ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2810 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է շրջապատողների հետ գիտելիքներով ու կարողություններով, ինչպես նաև ստացված տեղեկատվությամբ կիսվելու համար: Օգտակար կլինի հասարակական քննարկումներին մասնակցելը, բոլորին հետաքրքրող բաների մասին խոսելը: Ձեր կարծիքին շատերն ուշադիր կլինեն, հաճախ այն դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի չէին լսում:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանք ձեզանից բողոքներ կունենան, բայց մինչև երեկո կհաջողվի ամեն ինչ հանգիստ քննարկել: Ձեր գլխավոր խնդիրն է եզրակացությունների հարցում չշտապելը: Հիշեք, որ առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվարությունները չեն բացառվում: Սակայն դուք իրավիճակից ելք կգտնեք, կհաղթահարեք խոչընդոտներն ու նույնիսկ հաջողության կհասնեք այն գործում, որի հետ մեծ հույսեր էիք կապում: Օգնության կարիք կլինի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարող եք դիմել այդ հարցով:

Շատ ժամանակ կխլեն զրույցները: Աշխատեք նվազեցնել դրանք, հակառակ դեպքում չեք հասցնի անել այն, ինչ ծրագրել էիք: Վեճերից լավ է խուսափեք: Դրանք հաճախ կծագեն դատարկ բաների պատճառով ու փոխադարձ վիրավորանքների կհանգեցնեն: Մտերիմներին աջակցելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ուսման, աշխարհայացքն ընդլայնելու համար: Լավ կանցնեն աշխատանքի մասին զրույցները, ընթացիկ ու ապագա նախագծերի շուրջ քննարկումները: Մտերիմների հետ զրույցներն էլ չեն հիասթափեցնի: Հավանական են գրավիչ հեռանկարներ խոստացող համագործակցության անսովոր առաջարկներ:

Չեն բացառվում հաճելի անակնկալներ: Որոշ Երկվորյակներ նվեր կստանան մի բան, որի մասին վաղուց էին երազում կամ կգտնեն իրենց վաղուց դուր եկող իրը գնելու հնարավորությունը: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի արագ գլուխ հանել տնային գործերից, այդ թվում՝ նրանցից, որոնք երկար ժամանակ չէիք ուզում ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած դժվարություններին ու խնդիրներին, որոնցից հազիվ թե կարողանաք խուսափել, շատ բաների կհասնեք: Ճիշտ է, դրա համար պետք է օգնության հարցով դիմեք մի մարդու, որը ձեզ այնքան էլ դուր չի գալիս: Այս անգամ շփումները ավելի հաճելի կլինեն, քան սովորաբար: Չեն բացառվում գործնական առաջարկները: Դրանք կարող են վերաբերել երկարաժամկետ համագործակցությանը կամ աշխատանքը փոխելուն:

Աշխատեք չհոգնել: Հիմա կարող եք ձեզ հաճելի հանգիստ թույլ տալ, տանը բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել: Երկուսն էլ օգտակար կլինեն, դուք ձեզ ավելի առույգ կզգաք, տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար չէ կարևոր գործեր ու մասշտաբային նախագծեր սկսելու համար: Մեծ է վտանգը, որ հենց առաջին փուլում խնդիրների կբախվեք: Փոխարենը ոչ մեծ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք, և այստեղ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

Մտերիմները հաճելի անակնկալներ կմատուցեն, կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է բոլորի համար կարևոր բաների մասին երկար զրուցելու համար: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, նույնիսկ եթե դեռ չգիտեք՝ հաջողվելու է դրանք իրագործել, թե ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ոչ միայն հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև կկարողանաք ոչ վաղ անցյալի մրցակիցներին հուսալի համախոհներ դարձնել: Ժամանակի ընթացքում նրանք նույնիսկ ընկերներ կարող են դառնալ, եթե ինքներդ ուզենաք: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարների հանդեպ. նրանց հաճելի անակնկալներ ու անմոռանալի պահեր են սպասվում:

