Աստղագուշակ․ ապրիլի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2362 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հագեցած ու բարդ կլինի: Ձեր առաջ լրիվ նոր նպատակներ կդնեք ու ոչ մի արգելքի չնայելով՝ կշարժվեք դեպի դրանք: Շրջապատողներին դա դուր չի գա. նրանց կթվա, թե շատ եսասեր եք ու ձեզ հուզում են միայն սեփական հետաքրքրությունները: Միայն օրվա երկրորդ կեսին բոլորին պարզ կդառնա, որ այդպես չէ: Կարևոր բանակցությունները լարված կանցնեն: Պատրաստ եղեք ձեր ամեն խոսքն ապացուցել ու դրա հետ մեկտեղ՝ համբերատարություն ու բարեհամբույրություն պահպանել: Հիշեք, որ բոլորը չեն կարող ձեզ նման արագ որոշումներ ընդունել ու աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր դանդաղում են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Օրը հարմար է գործնական հարցերը քննարկելու, ստեղծագործ նախաձեռնություններ սկսելու ու ապագայի պլաններ կազմելու համար: Հեշտությամբ կգտնեք մարդկանց, ովքեր ոչ միայն կաջակցեն ձեր գաղափարներին, այլ նաև ցանկացած պարագայում ձեր կողմից կլինեն: Լավ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ: Հնարավոր են փոքրիկ կենցաղային խնդիրներ: Հաճախ դրանց պատճառը ձեր անուշադրությունը կլինի, ավելի շուտ այն, որ առօրյա տնային գործերից ավելի կարևոր բանի մասին կմտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հնարամիտ կլինեք, կփորձեք ցանկացած իրադարձություն ու իրավիճակ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Դա նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կտա: Մեծ ոգևորությամբ կաշխատեք ու իսկապես կտարվեք նրանով, ինչով զբաղված եք: Աշխատանքային գործընթացը կազմակերպելու հետ կապված լավ գաղափարներ կունենաք, պարզ կդառնա, թե ինչի վրա կարելի է ուժեր խնայել: Ցավոք, հույզերն անկայուն կլինեն: Հավանական են բարկության նոպաներ: Աշխատեք սառնարյուն լինել. դա թույլ կտա և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին խուսափել տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հիանալի կսկսվի: Աշխատեք առավոտն առավելագույնս արդյունավետ անցկացնել: Կարևոր հարցերը լուծելու ու շատ խոչընդոտներ հաղթահարելու հնարավորություն կունենաք: Կարող եք նաև նոր գործեր սկսել, և կարևոր չէ՝ դրանցով ինքնուրույն կզբաղվեք, թե ինչ-որ մեկի հետ կմիավորեք ուժերը: Արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Օրվա կեսին հուզական դաշտը կլարվի: Շատ բաներ բացառապես մռայլ լույսի ներքո կտեսնեք, իսկ կյանքին ավելի լավատեսորեն նայելու շրջապատի խորհուրդները միայն կնյարդայնացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բարդ գործերը մեռյալ կետից շարժելու ու նշանակալի առաջընթացի հասնելու հնարավորություն կունենաք: Ձեզ կհաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, սխալներ չանել, որոնք կխանգարեին առաջ շարժվել: Լավ կանցնեն այն մարդկանց հետ զրույցները, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ գտնեք: Բարենպաստ օր է գումարի հետ կապված հարցերը լուծելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեր գումարի: Ներդրումների, գնումների ու գործարքների հետ կապված խորհուրդներով ձեզ կդիմեն նույնիսկ ամենափորձառու մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կտա: Վճռական ու էներգիայով լի կլինեք, ունակ կլինեք ճանապարհից հեռացնել խոչընդոտները: Սակայն միշտ չէ, որ զգույշ կլինեք: Բայց դա հոգ չէ: Հաջող կլինեն նաև ռիսկային մտահղացումներն ու արկածախնդրությունները: Պատրաստ կլինեք շատ բան խաղասեղանին դնել ու ավելին շահել: Հավանական են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ: Նրանք ձեզ դուր կգան, իսկ դուք նրանց՝ էլ ավելի: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում վստահեք ինտուիցիային. այն ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած ու հաջող օր է: Մարտական տրամադրություն կունենաք, շատ բանի պատրաստ կլինեք մրցակիցներից առաջ անցնելու համար: Կմնա միայն