ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3591 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ ու շատ պատասխանատու օր է: Դուք պետք է պայքարեք դժվարությունների դեմ ու հաղթահարեք խոչընդոտները, ընդ որում՝ դա միայնակ եք անելու: Դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք իրավիճակից գլուխ հանելու համար ու անպայման հաջողության կհասնեք, եթե համառ ու հնարամիտ լինեք:

Հնարավոր են դժվարություններ մտերիմների հետ շփման մեջ: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, իսկ երկար բացատրությունները համբերատարություն կպահանջեն: Բայց դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չեք տրվի: Հաճախ սուր անկյունները հարթելուն կօգնի հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե վճռական ու համարձակ գործեք: Մոռացեք անհաջողությունների մասին, ինքներդ ձեզ մի մեղադրեք հին սխալների համար: Հիմա կարող եք ամեն ինչ սկզբից սկսել, մեծ հաջողություններին տանող առաջին քայլերն անել: Շատ կարևոր կլինի ինքներդ ձեզ հավատալը: Օգտակար կլինի ձեզ հարգող ու աջակցող մարդկանց հետ զրուցելը, այլ ոչ թե ձեզ քննադատողների:

Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Բազում հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց շնորհիվ նույնիսկ միապաղաղ գործերը գրավիչ կդառնան: Որոշ Ցուլեր հին ծանոթներից հաճելի նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բավական բարդ կլինի: Ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, անընդհատ թյուրիմացություններ կծագեն, հնարավոր են ձգձգումներ գործերում, չի հաջողվի խուսափել վեճերից: Սակայն բացասական միտումների շրջանը երկար չի տևի:

Շուտով դրական փոփոխություններ կնկատեք, կկարողանաք պարզել որոշ ոչ միանշանակ իրավիճակներ, լուծել այն հարցերը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Օրվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Կարող եք գտնել այն, ինչ վաղուց կորցրել էիք, վերանորոգել կոտրված, փչացած իրերը կամ ուղղել հին սխալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է վառ ու հիշարժան լինել: Ձեզանից պահանջվում է ղեկավարվել ինտուիցիայով ու զարկ տալ երևակայությանը: Կարող եք փորձարկումներ անել, խախտել ավանդույթները, լրիվ նոր բան ստանձնել: Եթե գործին ձեր հետաքրքրությունն անկեղծ լինի, ամեն ինչ կստացվի: Հավանական են հաջողություններ ուսման ու հետազոտական գործունեության մեջ, կարող եք յուրացնել օգտակար փորձը:

Հեշտ չեն լինի մտերիմների հետ շփումները: Նրանք հաճախ պարզապես չեն հասցնի ձեր հետևից, չեն կարողանա հասկանալ, թե ինչ ի նկատի ունեք: Համբերատարությունն ու հումորի զգացումը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Դուք հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել գործերում, վերջ տալ քաոսին ու խառնաշփոթին: Կհաջողվի պատասխաններ ստանալ երկար ժամանակ բոլորին անհանգստացնող հարցերին: Հնարավորություն կունենաք անցնել հին ծրագրերի իրագործմանը: Մի շտապեք: Որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է առավելագույն ինֆորմացիա հավաքել: 

Չի բացառվում ձեզ խորհուրդների հարցով դիմեն մարդիկ, որոնք նախկինում բացառապես սեփական փորձի ու առողջ բանականության վրա էին հենվում: Խորհուրդների հարցում զգույշ եղեք: Եթե թեկուզ ինչ-որ բան այնպես չընթանա, ողջ մեղքը կգցեն ձեզ վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր ու կարևոր զրույցների օր է: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ ու նույնիսկ ընկերներ դառնալ: Դուք ունակ կլինեք ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և մեծ կասկածով են վերաբերվում համարձակ մտահղացումներին:

