ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2583 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառ ու վճռական եղեք: Այսօր դա անհրաժեշտ կլինի դրված նպատակներին հասնելու համար: Աշխատեք սկսածը կիսատ չթողնել, կես ճանապարհին չկանգնել: Նույնիսկ եթե գործերը ձանձրալի թվան, լավ է դրանք ավարտել, այլ ոչ թե հետաձգել:

Օրվա առաջին կեսը անսպասելի հանդիպումներ է խոստանում, իսկ երկրորդը կարող է ուրախացնել նվերներով ու հեռվից հաճելի լուրերով: Դուք արագ կմտապահեք ստացված տեղեկատվությունը, այդ իսկ պատճառով հավանական են հաջողություններ ուսման մեջ: Որոշ Խոյեր ապագայի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Շուտով նշանի ներկայացուցիչները մտածածը կյանքի կկոչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բազում ինքնատիպ գաղափարներ կունենաք, բայց դրանք ամեն անգամ չի հաջողվի անհապաղ կյանքի կոչել: Աշխատեք ձեր մտահղացումներին քննադատորեն մոտենալ, դրանք օբյեկտիվ գնահատել: Ցավալի կլինի ժամանակն ու էներգիան անհույս նախագծի վրա վատնելը:

Օրվա առաջին կեսին հավանական են հեռվից լավ նորություններ: Դրանք կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, հուշել, թե ինչպես է պետք գործել հետագայում: Ավելի ուշ ձեզ գրավիչ առաջարկներ են սպասվում: Չեն բացառվում հանդիպումները, որոնք սիրային պատմության սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Դուք կարող եք հուզվել և ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել ձեր հասցեին հնչող ցանկացած նկատողության: Շատ Երկվորյակներ այնքան նեղացկոտ կդառնան, որ նրանց հետ գործ ունենալը բարդ կլինի: Բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում: Իրավիճակը կկայունանա, ձեզ կհաջողվի ավելի լավատեսորեն տրամադրվել: Դա շատ դուր կգա շրջապատողներին, նրանք ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որը միանգամից ձեզ վրա անջնջելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սկսածն ավարտին հասցնելու համար համառություն է պետք: Պայմանները միշտ չէ, որ ուզածի նման կդասավորվեն: Չարժե հույս դնել հաջողակ լինելու կամ անշահախնդիր օգնության վրա: Բայց եթե ինքնուրույն գործեք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեք, հաջողության կհասնեք: Լավ գաղափարներ կունենաք: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ ուսման հետ, ինչն էլ կօգնի բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Դուք երբեմն սուր կարձագանքեք աննշան նկատողություններին, ցանկացած կատակ սրտին մոտ կընդունեք: Աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, լուրջ վերաբերվել բոլոր հարցերին, ոչինչ բաց չթողնել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն:

Երեկոյան հանգստանալու, ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու կամ այնպիսի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Այդ հատվածը բարենպաստ է ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Նոր գիտելիքները շատ շուտով պետք կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ կլինի: Երբեմն դուք կբարկանաք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար վերջերս ժամանակ չէր մնում: Հիմա դուք հաջողության հասնելու, բոլոր հարցերը լուծելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Դա ներդաշնակ ժամանակ է լինելու, որը ձեզ հնարավորություն կտա գլուխ հանել սեփական զգացմունքներից և ավելի լավ հասկանալ, թե ինչ կա շրջապատողների հոգում: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև, վառ և ոգեշնչող օր է: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով և հանդիպումներ ու հրաշալի նորություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերված գիտելիքները: Դուք դեռ շատ կզարմացնեք շրջապատողներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործումը կյանքն ավելի հաճելի կդարձնի: Հիշեք, որ լավ է չձգձգեք: Ինչքան շուտ պլանավորումից կոնկրետ գործողությունների անցնեք, այնքան լավ: Հին ծանոթները կօգնեն ձեզ և՛ գործերով, և՛ խորհուրդներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Շատ Կարիճներ կասկածամիտ ու պահանջկոտ կդառնան, ուրիշներին ամենափոքր թուլություններն էլ չեն ների: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, դրա շնորհիվ իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է օգտակար գործերի համար: Կարող եք և՛ սեփական նպատակներին հասնել, և՛ ուրիշներին օգնել: Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե համախոհների թիմի մի մասը դառնալ: Հաջողության հասնել բոլոր դեպքերում կկարողանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք համառ, լուրջ, մանրուքներին ուշադիր կլինեք և կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Ցանկացած գործի ձեր պատասխանատու մոտեցումը դուր կգա շրջապատողներին: Չի բացառվում՝ նրանք օգնություն առաջարկեն ու լավ խորհուրդներ տան: Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Երբեմն հեշտ չի լինի խոստովանել, որ ամեն ինչ չի կախված ձեզանից: Բայց դա անհրաժեշտ է սխալներից խուսափելու և դրված նպատակներին հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր, հետաքրքիր գործեր ու առաջադրանքներ է խոստանում, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Հաստատ չեք ձանձրանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև ու հաջող օր է: Հնարավոր են լավ գաղափարներ ու մտքի փայլատակումներ: Հաճախ ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչը նախկինում ձեր ուժերի սահմաններում չի եղել կամ չափազանց բարդ է թվացել: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, և դա ձեզ թույլ կտա խուսափել սխալներից, հիմարություններ չանել:

Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Բայց այն նույնպես հաճելի հույզեր կպարգևի և կուրախացնի հրաշալի նորություններով: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Կարող եք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել: Բոլոր դեպքերում դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ստանձնած յուրաքանչյուր գործի լուրջ վերաբերվել, չտրվել պահի ցանկություններին: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, բայց դա գործերը հետաձգելու, մտքին եկած առաջին բանն ասելու կամ առողջ բանականության փաստարկները արհամարհելու պատճառ չպիտի դառնա: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած սխալները, և նրանք շատ ուրախ կլինեն դրա համար:

Երեկոն կզարմացնի հրաշալի նորություններով: Այն հարմար է մտերիմների հետ կարևոր բաների մասին զրուցելու համար: Կարող եք քննարկել վերջերս հանգիստ չտվող հարցերը և ապագայի ծրագրերը: Ձեր առաջարկները բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հազիվ թե շատ արդյունավետ լինի: Լավ է այդ շրջանի համար կարևոր գործեր չձեռնարկեք: Դուք պետք է հավաքեք ձեր մտքերը, դրական ու լուրջ տրամադրվեք: Ամեն անգամ չի հաջողվի դա արագ անել: Բարեբախտաբար, շտապելը պարտադիր չէ, դուք բավականաչափ ժամանակ կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հաճելիորեն կուրախացնի Ձկներին: Նշանի ներկայացուցիչները ինչ-որ հետաքրքիր բան կիմանան կամ առաջարկներ կստանան, որոնց մասին գաղտնի երազում էին: Լավ կանցնեն հին ծանոթների հետ հանդիպումները, հին կապերը վերականգնելու շանս կունենաք: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են փոքրիկ լինել, բայց շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2583 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0