խղճալ նրանց, ովքեր կորոշեն կանգնել ձեր ճանապարհին: Կկարողանաք հաղթել ուժեղ մրցակիցներին, զինաթափել հին թշնամիներին ու ջրի երես հանել նրանց հյուսած խարդավանքները: Լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, այդ թվում՝ լրիվ նորերից: Երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Լավատեսությունն ու սեփական անձի հանդեպ հավատը կզարդարեն ձեզ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն ուզենա ձեզ ավելի մոտիկից ճանաչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը վատ չի դասավորվի, եթե խելամիտ ու զգույշ լինեք: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ հույզերն ուժեղ կլինեն ու ձեզ հակասական արարքների կմղեն: Բացի այդ, կուզենաք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին, իսկ հիմա ձեզ լրիվ այլ բան է պետք. այն է՝ համբերատար սպասել բարենպաստ պահի: Չեն բացառվում տհաճություններն աշխատավայրում ու տանը: Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Կարևոր է խուսափել մտերիմների հետ վեճերից: Եթե հարաբերություններն այսօր փչանան, խաղաղությունն ու փոխհասկացողությունը վերականգնելը դժվար կլինի: Նկատի առեք, որ այսօր ծագած բոլոր խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ ու շատ շուտով կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործնական հանդիպումների, համագործակցության պայմանների ու ապագայի պլանների քննարկման տեսանկյունից բարենպաստ օր է: Խնդիրներ չեն ծագի մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հարցում, եթե դա պետք է ձեր կարիերայի ու մասնագիտական աճի համար: Կհաջողվի արագ ավարտին հասցնել նախագծերը, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք տվել: Օրվա երկրորդ կեսին կուրախացնեն հաճելի նորությունները, այդ թվում՝ կապված ընտանեկան կարևոր գործի հետ: Որոշ Աղեղնավորներ զարմանքով կիմանան՝ այն խնդիրները, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էին մտորում, վաղուց լուծված են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լավ օր է: Այն աշխատանքում նշանակալի հաջողություններ է խոստանում: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, տարաբնույթ սեմինարները, գովազդային ակցիաները: Շատ օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կա: Որոշ Այծեղջյուրներ նոր գաղափարներ կունենան, որոնց իրագործումը թույլ կտա մոտ ժամանակներս նշանակալիորեն մեծացնել եկամուտները: Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես ամեն ինչ հրաշալի է: Կարող եք նոր հարաբերություններ սկսել կամ շարունակել հները. երկու դեպքում էլ իրադարձությունները բարենպաստ հունով կընթանան: Վստահեք ինտուիցիային. այն կհուշի՝ ինչ և ինչպես պետք է անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն ավելի հարմար է աշխատանքի, քան անձնական հարցերը լուծելու համար: Ուշադրություն չեք դարձնի այն մանրուքներին, որոնք մյուսները կարևոր են համարում, փոխարենը կարող եք առանց դժվարության կենտրոնանալ նրա վրա, ինչն ինքներդ եք կարևոր համարում: Ինքնուրույն գործելը հաճախ ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Երբեմն առանց մտածելու կոպիտ ու տհաճ բաներ կասեք, սուր նկատողություններ կանեք: Բայց լուրջ վեճեր բոլոր դեպքերում չեն ծագի: Ամենայն հավանականությամբ պարզապես ոչ ոք չի ուզենա ձեզ հետ գործ ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, համատեղ աշխատանք սկսելու համար: Մի փորձեք ինքնուրույն լուծել բոլոր խնդիրները, լավ է օգնության կանչեք նրանց, ում դուր են գալիս դուք ու ձեր գաղափարները: Հմայքը հաճախ կօգնի գործերում, նույնիսկ շատ պահանջկոտ մարդկանց վրա լավ տպավորություն կթողնեք: Մտերիմների հետ շփումներում ուշադիր եղեք: Հակված կլինեք ուրիշների հետաքրքրությունները ձերինից բարձր դասել, ինչ-որ մեկն էլ կփորձի չարաշահել դա: Մտածեք՝ արժե ինչ-որ մեկի քմահաճության պատճառով հետաձգել սեփական կարևոր պլանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|