ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2700 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վառ ու հագեցած օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, այդ թվում՝ այն գործերը, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել: Հիմա շատ բան հեշտությամբ կտրվի: Դուք ուժերը զուր չեք վատնի, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, նրանց ձեր գաղափարները դուր կգան:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է ստեղծագործելու համար: Դուք շրջապատողներին ցույց կտաք, թե ինչի եք ունակ և հաճելիորեն կզարմացնեք շատերին: Վատ մի զգացեք ծանոթներին պատմել ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին, շատերին հետաքրքիր կլինի դրանց մասին իմանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Կկարողանաք մոտեցում ցուցաբերել նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են, քննադատորեն են տրամադրված և միշտ ուրիշների թերություններն են նկատում: Վեճերի ժամանակ հեշտությամբ կհաղթեք, ընդ որում՝ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը առանց որևիցե մեկին վիրավորելու: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում, յուրաքանչյուրին հեշտությամբ մոտեցում կգտնեք: Նոր հետաքրքրություններ կհայտնվեն, որոնք կընդլայնեն ձեր շփման շրջանակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Հատկապես օգտակար կլինի աշխատանքային հարցերը քննարկելը, բիզնեսի մասին զրուցելը. ձեզ անպայման օգնություն կառաջարկեն ու հրաշալի խորհուրդներ կտան: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես գլուխ հանել այն գործից, որին մեծ ուժեր են նվիրել: Սակայն դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ պետք է կենտրոնացած և ուշադիր լինեք: Չշեղվելը դժվար կլինի:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դա վերաբերում է առաջին հերթին նրանց, ովքեր արդեն սկսել են ինչ-որ գիտություն ուսումնասիրել, բայց ստիպված են եղել դադար տալ: Հիմա կարող եք վերադառնալ այդ պարապմունքներին. հաջողությունները չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք եթե ոչ խոշոր հաջողության, ապա գոնե շատ գործերում նշանակալի առաջընթացի հասնել: Դրա համար օգնության կարիք էլ չեք ունենա, դուք ինքներդ շատ բաներից հրաշալի գլուխ կհանեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, ժամանակն ու էներգիան դատարկ բաների վրա չվատնելը:

Օրը հրաշալի է ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք օգտակար բաներ իմանալ: Հաճելի ծանոթություններ հաստատելու շանս կունենաք: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, հաճախ մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ սովորաբար ոչ ոք լեզու չի գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պիտի հասցնեք: Դուք ճիշտ կտնօրինեք ձեր ժամանակը, կաշխատեք այն դատարկ բաների վրա չվատնել: Դա ձեզ կհաջողվի անել, բայց որոշակի ջանքերի գնով: Գայթակղություններ այսօր շատ կլինեն: Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Օրը հարմար է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել:

Օրը բարենպաստ է նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ նրանց մոտեցում կգտնեք: Իսկ ահա մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնել ամեն անգամ չի հաջողվի: Անտեղի կհիշվեն հին տարաձայնություններն ու վիրավորանքները: Աշխատեք բոլոր սուր անկյունները հարթել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած օր է: Այն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Շատ Կույսերի կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նրանք լուրջ սխալներ չեն անի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ կապված լավ նորություններ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք  երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան բարձրացնել մտերիմների տրամադրությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հին կապերն ամրապնդելու, հաշտվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Կարող եք քննարկել լուրջ հարցերը՝ առանց վախենալու, որ բանը կոնֆլիկտով կավարտվի: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում համագործակցության հետ կապված կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեք:

Կշեռքների մեծ մասի համար օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Այն բարդ գործերում հաջողություններ է խոստանում և թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին: Բայց կարևոր կլինի միայն սեփական ուժերի վրա հենվելն ու կողքից օգնություն չսպասելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի պահպանել հոգեկան հավասարակշռությունը, որոշ Կարիճներ ո՛չ իրենք իրենց հետ հաշտ կլինեն, ո՛չ էլ ուրիշների: Բայց բանը կոնֆլիկտներին չի հասնի. շրջապատողները կհասկանան, որ ձեզ հետ լավ է չվիճել ու կաշխատեն զիջումների գնալ: Նրբանկատ եղեք ամենամտերիմ մարդկանց հետ, աշխատեք նրանց չխոցել չմտածված խոսքերով:

Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը: Դրանք ավարտին հասցնելն ավելի հեշտ կլինի, քան նոր բանում հաջողելը: Ամենայն հավանականությամբ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք հիմարություններ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Զգուշությունը, շրջահայաց լինելն ու մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Օգտակար կլինի այն մարդկանց խորհուրդները լսելը, որոնց փորձին վստահում եք: Լավ է զբաղվեք ծանոթ գործերով, քանի որ նորից արագ գլուխ հանել հազիվ թե ստացվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Ուժերը վերականգնելու, ավելի առույգ զգալու համար բավական է գործերում մի փոքր դադար վերցնեք: Կհաջողվի նորովի նայել շատ բաների, որոնք նախկինում ակներև էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք շատ բան կսովորեք, պիտանի տեղեկատվություն կստանաք, հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Մտածված քայլերը թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել, իսկ ահա այն, ինչ տաք գլխով կանեք, անհաջողությունների կհանգեցնի: Հնարավոր են անսովոր պատահարներ, տարօրինակ զուգադիպություններ: Սկզբում դրանք կանհանգստացնեն ձեզ, բայց հետո լավ կողմեր էլ կտեսնեք:

Անսովոր հանդիպումներ ու հիշարժան ծանոթություններ հավանական են օրվա երկրորդ կեսին: Հաճախ ձեզ մի քանի րոպեն էլ բավարար կլինի այն մարդուն ճիշտ գնահատելու համար, որին առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի անհանգստացեք: Եթե հանգստություն պահպանեք և աշխատեք իրերին լավատեսորեն նայել, օրը շատ հաջող կդասավորվի: Երբեմն ճանապարհին դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել կամ հրաժարվել մտածածից: Գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Որոշ Ջրհոսներ կիրագործեն հին ծրագրերը, մյուսները կկենտրոնանան նոր գաղափարների իրագործման վրա: Բայց նշանի բոլոր ներկայացուցիչները գոհ կմնան նրանից, թե ինչի են կարողացել հասնել: Օրվա երկրորդ կեսին լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վերջերս կարոտում էիք: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերն ու պայմանավորվել համատեղ ուղևորությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ լավ է: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք, մտածեք նրա մասին, ինչը ձեր ձեռքերում է: Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց, ինչպես նաև առողջ բանականության ու կենսափորձի շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, կհասնեք վաղուց դրված նպատակներին:

Հնարավոր են դրամական մուտքեր: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների ու գործարքների համար: Դուք որոշումների հարցում չեք շտապի, կաշխատեք ուսումնասիրել բոլոր առաջարկներն ու դրանցից լավագույնն ընտրել: Որոշ Ձկներ օգտակար խորհուրդներ կստանան ու կհետևեն դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2700 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1