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ ուրախ ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ինքնատիպ գաղափարներ ծնվեն ձեր մտերիմների մոտ, որոնց կաջակցեք: Համատեղ գործունեությունը, նույնիսկ՝ լրիվ անօգուտ, լավ կազդի հարաբերությունների վրա: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաճելի անակնկալների օր է: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որը ձեզ հնարավորություն կտա կյանքի կոչել հետաքրքիր գաղափարները կամ զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես գրավում է: Կարող եք ուսում սկսել. այստեղ արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կզգաք, որ պատրաստ եք առաջ շարժվել:

Այն Կշեռքներին, ովքեր հիմա շփվում են քիչ ծանոթ մարդկանց հետ (օրինակ՝ վիրտուալ տիրույթում) խորհուրդ է տրվում ավելի շատ խոսել ոչ թե խնդիրների ու ապրումների, այլ հաջողությունների մասին: Ցույց տվեք ձեր ուժեղ կողմերը և շատերին կհետաքրքրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գլխապտույտ հաջողությունների ու հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Օրն այնքան էլ վատը չէ, բայց այն անամպ անվանել չի կարելի: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, անսպասելի ձգձգումներ, ցավալի պատահարներ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը:

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հնարավոր են թյուրիմացություններ: Բայց դուք կարող եք փոխհասկացողության հասնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այստեղ կօգնեն ընդհանուր գործերը: Երբ իսկապես տարված լինեք գործով, վիճելու ցանկություն էլ չի լինի: Երեկոն հարմար է սիրելի մարդուն հաճելի անակնկալով ուրախացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ օր է: Այն նշանակալի իրադարձություններ չի բերի, բայց հանգստանալու, ուժերը վերականգնելու, հաճելի ժամանակ անցկացնելու ու դրական տրամադրվելու հնարավորություն կտա:

Հարմար օր է ուսման ու ինքնակրթության համար, կարող եք բազում հետաքրքիր բաներ իմանալ: Դուք չեք ուզենա սկսածը կես ճանապարհին թողնել, նույնիսկ եթե դժվարությունների բախվեք: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք: Նոր գաղափարների ու ծրագրերի պակաս չի լինի: Կոնկրետ գործողությունների անցնելը դեռ վաղ է, սպասեք ավելի հարմար պահի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը կուրախացնի հաճելի անակնկալներով, տրամադրություն բարձրացնող իրադարձություններով: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային երանգավորում ստանալ: Հետևեք ձեր տրամադրությանը. մռայլ մտքերը, անցյալի տհաճ իրադարձությունների մասին հուշերը կարող են երկար ժամանակով փչացնել այն:

Զգույշ եղեք գումարի հետ: Այստեղ կարևոր մանրուքները չեք նկատի, իսկ դա կարող է կորուստների հանգեցնել: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հանգիստ կանցնի: Կգերակշռեն դրական միտումները: Դա հատկապես նկատելի կլինի շրջապատողների հետ հարաբերություններում: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ նախկինում լավ հարաբերությունների մեջ չէիք: Դրանից արժե օգտվել անձնական ու գործնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար:

Հաճելի կլինեն սիրելիի հետ շփումները, դուք կփորձեք ուրախացնել մեկդ մյուսին: Ռոմանտիկ պահեր կլինեն, փոքրիկ, բայց հիշարժան անակնկալներ են սպասվում: Օրվա վերջին նշանի որոշ ներկայացուցիչներ ապագային վերաբերող որոշումներ կընդունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չշտապել ու խուսափել խառնաշփոթից: Այդպես կարող եք ոչ միայն օրն առանց լուրջ խնդիրների ու կորուստների անցկացնել, այլ նաև ապագա հաջողությունների համար հրաշալի հիմք ստեղծել: Քաոսն ու խառնաշփոթը անթույլատրելի են. հենց դրանք սխալների ու հակասական արարքների պատճառ կդառնան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք շատ պրակտիկ կլինեք, ամպերում չեք սավառնի ու ոչ ոքի թույլ չեք տա խաբել ձեզ: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողություններն ու հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3591 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4