Աստղագուշակ․ ապրիլի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2594 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ցանկացած գործի համար: Վճռական, էներգիայով ու ինքնավստահությամբ լի կլինեք և լավ կհասկանաք, որ կանգ առնել չի կարելի: Այդ ամենը հնարավորություն կտա հասնել վաղուց դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Նկատի առեք, որ ինչ-որ բան հետաձգելը ցանկալի չէ. հակառակը, հաճախ օգտակար կլինի շտապելը: Կարող եք կիսվել ձեր գաղափարներով, հին ծանոթներին փոխշահավետ պայմաններով համագործակցություն առաջարկել: Հեշտությամբ կստանաք այն մարդկանց աջակցությունը, ովքեր նախկինում մերժել էին ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ լավ բաներ կբերի ու հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Կարող եք շահավետ գործարքներ կնքել, ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին: Գլուխ կհանեք բոլոր փորձություններից, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից, իսկ գլխավորը՝ կհասկանաք, թե ուր է պետք շարժվել: Որոշ Ցուլեր կհասկանան, որ հին պլաններն արժե վերամշակել: Լավ օր է նոր բան փորձելու կամ նորը սովորելու համար: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, կարող եք լինել այնպիսի վայրերում, որոնց մասին շատ բան եք լսել: Երեկոյան հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Խոստումնալից օր է: Էներգիայով ու ուժերով լի կլինեք, կզգաք, որ շատ բանի եք ունակ: Իսկապես, կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, պայմանները հիմա բարենպաստ են ամենատարբեր գործերի համար: Բայց հեշտ հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք շատ աշխատել: Եթե պատրաստ եք ջանքեր գործադրել, ապա արագ կհասնեք առաջին արդյունքներին: Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, գլխապտույտ սիրավեպեր կսկսեք: Բարդ իրավիճակներում կօգնեն դիվանագիտությունն ու տակտը. նույնիսկ ամենանեղացկոտ մարդիկ ձեզանից դժգոհ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար է աշխատանքի ու կոնկրետ արդյունքի ուղղված ցանկացած այլ գործունեության համար: Կարևոր է հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել նպատակների մեջ. այդժամ մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դժվար պահերին համառ եղեք, մի նահանջեք, նույնիսկ եթե թվա, որ ամեն ինչ ու բոլորը ձեր դեմ են: Ամենադժվարը կլինի առավոտը: Ավելի ուշ կպարզվի, որ համախոհներ ու օգնականներ ունեք: Հաջող կլինեն գնումներն ու գործարքները, այդ թվում՝ նաև չպլանավորվածները: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար. կզգաք նրանց աջակցությունն ու հոգատարությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և արժե օգտվել դրանից ամենահամարձակ պլանները կյանքի կոչելու համար: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Եթե դեռ սիրահարված չեք, հոգ չէ. հավանական են ծանոթություններ, որոնք բացառապես հաճելի շարունակություն կստանան: Անձնական հարաբերություններին վերաբերող գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հին ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի: Կենսական պոտենցիալը բարձր է. նույնիսկ եթե օրը հագեցած լինի, նրա վերջին հոգնածություն չեք զգա: Օգտակար կլինի սպորտով զբաղվելը, արդյունավետ կլինեն կոսմետիկ պրոցեդուրաները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում: Օրը խոստանում է հագեցած ու արդյունավետ լինել: Խելամիտ եղեք ու աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել: Օգտակար կլինի հին փորձը: Դրա շնորհիվ սխալներ չեք անի, այնպիսի արարք չեք գործի, որի համար հետո ստիպված լինեք զղջալ: Հավանական են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ: Մտերիմները ձեր պլաններին չեն աջակցի, կարող են կասկածել, որ դրանք ընդհանրապես արժե կյանքի կոչել: Հանգստություն պահպանեք: Եթե հաջողվի խուսափել