ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2560 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանեք: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ օրվա հուզական դաշտն անկայուն կլինի, բայց բոլոր դեպքերում ձեր ուժերի սահմաններում կլինի: Լավ է ավելորդ բաներ չխոսեք, շրջապատողների հետ չկիսվեք ձեր գաղտնիքներով և չքննարկեք ուրիշների գաղտնիքները: Ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Զգուշությունը չի խանգարի ֆինանսական գործերում: Խոշոր գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել հարաբերությունները մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է օգտակար գործերի համար: Կարող եք դրանցով ինքնուրույն զբաղվել, կարող եք նաև ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով, քանի որ բոլոր դեպքերում արդյունքից գոհ կմնաք: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Որոշ Ցուլեր կհասկանան՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին և ընտրված ուղղությամբ կարևոր քայլեր կանեն:

Սիրահարների հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Տարաձայնությունների ու վեճերի համար առիթներ չեն ստեղծվի, կարող եք հանգիստ ու կառուցողական քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը: Ապագայի նոր ծրագրեր կարող են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի և արդյունավետ կանցնի, եթե զրույցների վրա շատ ժամանակ չծախսեք: Իհարկե, բազում հարցեր կլինեն, որոնք կուզենաք քննարկել: Բայց լավ է զբաղվեք նրանով, ինչը օգուտ է տալիս: Օրինակ՝ ավարտին հասցնեք հին գործերը, պատասխաններ փնտրեք ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: 

Օգտակար կլինի կարգուկանոն հաստատելը, անպիտան իրերից ազատվելը. տրամադրությունն անմիջապես կլավանա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան ֆինանսների, ընդհանուր ունեցվածքի հետ կապված ծրագրեր կառուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Դուք սովորականից ավելի բռնկուն, զգայուն և խոցելի կլինեք: Երբեմն մտերիմների աջակցության կարիքը կունենաք, բայց նրանք ամեն անգամ չեն հասկանա, թե ինչ կա ձեր հոգում: Կարևոր է ժամանակին ձեզ անհանգստացնող բաների մասին անկեղծ զրուցելը:

Հաճախ տհաճ մտքերից շեղվելուն կօգնեն օգտակար գործերը: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, իսկ ստացված արդյունքները կուրախացնեն: Բացի այդ, նման զբաղմունքները թույլ կտան փորձ ձեռք բերել, որը շուտով պետք կգա: Դուք շատ բան կսովորեք, ինքներդ էլ չնկատելով՝ արժեքավոր տեղեկատվություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Որոշ Առյուծներ լրիվ նոր խնդիրների կբախվեն և կգտնեն դրանք լուծելու ձևը, չնայած՝ ոչ միանգամից: Երբեմն փորձն անօգուտ կլինի, իսկ ահա ինտուիցիայի հուշումները համարյա միշտ արժե լսել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ այդ միջոցները կարող են կարևոր բանի համար պետք գալ: Լավ է մտերիմների հետ չքննարկեք ֆինանսական հարցերը, քանի որ տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Բացի այդ, զրույցների համար ավելի հաճելի թեմաներ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Կարևոր չէ, թե ինչ եք նախընտրում՝ դեպի նպատակը ինքնուրույն շարժվել, թե թիմով խաղալ: Հաղթանակները բոլոր դեպքերում չեն ուշանա: Սակայն կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, քանի որ այն այսօր վատ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

Օրվա երկրորդ կեսին հանգիստը կարևոր կլինի: Լավ է այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: Օգտակար կլինի նոր երթուղով զբոսնելը, հետաքրքիր վայրում լինելը: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի նշանի ներկայացուցիչներին և հետաքրքիր գաղափարներ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը շատ հարմար է նոր բան ստանձնելու համար: Շատերը հաճույքով կօգնեն ձեզ: Կասկած չկա, որ արագ նոր համախոհներ կգտնեք, կկարողանաք ձեռք բերել այն մարդկանց աջակցությունը, որոնք շատ բանի են ունակ: Հնարավորություն կունենաք հարմարավետ միջավայրում քննարկել բարդ ու կարևոր հարցերը:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի: Որոշ Կշեռքներ կբախվեն դժվարությունների, որոնք միանգամից չեն կարողանա հաղթահարել: Համառությունը կօգնի հասնել նպատակին, իսկ զգուշությունը՝ խուսափել սխալներից, որոնք ուղղելը դժվար կլիներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հոգնեցնող, բայց հաջող օր է: Այն հարմար է ուսման, լուրջ գործերի և կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք անհաջող իրադարձությունների պատճառով ավարտվել էին:

Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, հաճախ կհասկանաք, թե ինչ կա նրանց հոգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է: Ձեզ մոտ լավ կստացվի փաստացի այն ամենը, ինչ կստանձնեք: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն. շրջապատողները չեն ուզենա մերժել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում:

Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը ձեզ դրական հույզեր կպարգևի: Շատ Աղեղնավորների հաճելի անակնկալներ են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչների համար այսօրվա իրադարձությունները ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել գլխավոր նպատակներին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է աշխատանքային հարցերը քննարկելու և կարևոր գործերի մասին զրուցելու համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ում համարյա չեք ճանաչում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Շատ Այծեղջյուրներ այսօր կյանքի կկոչեն վաղուց առաջ եկած կարևոր ծրագրերը: Առաջին փուլում կարող են դժվարություններ ծագել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի և չեն ստիպի հրաժարվել մտածածից: Նպատակասլացությունն ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ հաջողության հասնել այն իրավիճակներում, որոնք ուրիշներին անհույս են թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Սովորեք, տեղեկատվություն հավաքեք ու վերլուծեք, մտորեք կարևորի մասին: Օրը հնարավորություն կտա սովորել այն, ինչը ուտով օգտակար կլինի: Ձեր դիտողունակության շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, առաջ կանցնեք հին մրցակիցներից: Որոշ Ջրհոսներ կզինաթափեն թշնամիներին, ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները կհաղթահարեն:

Կարող եք նոր համախոհներ գտնել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Բաց մի թողեք ձեր այդ շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Չեն բացառվում ոչ այնքան հաճելի լուրերը: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Հաճախ հենց դրանք թույլ կտան հասնել վաղուց դրված նպատակներին: Դուք նոր պայմաններում խուճապի չեք մատնվի, արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչ արժե նախաձեռնել, և դուք կհետևեք նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2560 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0