ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3789 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, հաճախ մյուսներից շուտ կհասկանաք, թե ինչը կարող է կարևոր լինել: Օրվա առաջին կեսը հարմար է աշխատանքին ու կարիերայի զարգացմանը վերաբերող որոշումներ ընդունելու համար:

Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ վրա արժե գումար ծախսել առավելագույն օգուտ քաղելու համար: Հավանական են ծանոթություններ, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է ամենատարբեր գործերի համար: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որն անսխալ կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ, ինչպես նաև համագործակցության առաջարկներ:

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց հետո կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Չի բացառվում՝ ձեզ օգնեն կարևոր գործում, և ստացված աջակցության շնորհիվ անհրաժեշտ արդյունքին ավելի արագ հասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է անսպասելի ու համարյա անբացատրելի իրադարձություններ բերել: Չեն բացառվում նորությունները, որոնք ստանալուց հետո կուզենաք փոխել ծրագրերը: Վատ օր չէ նոր գործեր սկսելու համար, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ով կդառնա ձեր համախոհը: Մի շտապեք վստահել նրանց, ում հետ վերջերս եք ծանոթացել, նույնիսկ եթե այդ մարդիկ շատ են փորձում հետաքրքրել ձեզ, շահել ձեր համակրանքը:

Հարմար օր է հին գործերին ու ծրագրերին վերադառնալու համար: Անցյալի շուրջ խորհելն էլ կարող է օգտակար լինել: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք արել ու ինչպես ուղղել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել չի ստացվի, հաճախ տարաձայնություններ կառաջանան այն մարդկանց հետ, որոնք նախկինում միշտ ձեր կողմից են եղել: Աշխատեք համբերատար լինել: Դուք անպայման կկարողանաք պայմանավորվել համախոհների հետ, չնայած՝ ոչ միանգամից: Բացի այդ, ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Նոր գաղափարներ կունենաք և շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Հարմար օր է երևակայություն, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար: Միապաղաղ գործերի վրա կենտրոնանալն ավելի բարդ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ցանկացած հարցի քննարկում համբերատարություն է պահանջում: Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, երբեմն հիմար հարցեր կտան, կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք չնյարդայանանալ: Շատ նախաձեռնություններում հաջողությունը կախված կլինի ինքնատիրապետում պահպանելու ունակությունից, գոնե՝ արտաքուստ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման ու ստեղծագործ գործունեության համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք ու մարդկանց, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքային խնդիրները քննարկելու համար: Հիմա ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական կարծիքին էին հետևում, իսկ ուրիշների կարծիքով չէին էլ հետաքրքրվում: Հնարավոր են համագործակցության գրավիչ առաջարկներ: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր չեն վախենա ստանձնել նոր գործերը, կկարողանան մեծացնել եկամուտները:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհաջողվի լուծել կարևոր անձնական խնդիրները: Որոշ Կույսեր կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից, կհասկանան, թե կոնկրետ ինչը վերջին շրջանում իրենց հանգիստ չէր տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ օր է: Այն նվիրեք սովորական, լավ ծանոթ գործերին: Նորը դուք հիմա այնքան արագ չեք սովորի, որքան սովորաբար, բացի այդ, երբեմն անուշադիր կլինեք, կարող եք պարզապես ինչ-որ բան աչքաթող անել: Լավ գաղափարներ կունենաք կապված բիզնեսի ու աշխատանքի հետ, բայց դրանք իրագործելու համար ժամանակ է պետք: Համբերությամբ զինվեք ու մի շտապեցրեք իրադարձությունները:

Հնարավոր են ոչ մեծ, բայց ժամանակին դրամական մուտքեր: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: Մի շտապեք ծախսել ստացած գումարը: Շուտով այն կարևոր ու հետաքրքիր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան հնարավոր են տհաճ իրադարձություններ, թյուրիմացություններ, պատահարներ, որոնք կստիպեն հուզվել: Բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, դուք նոր հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել: Իսկ հիմա լավ է դեռ կարևոր որոշումներ չընդունեք ու լուրջ պարտավորություններով չկապվեք:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչ է պետք անել հետո: Որոշ Կարիճներ հետաքրքիր առաջարկներ կստանան: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում թանկ են եղել ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եզրակացությունների ու որոշումների հարցում մի շտապեք: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակն ուսումնասիրելու, ինֆորմացիա հավաքելու, գիտակ մարդկանց հետ խորհրդակցելու համար: Ուշադրություն ու կարգապահություն պահանջող աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք հաճախ կշեղվեք, այնպես որ՝ վտանգ կա սխալներ անեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են դրամական մուտքեր, ոչ մեծ նվերներ: Լավ ժամանակ է անհաջող իրադարձությունների, անհասկացողության պատճառով ավարտված հարաբերությունները վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել: Մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Նման լուրերը իսկապես կոգեշնչեն, իսկ դուք ոգևորությամբ կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական շփումների համար: Ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ կարող եք ցանկացած հարց քննարկել. տարաձայնություններ չեն ծագի: Չի բացառվում՝ ձեզ աջակցություն առաջարկեն նույնիսկ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու բարենպաստ օր է: Հիմա դուք շատ բանի պատրաստ կլինեք, չեք կասկածի ձեր ուժերին, չեք կորցնի ինքնավստահությունն ու լավատեսությունը, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մտածածի իրագործմանն անմիջապես անցնել չի ստացվի: Փորձեք համբերատար լինել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հնարավորություն կտա հաջողությամբ լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս հանգիստ չէին տալիս ձեզ: Որոշ Ջրհոսներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ, արդյունավետ օր է, որը հարմար է աշխատանքի ու ուսման համար: Դուք չեք ծուլանա ստուգել ստացված տեղեկատվությունը, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: Ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող հաջող որոշումները թույլ կտան ամրապնդել դիրքերը, անցյալում թողնել խնդիրները:

Օրը հարմար է պրոֆիլակտիկ միջոցառումների համար, որոնք լավ կանդրադառնան առողջության վրա ու արդյունավետ կլինեն: Մտածեք, թե ինչպես ձեր կենսակերպը ավելի ճիշտ ու ակտիվ դարձնեք: Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ ձեզ ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3789 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7