վեճից, ապա հարաբերությունները շուտով կհարթվեն: Օրվա վերջին հնարավոր են անսովոր ու հաճելի ուղևորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Այն աշխատանքի մեջ հաջողության հասնելու, անձնական բնույթի լուրջ հարցերը լուծելու հնարավորություն կտա: Միակ բանը, որը կարող է ձեզ պակասել՝ համառությունն է. եթե համառ չլինեք, ստիպված եք լինելու բավարարվել համեստ հաջողություններով կամ ընդհանրապես դատարկաձեռն մնալ: Երբեմն պետք է կոշտ պաշտպանեք հետաքրքրությունները, բայց դուք դրանից գլուխ կհանեք: Օգտակար կլինի համախոհների հետ միավորվելը: Նրանց աջակցության շնորհիվ կհաղթահարեք դժվարությունները: Բացի այդ, ցանկացած աշխատանք ավելի հաճելի կդառնա, երբ օգնության հասնեն համակրելի մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է գործարքներ կնքելու ու կոմերցիոն գործունեության համար: Հաճախ նոր ծանոթների հետ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան հների: Կարող եք հուսալի համախոհներ գտնել, որոնք ժամանակի հետ ընկերներ կդառնան: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել: Օրը հարմար է նաև մասշտաբային նախագծեր սկսելու համար: Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ինչ է պետք անել համախոհների ընտրության հարցում չսխալվելու համար: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ հեշտ չի ընթանա: Երբեմն աննշան դժվարություններ, փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան, բայց դրանք չեն խանգարի շարժվել դեպի նպատակը: Շատ կասկածամիտ մի եղեք. վտանգ կա վիրավորեք ամենամտերիմ մարդկանց: Սիրահարների հարաբերությունները կարող է փչացնել խանդը, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա. կհասկանաք՝ ինչպես խուսափել դրանցից: Նոր գործերն ավելի բարդ կլինեն, քան սպասում էիք, բայց դա դրանցից հրաժարվելու առիթ չէ: Օրվա երկրորդ կեսը բարդ ժամանակ է շփումների տեսանկյունից: Հաճախ ստիպված եք լինելու վիճել նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ օր է: Անակնկալները չեն խախտի ձեր պլանները: Եկել է այն գործերին վերադառնալու ժամանակը, որոնք նախկինում երկար ժամանակ հետաձգում էիք: Այն, ինչ առաջ համարյա անիրագործելի էր թվում, հիմա հեշտությամբ կտրվի: Լավ գաղափարներ կունենաք, որոնք իրագործելուց հետո կկարողանաք մոտ ժամանակներս մեծացնել եկամուտները: Կուրախացնի ընկերական միջավայրում հանգիստը: Մտերիմները ձեր գաղափարներին չեն աջակցի. բայց եթե նախաձեռնող լինեք, աջակցություն կստանաք: Նոր ծանոթների վստահությունը շահելը դժվար չի լինի: Իսկ ձեզ դուր կգան միայն նրանք, ովքեր համակրանքի ու վստահության են արժանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն առանձնանում է բարենպաստ հուզական դաշտով: Նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ձեր տրամադրությունը չի փոխվի: Կզգաք, որ շատ բան ձեր ուժերի սահմաններում է, հաճույքով կստանձնեք գործերը: Բարդ առաջադրանքները լուծելը հետաքրքիր կլինի, ձեզ դուր կգա տարբերակները դիտարկելը: Լավ է սկսել լավ ծանոթ բանից. այդպես ավելի արագ հաջողությունների կհասնեք: Լրիվ նոր ու բարդ խնդիրներին լավ է անցնել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում մանրուքներին ուշադիր կլինեք ու հազվադեպ սխալներ կանեք: Բացի այդ, կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն ինքնատիպ գաղափարներ ու նոր պլաններ կբերի: Մտածածը կյանքի կոչել միշտ չի ստացվի, երբեմն ճանապարհին անակնկալ խոչընդոտներ կծագեն: Դուք նման պահերին խուճապի չեք մատնվի, չեք հրաժարվի մտածածից ու ամեն ինչ ճիշտ կանեք: Կարող եք հույս դնել հին ընկերների աջակցության վրա: Նրանք ցանկացած իրավիճակում ձեր կողմից կլինեն: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները հարազատների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև չպլանավորված նվերներ: Գնումների հարցում մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|