Աստղագուշակ․ ապրիլի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3324 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ, որոնց համար ուրախ կլինեք: Չի բացառվում՝ աշխատանքի ու մասնագիտական աճի հետ կապված նոր գաղափարներ ունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ որոշակիություն կմտցնեն մոտ ապագայի ծրագրերում: Մտածածի իրագործմանն անհապաղ անցնել չի ստացվի, բայց ստիպված չեք լինի նաև ծրագրերը երկար հետաձգել: Օրվա երկրորդ կեսն անհանգիստ կանցնի: Այդ հատվածում պետք է մի քանի գործով միաժամանակ զբաղվեք, իսկ դա երբեմն կստիպի հուզվել: Բայց դուք գլուխ կհանեք բացասական հույզերից, կփորձեք չբարկանալ շրջապատողների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Առաջին հերթին՝ հրաշալի գաղափարներ կունենաք, որոնցով արժե կիսվել: Երկրորդ՝ կողքին կլինեն մարդիկ, որոնց ձեր ծրագրերը, հայացքներն ու մտքերն իսկապես կհետաքրքրեն: Կարող եք խոսել ամենատարբեր բաների մասին. փոխհասկացողության հասնելը հաճախ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Ուշադիր պետք է լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր գործ ունեն թվերի հետ, հաշվետվություններ են կազմում ու մանրուքների հետ կպված այլ աշխատանք են կատարում: Այստեղ սխալվելու հավանականությունը մեծ է: Փոխարենն այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման, երևակայության ու իրերի հանդեպ անսովոր հայացքի կարիք լինի, ձեզ հավասարը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք քիչ տրվել երևակայությանն ու իրատես լինել: Հիմա պատրանքներից վտանգավոր բան չի լինի: Հենց դրանց պատճառով կարող եք հայտնվել փակուղու առաջ: Մտածեք, թե ում հետ կարելի է խորհրդակցել: Ամենայն հավանականությամբ կողքից հայացքը ձեզ շատ օգտակար կլինի: Մարդիկ, որոնց փորձն արժանի է հարգանքի, հաճույքով կկիսվեն իրենց գիտելիքներով: Հնարավոր է հաջողություն աշխատանքի մեջ: Դուք լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից, որոնք թույլ են տալիս շեղվել միապաղաղությունից: Շատ Երկվորյակներ կկարողանան նոր բան մտցնել ձանձրալի առօրյայում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կենտրոնացեք գործերի վրա: Սա այն օրերից է, երբ սկզբունքորեն կարևոր կլինի մտածել նրա մասին, ինչը ձեր ձեռքերում է: Աշխատեք չշեղվել աշխարհի ճակատագրի մասին մտորումներով: Փորձեք նույնիսկ ամենահասարակ գործերից հնարավորինս լավ գլուխ հանել: Տրամադրությունը կլավանա, երբ ստանաք այն արդյունքները, որոնց ձգտում էիք: Նրբանկատությունը կօգնի խուսափել շրջապատողների հետ վեճերից, բայց շատ մարդկանց հետ շփումներն այսօր ավելի հոգնեցուցիչ կլինեն, քան սովորաբար: Մի քիչ ինքներդ ձեզ հետ մենակ մնացեք ուժերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերով զբաղվելու համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, այնպես որ՝ ավելի քիչ սխալներ կանեք ու ավելի արագ կգտնեք ելքը բարդ իրավիճակից: Հնարավորություն կունենաք օգնել նրանց, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հարաբերությունները վերականգնելու շանսը, որոնց հետ նախկինում սովորել ու աշխատել եք: Շփումները օգտակար ու հաճելի կլինեն: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է աշխատանքի համար: Ժամանակը զուր մի վատնեք: Հիմա ձեր ուժերի սահմաններում կլինի հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Պետք է կենտրոնանաք ու սկսեք անհրաժեշտ պահին գործել: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է այդ պահը գալու: Իսկ ահա քիչ ծանոթ մարդկանց խորհուրդներին կարող եք ուշադրություն չդարձնել: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ, ընդ որում՝ դա վերաբերում է նույնիսկ այն գիտություններին, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Երբեմն տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վատ օր չէ: Այն հարմար է միապաղաղ գործերով զբաղվելու, երկար ժամանակ ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Հավանական են ոչ մեծ թյուրիմացություններ, բայց դրանցից ոչ մեկը լուրջ հետևանքներ չի ունենա: Հին ու նոր ծանոթները հաճույքով օգնության կհասնեն, եթե բախվեք դժվարությունների: Կարող են խախտվել պայմանավորվածությունները, նշանի որոշ ներկայացուցիչների հուսախաբ կանեն փորձված համախոհները, բայց նույնիսկ դա չի խանգարի ծրագրածը ժամանակին անել: Դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, միշտ կիմանաք, թե ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք պետք է ուշադիր լինեք ու լսեք ինտուիցիայի հուշումներին: Այն անսխալ կհուշի, թե ինչպես կարելի է հասնել նպատակին, ինչի վրա է պետք կենտրոնանալ ուզածն արագ ստանալու համար: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլ նաև անձնական հարաբերություններին: Ձեր այսօրվա խոսքերի ու արարքների շնորհիվ դրանք կլավանան: Աշխատեք զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես գրավում է, գտեք ինքներդ ձեզ ուրախացնելու ձևը. դրական հույզերն այսօր շատ կարևոր են: Հնարավոր են դրամական մուտքեր, որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք օրվա առաջին կեսին ոչ մի բանի համար չանհանգստանալ: Կարող եք հիմարություններ անել, եթե տրվեք հույզերին, իսկ ահա կշռադատված որոշումներն ամենայն հավանականությամբ հաջող կլինեն: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց հուշումները նախկինում ձեզ օգնել են: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար, որոնցից արագ գլուխ կհանեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ծանոթանալ անսովոր մարդկանց հետ ու նոր ընկերներ գտնել: Մտերիմների հետ հետաքրքիր զրույցների թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հրաշալի է նախկինում անհավանական թվացողը կյանքի կոչելու համար: Դուք փորձարկումներ անելուց չեք վախենա, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել: Դրա շնորհիվ արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել: Նոր գաղափարներ ու ստեղծագործ ծրագրեր կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ պետք է սովորեն դրված նպատակներին հասնելու համար ու ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին հավանական են տհաճ պահեր: Բայց խոսքը լուրջ բանի մասին չի լինի: Հնարավոր են թյուրիմացություններ: Դուք դրանց մասին կմոռանաք, երբ դրական միտումների ազդեցությունն ուժեղանա, իսկ դա տեղի կունենա շատ շուտով: Այնպես որ՝ մի տաքացեք ու կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Օրվա երկրորդ կեսը շատ բաների նորովի նայելու հնարավորություն կտա: Հենց այդ հատվածում նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ ինչ է պետք անել կյանքը դեպի լավը փոխելու համար: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան ու շուտով կյանքի կկոչվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող, միաժամանակ հանգիստ ու արդյունավետ օր է: Դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, համառ կլինեք այնտեղ, որտեղ խոսքը կարևորի մասին կլինի: Հազվադեպ վեճերի ժամանակ անվիճելի փաստարկներ կբերեք ու առանց որևէ մեկին վիրավորելու կպնդեք ձեր տեսակետը: Շատ հետաքրքիր բաներ իմանալու հնարավորություն կունենաք: Ստացված տեղեկատվությունը ոչ միայն կընդլայնի ձեր աշխարհայացքը, այլև մոտ ժամանակներս պրակտիկ օգուտ կտա, որն էլ կօգնի ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել ու գլուխ հանել բարդ գործից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|