Աստղագուշակ․ ապրիլի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3088 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ գործերի համար բարենպաստ օր է: Ճիշտ է, դժվարությունները չեն բացառվում, ճանապարհին խոչընդոտներ էլ երբեմն կառաջանան: Բայց դուք կհասնեք ձեր ուզածին, եթե ջանքեր գործադրեք: Կարող եք օգնության խնդրանքով դիմել փորձված համախոհներին ու ընկերներին. նրանք հուսախաբ չեն անի: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, նոր գործընկերներ գտնելու շանս կա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ոչ ֆորմալ շփումների, բոլորին հետաքրքրող թեմաներով զրույցների համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում երբեք դրանով չէին հետաքրքրվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լարված օր է: Իրադարձությունները նախատեսածի նման չեն զարգանա, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը: Երբեմն դա կստիպի հուզվել, բայց դուք կկարողանաք հավաքել ձեզ ու ճիշտ որոշումներ ընդունել: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք, և դա կօգնի խուսափել սխալներից: Հնարավոր են աշխատանքի և բիզնեսի հետ կապված լավ նորություններ: Որոշ Ցուլեր կգտնեն եկամուտները մեծացնելու եղանակը: Նկատի ունեցեք, որ մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերում տեղ չպիտի լինի խառնաշփոթի ու շտապողականության համար: Միայն կշռադատված որոշումներն ու լավ մտածված քայլերը թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաճելի, բայց բավական անօգուտ օր է: Ինքներդ ձեզ դժվարությամբ կստիպեք օգտակար բանով զբաղվել: Բարեբախտաբար, որոշ գործեր կարող եք հետաձգել, իսկ մյուսներից գլուխ հանելուն էլ կօգնեն հին ծանոթները, ժամանակի մեջ փորձված համախոհները: Ֆինանսական հարցերում զգուշություն է անհրաժեշտ: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ: Գումարին ու արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում ինտուիցիան կարող է հուսախաբ անել: Նախապես չծրագրված գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Չի բացառվում՝ նրանք հուշեն, թե ինչպես տնօրինեք գործերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մտերիմների հետ համբերատար եղեք: Այսօր դա լավ հարաբերություններ պահպանելու համար անհրաժեշտություն է: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում: Դուք վեճեր թույլ չեք տա, բայց փոխադարձ վիրավորանքներից խուսափել հազիվ թե ստացվի: Աշխատեք հնարավորինս արագ պարզել ոչ միանշանակ իրավիճակները, և դա կօգնի խնդիրները լուծել ավելի շուտ, քան դրանք կհասցնեն խրոնիկ բնույթ ստանալ: Աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար օրը հարմար է: Ձեզ կհաջողվի արագ կենտրոնանալ ամենակարևորի վրա, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից ու ճիշտ որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վարքի ճիշտ մոդել ընտրելը հեշտ չի լինի: Ինտուիցիան կհուշի, որ եկել է ինքնադրսևորվելու, ունակությունները ցույց տալու ժամանակը: Բայց ռիսկի դիմելու ցանկություն չեք ունենա, կնախընտրեք ամենաանվտանգ ուղին ընտրել: Աշխատեք մտորումների վրա շատ ժամանակ չծախսել: Այսօր լավ է թեկուզ մի փոքր սխալվեք, քան կորցնեք ձեր շանսը: Օգտակար կլինի մտերիմների աջակցությունը: Վատ մի զգացեք դիմել այդ հարցով, կիսվել ապրումներով կամ առաջարկներով: Ձեր ծրագրերի մասին պատմելիս ինքներդ էլ կտեսնեք դրանց թույլ կողմերը, կհասկանաք, թե ինչ խոչընդոտներ եք ստիպված լինելու հաղթահարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Դուք կնկատեք շրջապատողների բոլոր թերությունները, այնպես որ՝ ձեզ քչերը դուր կգան, ձեզ նեղություն չեք տա թաքցնել ձեր զգացմունքները: Երբեմն ինքներդ կոնֆլիկտներ կհրահրեք, չեք մտածի, թե ինչի կարող է դա հանգեցնել: