Աստղագուշակ․ ապրիլի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4119 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է նոր գործեր սկսելու համար: Դուք վճռական կգործեք ու դժվարություններից չեք վախենա, արագ կհասնեք առաջին հաջողություններին, որոնք կոգեշնչեն ու ինքներդ ձեր հանդեպ հավատ կներշնչեն, ինչն էլ կօգնի առաջ շարժվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում երկարաժամկետ համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնց շնորհիվ կկարողանաք հաջող գնումներ անել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա արժե հիմա գումար ծախսել, իսկ որ հարցում է լավ սպասել: Պարզապես լսեք նրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Թեթև ու ուրախ օր է: Այն հազիվ թե արդյունավետ լինի, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում: Կարող եք լավ ժամանակ անցկացնել՝ շփվելով հին ծանոթների ու ձեզ դուր եկող մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այսօր դուք շատ հմայիչ կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, ինչպես նաև մտերիմներին վերաբերող լավ նորությունները: Կկարողանաք հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր գործերը, պայմանավորվել երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող խնդիրների լուծման ուղիների շուրջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ցանկացած գործ հաջող ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: Պատրաստ եղեք աշխատել, քանի որ հազիվ թե ամեն ինչ ինքն իրեն լավ դասավորվի: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ, հաճախ վեճեր կլինեն գումարի ու այն ունեցվածքի պատճառով, որը յուրաքանչյուրն իրենն է համարում: Երբեմն քննարկումները շատ բուռն կանցնեն, բայց բոլորին գոհացնող որոշում ընդունել կստացվի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարևոր որոշումներ կընդունեն՝ կապված աշխատանքի հետ ու չեն զղջա դրա համար: Չի բացառվում՝ հենց այդ պահից էլ սկսվի կարիերայի աստիճաններով վերելքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջող, արդյունավետ օր է: Դուք լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից և լրիվ նորերից: Շրջապատողներից շատ բան կարող եք սովորել և դուք բաց չեք թողնի նման հնարավորությունը: Մարդիկ, ովքեր այսօր հաճույքով կկիսվեն ձեզ հետ իրենց փորձով, ժամանակի ընթացքում իսկական ընկերներ ու հավատարիմ համախոհներ կդառնան: Չի բացառվում՝ այսօր առաջ եկած որոշ ծրագրեր ազդեն ձեր կարիերայի վրա, որոշեն նրա առաջիկա զարգացումը: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, լուրջ վեճերի պատճառներ չեն լինի, իսկ փոքրիկ տարաձայնություններին կարող եք վերջ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստություն պահպանեք: Օրն առանձնանում է բավական լարված հուզական դաշտով, բայց ընդհանուր առմամբ այնքան վատը չի լինի, որքան կարող է թվալ: Եթե եզրակացությունների հարցում չշտապեք, ճիշտ կգնահատեք իրավիճակը, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել: Կկարողանաք զբաղվել լրիվ նոր գործով, որն իսկապես գրավիչ կլինի: Դրա շնորհիվ դուք կծանոթանաք ու կընկերանաք հետաքրքիր մարդկանց հետ: Սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում: Բայց նման հարաբերություններն այնպես չեն դասավորվի, ինչպես կուզենայիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք հաճախ կտրուկ կլինեք ձեր արտահայտություններում, երբեմն քննադատություններով կվիրավորեք այն մարդկանց, որոնց զգացմունքները չէին ուզենա խոցել: Բարեբախտաբար, կհաջողվի ժամանակին կանգ առնել ու հարթել սուր անկյունները, բայց տհաճ նստվածք բոլորի մոտ կմնա: Լավ է հրաժարվել կատակներից: Դրանք այնքան ծիծաղելի չեն լինի, որքան ձեզ կթվա: Օրը հարմար է կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործով զբաղվելու համար: Դուք դրանից անթերի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դատարկ բաների