով: Հաճախ լավ է բավարարվել սեփական ուժերով. դա թույլ կտա խուսափել ավելորդ զրույցներից ու ձեզ ազատ զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե շտապել: Օրվա առաջին կեսին հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Կարևոր հանդիպումները լավ է չհետաձգեք. ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հիմա ձեզ չեն աջակցի նույնիսկ նրանք, որոնց նախկինում ձեր բոլոր գաղափարները դուր էին գալիս: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Դրանց պատճառն այն կլինի, որ դուք չափազանց թեթևամիտ կլինեք գումարին վերաբերող հարցերում: Խոշոր գնումներ անելուց կամ թանկարժեք զվարճանքներ պլանավորելուց առաջ մի քանի անգամ մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շրջապատողներից չափազանց շատ բան մի սպասեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին, երբ նույնիսկ մտերիմ ընկերներն ու փորձված համախոհները իրենց տարօրինակ կպահեն: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք պահելն ավելի դժվար կլինի, քան մտածում եք: Ուղևորություններն անհաջող կդասավորվեն, շատ ժամանակ կխլեն: Օրը հարմար է տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Այդ ամենից արագ գլուխ կհանեք, հիանալի արդյունքների կհասնեք՝ նվազագույն ջանքեր գործադրելով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը թյուրիմացություններից ու դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, և դուք ամենայն հավանականությամբ կնկատեք դա: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել կարևոր գործում, հաջող ավարտին հասցնել այն, ինչի վրա երկար աշխատել եք: Համառությունն ու նպատակասլացությունը օգտակար կլինեն նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար: Ամենալուրջ հարցերը լավ է քննարկել օրվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ ու փոխհամաձայնության կհասնեք, եթե տարաձայնություններ ծագեն: Ինչքան երեկոն մոտենա, այնքան օգտակար կլինեն խորհուրդները, որոնք կտան շրջապատողները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Որոշումների հարցում չշտապեք: Հիմա իրավիճակից գլուխ հանելու ու այն ճիշտ գնահատելու համար ձեզ ժամանակ է պետք: Կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց, ձեր ծրագրերի մասին պատմելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Չի բացառվում՝ ձեր վստահությունն ու համակրանքը փորձեն շահել մարդիկ, որոնց հետ լավ է գործ չունենաք: Լսեք ներքին ձայնին. այն կհուշի, թե ինչ պետք է անեք հետո: Հավանական են անսպասելի առաջարկներ ու հրավերներ: Որոշ Առյուծներ կուզենան փոխել իրենց սովորույթները, որի համար զղջալու կարիք հետո չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հագեցած ու արդյունավետ կլինի: Այդ հատվածը հարմար է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոշ Կույսեր կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ բան են լսել: Օգտակար կլինի փորձով փոխանակվելը, բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելը: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հանգստի համար: Չարժե զբաղվել կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Դուք չափազանց հաճախ կշեղվեք, իսկ դա կարող է սխալների հանգեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը խոշոր իրադարձություններով հազիվ թե նշանավորվի: Այն հարմար է հասարակ ու լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Կարող եք ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք, կամ էլ տեղեկատվություն կստանաք, առանց որի չէր հաջողվում որոշում ընդունել: Շատ Կշեռքներ զբաղված կլինեն միապաղաղ խնդիրներ լուծելով: Դա բավական հոգնեցուցիչ կլինի, բայց գոնե չի ստիպի հուզվել ու անհանգստանալ նրա համար, թե արդյոք հնարավոր է անհրաժեշտ արդյունքի հասնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հակասական օր է: Այն փոքրիկ տհաճություններ կբերի, փոխարենը նաև հնարավորություններ կընձեռի, որոնցից չօգտվելը ցավալի կլիներ: Կենտրոնացեք լավի վրա. ձեր ուժերի սահմաններում կլինի այն ամենը փոխելը, ինչը ձեզ դուր չի գալիս և նշանակալի փոփոխությունների հասնել: Ինչքան վճռական գործեք, այնքան մեծ կլինեն կարևոր հաղթանակ տոնելու շանսերը: Շփումների հարցում զգուշություն է անհրաժեշտ: Օրը հարմար չէ քիչ ծանոթ մարդկանց հետ անկեղծանալու, ապրումներով կիսվելու համար: Ծրագրերի մասին էլ լավ է չպատմել, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ դրանք մինչև վերջին մանրուքը չեք մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք շատ բան կնկատեք, ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք, բայց չեք շտապի կիսվել դրանցով: Կապերին զգույշ մոտեցեք, չարժե վստահել նրանց, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը: Ցավոք, այսօր ձեր կողքին չափազանց շատ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Շատ գործեր ավելի ժամանակատար կլինեն, քան մտածում էիք: Աշխատեք դրա պատճառով չհուզվել. դուք ամեն ինչ կհասցնեք: Ուշադիր եղեք մանրուքներին, և դա թույլ կտա խուսափել սխալներից, որոնք ստիպված էիք լինելու երկար ժամանակ ուղղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտվանից լուրջ տրամադրվեք: Կարևոր կլինի շտապողական որոշումներից ու չմտածված արարքներից խուսափելը, տաք գլխով ոչինչ չասելն ու չանելը: Դուք հակված կլինեք թեթևամտության, որը տհաճություններով կավարտվի: Երբեմն կշտապեք այնտեղ, որտեղ դա անել չարժեր: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ, հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այն թույլ կտա հաջողության հասնել կարևոր գործում, լուծել այն խնդիրը, որի շուրջ երկար մտորել եք: Ծրագրերում որոշակիություն կհայտնվի, կկարողանաք դրանք քննարկել համախոհների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրն այնքան բարդ չի լինի, որքան առավոտյան կթվա: Ինչ-որ խնդիրներ հնարավոր են, բայց դուք ամենայն հավանականությամբ լուծում կգտնեք դրանց: Պետք կգա ավելի վաղ ստացված փորձը: Այսօր ծագած շատ դժվարություններ նման կլինեն նրանց, որոնք արդեն հաղթահարել եք: Հավանական են լավ լուրեր, որոշ Ջրհոսներ նորություններ կստանան այն մարդկանցից, որոնց վերջին շրջանում կարոտում էին: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մինչև օրվա վերջ ձեզ հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Որոշ Ձկներ համարյա պատահաբար կբացահայտեն ուրիշների գաղտնիքները, կկռահեն այն, ինչ շրջապատողները փորձում էին թաքցնել: Ձեր դիտողունակությունը շատ օգտակար կլինի գործերում: Դրա շնորհիվ մյուսներից վաղ ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա երկրորդ կեսը կարևոր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում ծանոթությունը մեկի հետ, ով կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Երեկոն հարմար է անցյալի մասին մտորելու համար: Հենց անցյալում թաքնված կլինեն այն հարցերի պատասխանները, որոնք ձեզ անհանգստացնում են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|