Մի քիչ ներողամիտ եղեք, և դա կօգնի խուսափել խնդիրներից: Օրը բարենպաստ է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք միշտ կիմանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Առաջնահերթությունները ճիշտ դնելը հաջողության կեսն է: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա հույս մի դրեք: Օրը կարող է տհաճ անակնկալներ բերել: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել ծրագրած գործերը: Սակայն ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, և դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Ժամանակի ընթացքում նրանք ձեր ընկերները կդառնան, եթե նման ցանկություն ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար է ընթացիկ հաճելի ու ոչ այնքան հոգնեցնող գործերով զբաղվելու համար: Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից: Եթե ծրագրել եք նոր բան ստանձնել, ամեն ինչ կշռադատեք, համոզվեք, որ ձեր կողքին կան ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Եթե ձգտում եք ընդլայնել շփման շրջանակները, վատ մի զգացեք համախոհներ ու պարզապես վիրտուալ դաշտում հետաքրքիր մարդկանց փնտրելուց: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ընկերության սկիզբ կդնեն կամ սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առանց թեկուզ աննշան խնդիրների օրը չի անցնի: Դժվար կլինի տարաձայնություններից խուսափելը: Դուք շատ զգայուն կլինեք քննադատության հանդեպ, կվիրավորվեք նկատողություններից, երբեմն դատարկ բաների պատճառով կվիճեք շրջապատողների հետ: Բարեբախտաբար, կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար: Հարմար օր է ուսման համար: Հատկապես հաճելի կլինի, որ այսօր դուք հեշտությամբ կմտապահեք հենց այն, ինչ ավելի ուշ անպայման պետք կգա: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչ հմտություններ պետք է ձեռք բերեն մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի, եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք ու ժամանակը զուր չվատնեք: Ինչքան շուտ անցնեք գործերին, կենտրոնանաք կարևոր հարցերի լուծման վրա, այնքան լավ: Հազիվ թե հաջողվի խուսափել շրջապատողների հետ փոքրիկ տարաձայնություններից, բայց ձեր ջանքերի շնորհիվ բանը կոնֆլիկտների չի հասնի: Հարմար օր է օգտակար բան սովորելու համար: Եթե նախկինում չէիք կարողացել գլուխ հանել ինչ-ինչ բարդ հարցերից, հիմա վերադարձեք դրանց: Ամենայն հավանականությամբ շատ բան հասկանալի կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը հաջող է: Միայն մի քանի ժամվա ընթացքում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե համառ լինեք, փորձեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, ավելորդ զիջումների չգնաք: Հնարավորություն կունենաք հաղթել ուժեղ մրցակցին, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի համար: Լավ է չհետաձգեք բարդ ու հոգնեցնող գործերը: Ձեզ ժամանակ է պետք ուժերը վերականգնելու համար: Կարող եք բուժիչ կամ պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցկացնել. դրանք արդյունք կտան, ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ լավ օր է սպասվում: Կարող եք հույս դնել աստղերի աջակցության վրա: Օգտվեք այդ աջակցությունից ժամանակին շատ բարդ թվացող գործերը ստանձնելու համար: Բարենպաստ օր է շփումների, ակտուալ հարցերը վիրտուալ դաշտում քննարկելու համար: Ձեզ կհաջողվի միավորել մարդկանց, որոնց հետաքրքրություններն ու ձգտումները նման են, հրաշալի թիմ հավաքել, որը շատ բանի ունակ կլինի: Որոշ Ձկներ իրենց մեջ գործարարի տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Հավանական են դրամական մուտքեր: Բայց մի շտապեք ծախսել ստացածը: Շուտով կհասկանաք՝ ինչպես տնօրինել այդ գումարը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|