պատճառով մի վշտացեք: Այսօր կգերակշռեն դրական միտումները, նույնիսկ եթե սկզբում թվա, թե դա այդպես չէ: Շատ պետք կգա մանրուքները նկատելու ունակությունը: Հենց դրա շնորհիվ ճիշտ եզրակացություններ կանեք այնտեղ, որտեղ մյուսները կսխալվեին ու հրաշալի արդյունքների կհասնեք: Աշխատանքի ու ստեղծագործական կյանքի հետ կապված նոր գաղափարներ կունենաք, որոնց հետ միասին կգան ոգեշնչվածությունն ու լավատեսությունը: Երեկոն հրաշալի է համախոհների հետ շփվելու համար: Գաղափարները քննարկելով՝ կոգեշնչեք մեկդ մյուսին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք գործունյա ու էներգիայով լի կլինեք, կփորձեք ոչ մի րոպե զուր չվատնել: Դա հնարավորություն կտա առաջ անցնել մրցակիցներից կամ հաղթել մի պայքարում, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք տվել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դուք կփորձեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, որում շատ կօգնի կենսափորձը: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, հեշտությամբ շրջապատողներին կգրավեք ձեր գաղափարներով, կոգեշնչեք: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ, բայց հազիվ թե նրա զգացմունքը փոխադարձ լինի: Չնայած՝ պատասխան զգացմունք էլ կարող է ծնվել, այնպես որ՝ սիրային պատմության սկիզբը հնարավոր է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Փիլիսոփայորեն տրամադրվեք: Տեղի ունեցողին հանգիստ վերաբերմունքը հնարավորություն կտա շատ բան դեպի լավը փոխել: Իսկ ահա դատարկ բաների համար անհանգստանալը միայն կխանգարի առաջ շարժվել: Մինչև օրվա վերջ կկարողանաք ավարտել կարևոր գործերը, որոնցից չէիք կարողանում գլուխ հանել: Չի բացառվում՝ այդ հարցում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր կհասկանան, որ պետք է ապագայի ծրագրերում վերամշակումներ կատարեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շատ օգտակար կլինեն, կօգնեն նոր մասնագիտական բարձունքներ գրավել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հաճելի կլինի: Այդ հատվածում հնարավոր են լավ նորություններ, ոչ մեծ անակնկալներ, նվերներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք ուրախության առիթներ կգտնեք ու կբարձրացնեք շրջապատողների տրամադրությունը: Մտերիմներին կկարողանաք ուրախացնել անակնկալներով, հաճելիորեն կզարմացնեք նրանց, որոնք վերջին շրջանում վառ տպավորությունների կարիք ունեին: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի առօրյա գործերին: Դրանք հազիվ թե հոգնեցուցիչ ու ձանձրալի լինեն, բայց կլինեն պահեր, երբ կուզենաք շեղվել: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ օր է: Դուք վճռական տրամադրված կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, չեք վախենա պայքարել ուժեղ մրցակիցների դեմ: Ոգևորությունը, որով կստանձնեք գործերը, շրջապատողների սրտով կլինի: Շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը կամ պարզապես ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը ձեզ հաճելի անակնկալներ կմատուցի: Շատ Ջրհոսներ կփոխեն կյանքի հանդեպ իրենց հայացքները, կհասկանան, որ սխալվել են մարդկանց ու իրադարձությունները գնահատելիս: Նշանի նման ներկայացուցիչները կկարողանան շատ բան ուղղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը նյարդային ու անհանգիստ կլինի: Այդ հատվածում չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով, ցավալի պատահարները: Դուք տեղի ունեցողի համար շատ չեք անհանգստանա՝ հասկանալով, որ շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, ամեն ինչ կհարթվի: Եվ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Իսկապես, դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք վերադառնալ հետաքրքիր գործին, որը երկար ժամանակ ստիպված էիք հետաձգել: Հիմա կհասկանաք, որ անհրաժեշտ արդյունքից մեկ քայլ է ձեզ բաժանում և ամեն հնարավոր բան կանեք նրան հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|