Աստղագուշակ․ ապրիլի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2708 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է համատեղ աշխատանքի, ջանքերը միավորելու, նոր համախոհներ փնտրելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից արժե հեռու մնալ: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Հնարավոր է՝ հասկանաք, թե որտեղ եք սխալվել և գտնեք ձեր սխալն ուղղելու ձևը: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Հնարավոր են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ համար դժվար չի լինի ուշադրությունը ձեզ վրա հրավիրելը, նոր ծանոթների համակրանքը շահելը: Ինչ-որ մեկը կարող է տարվել ձեզանով կամ նույնիսկ սիրահարվել առաջին հայացքից: Կարող եք շփվել նրանց հետ, ում համակրանքը դեռ չի հաջողվել շահել. ամենայն հավանականությամբ այսօր մարդիկ ձեզ այլ լույսի ներքո կտեսնեն: Առօրյա գործերից հրաշալի գլուխ կհանեք: Նորերը հեշտ չեն տրվի, բայց այստեղ էլ հաջողության հասնելու շանս կունենաք: Կարևորը սկսածը կիսատ չթողնելն է, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Համառությունը կօգնի գլուխ հանել բոլոր դժվարություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում հաճախ դժվարություններ և գործերում ձգձգումներ կառաջանան, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Երբեմն ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, իսկ դա ձեզ ամենևին չի ուրախացնի ու չի ոգեշնչի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Մտերիմների հետ հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Դուք կգտնեք բոլորին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բոլոր գործերը լուրջ մոտեցում ու պատասխանատու վերաբերմունք են պահանջելու: Այսօր ձեզ համար հեշտ չի լինի գայթակղություններին դիմակայելը, բայց ընտրելու հնարավորություն չեք ունենա. պահի ցանկություններին տրվել չի կարելի: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Որոշ Խեցգետիններ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենան: Մի շտապեք: Որոշումներ ընդունելուց և դրանք կյանքի կոչելուց առաջ անհրաժեշտ է գլուխ հանել իրավիճակից: Կուրախացնեն մտերիմների աջակցությունն ու հասկացողությունը: Օրը հարմար է ապրումներով կիսվելու, ձեր սրտում եղածի մասին պատմելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաջող կդասավորվի, եթե ամպերում չսավառնեք, աշխատեք իրատես լինել և օբյեկտիվորեն գնահատել ձեզ ու մյուսներին: Պարզ կդառնա՝ ինչպես ուղղել նախկինում գործած սխալները: Որոշ Առյուծներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Հավանական է առաջընթաց այն գործերում, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում մեռյալ կետից շարժել: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտները: Հիշեք, որ կարևոր է չշտապել և ուշադրություն դարձնել մանրուքներին: Դա ձեզ կազատի ապագայի շատ ապրումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գումարը ռիսկի մի ենթարկեք: Հիմա արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Լավ է չշտապեք գործարքների ու գնումների հարցում: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա ավարտել բարդ գործերը, հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները դա անել չեն կարողացել: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք վայրկենապես կմտապահեք պիտանի ինֆորմացիան: Շատ Կույսերի հաճելի ծանոթություններ են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ էին վիճում: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողների հետ հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Ձեզ հաճախ կքննադատեն, տրամադրությունն էլ դրանից չի լավանա: Որոշ նկատողությունների մեջ առողջ հատիկ կլինի, բայց ահա մնացածներին ուշադրություն դարձնել պետք չէ: Օրը հարմար է օգտակար գործերի համար: Հասկանալով, թե ինչ նպատակների եք ուզում հասնել, դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք ծախսի: Նպատակասլացությունն ու համառությունը առատ կպարգևատրվեն: Դուք կկարողանաք ստանալ այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործ ծրագրերը կյանքի կոչելու համար, այդ թվում՝ ամենահամարձակ ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն: Եվ դա օրվա միակ բացասական կողմը կլինի: Մնացած հարցերում այն լավ կդասավորվի: Դուք կկարողանաք հաջողության հասնել գործերում, ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, ինչպես նաև հանդիպումները, որոնց մասին նախկինում կարող էիք միայն երազել: Շատ Կարիճների համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների հետ: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնվել: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք կպահպանեք հանգստությունն ու ինքնատիրապետումը, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Հենց դա կօգնի հաջողության հասնել, հրաշալի գլուխ հանել բարդ գործերից: Շատ Աղեղնավորների կհաջողվի պատասխաններ ստանալ հարցերին, որոնք վերջին շրջանում նրանց ու նրանց մտերիմներին փակուղու առաջ էին կանգնեցրել: Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Հաճախ դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդուն: Տարաձայնությունների և փոխադարձ դժգոհությունների առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք էներգիայով լի և վճռական տրամադրված կլինեք: Հաճախ դա էլ բավական կլինի դրված նպատակներին հասնելու համար: Երբեմն ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը կամ աջակցություն սպասելը: Չարժե շատ ժամանակ ծախսել զրույցների ու վեճերի վրա. դուք ավելին կհասցնեք, եթե կենտրոնանաք գործերի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Սպոնտան ձեռքբերումները հաջող կլինեն: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք ու դրանց վրա շատ գումար չեք ծախսի: Որոշ Այծեղջյուրներ կգտնեն մտերիմներին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ավելորդ բաներ մի խոսեք և հեռու մնացեք նրանցից, ովքեր հայտնի են բամբասելու հանդեպ սիրով: Արժե կենտրոնանալ առօրյա գործերի վրա: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ավելի բարդ կլինի նոր խնդիրներից գլուխ հանելը: Այստեղ կարևոր է չշտապել: Ձեզ մոտ անպայման ամեն ինչ կստացվի: Օրվա երկրորդ կեսը անսպասելի այցերի և հանդիպումների ժամանակ է այն մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Կարող եք վերականգնել հարաբերությունները, որոնք նախկինում շատ կարևոր էին ձեզ համար: Հին ընկերները անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում գերակշռող կլինի, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Կարող եք նոր գործեր ստանձնել: Ձեզ հաճախ հաջողությունը կժպտա, կկարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնց շնորհիվ ձեր եկամուտները կաճեն: Ընկերները և պարզապես լավ ծանոթները հաճույքով ձեզ հետ ժամանակ կանցկացնեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Դուք ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, շատերին կօգնեք համարձակ ծրագրերն իրագործելու հարցում: Հարմար օր է ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ուսման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|