Կարող եք հագուստ, աքսեսուարներ, զարդեր գնել: Շրջապատողների համար անսպասելի ընտրությունը հաճախ ամենահաջողը կլինի, այնպես որ՝ բոլոր խորհուրդները չէ, որ արժե լսել: Այսօր հակված չեք լինի շատ ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է: Դուք ձեր գաղափարներն իրագործելու, խնդիրներն արագ լուծելու հնարավորություն կունենաք: Շատ Կշեռքներ այսօր նոր բան կիմանան այն մարդկանց մասին, որոնց հետ վաղուց են ընկերություն անում: Չի բացառվում՝ ստացված ինֆորմացիան օգնի նորովի նայել այն բաներին, որոնք ակնհայտ էին թվում:

Ավելի ուշ կզգացվեն բացասական միտումները: Շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն, տարաձայնությունների հավանականությունը կաճի: Հանգստություն պահպանեք ու ձեզ բարեհամբույր պահեք: Բոլոր սուր անկյունները հնարավոր է հարթել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն իրադարձություններով հագեցած, բայց անօգուտ կլինի: Դուք ջանքեր կգործադրեք դրված նպատակներին հասնելու համար, բայց ձեր գործողությունները քաոտիկ կլինեն: Եթե ուզում եք հաջողության հասնել, նախապես գործողությունների ծրագիր մշակեք ու աշխատեք առանց շեղվելու հետևել դրան: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Այստեղ հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու չափազանց շատ կծախսեք:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի մի փոքր շեղվելը, որքանով որ դա թույլ կտան պայմանները: Կարող եք ծիծաղելի ֆիլմ նայել, սեղանի խաղ խաղալ կամ զբաղվել երեխաների հետ: Տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է նոր բան ստանձնելու կամ ծրագրեր կառուցելու համար: Ինչքան շատ հեռու մնաք առօրյա միապաղաղությունից, այնքան լավ: Մի վախեցեք փորձարկումներ անելուց, լրիվ նոր բան փորձելուց: Խիզախությունն ու համառությունը այսօր հաջողության բաղադրատոմսը կլինեն:

Ձեզ կուրախացնեն ու կոգեշնչեն նույնիսկ ամենահասարակ բաները, իսկ ոգեշնչվածությունը վարակիչ կլինի: Շուտով դուք կշրջապատվեք մարդկանցով, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի, թե ինչ է տեղի ունենում շուրջը և կգտնեն կյանքն ավելի հագեցած ու վառ դարձնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու հնարավորություն կունենաք: Մի փորձեք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել, քանի որ կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Նոր գործեր սկսելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք: Ավելի հեշտ կլինի ծրագրի համաձայն գործելը, քան իմպրովիզներ անելն ու ոտքի վրա որոշումներ ընդունելը:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ հարաբերություններն առավել լարված ու խճճված կդառնան, չեն բացառվում վեճերն ու դիմակայությունները: Բայց դուք ինքնատիրապետումը չեք կորցնի ու կգտնեք բոլորի հետ պայմանավորվելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ամեն ինչ կնկատեք ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք արագ կյուրացնեք նոր ինֆորմացիան, կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Եթե այսօր նոր բան ստանձնեք, առաջին դժվարությունների դեպքում սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի:

Օրը հարմար է շփումների համար: Կկարողանաք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Դուք հոգ կտանեք ձեզ համար թանկ մարդկանց բարեկեցության մասին, նրանք էլ նույն կերպ կպատասխանեն: Երեկոն հարմար է ոչ մեծ ընտանեկան տոնի համար, որի համար առիթ հաստատ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն հարմար է կարևոր գործերով զբաղվելու, ապագայի ծրագրերը քննարկելու, ֆինանսական հարցերը լուծելու համար: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, ստիպված եք լինելու ուզածին հասնելու համար ջանքեր գործադրել:

Երեկոյան զգույշ եղեք: Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները: Երբեմն վեճեր կծագեն մանրուքների պատճառով, հասարակ կենցաղային հարցերը անլուծելի կթվան: Հիշեք, որ որոշ բաների կարելի է պարզապես ուշադրություն չդարձնել. դրանք արժանի չեն, որպեսզի հուզվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2810 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3