Աստղագուշակ․ ապրիլի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2527 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը վատ չի դասավորվի: Կարող եք հաջողությունների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք, բայց գործերին պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք: Պատրաստ եղեք փորձարկումներ անել. հենց ոչ ստանդարտ լուծումները ամենահաջողը կլինեն: Զուտ հետաքրքրասիրությունից ստանձնած նախագծերը հիմա կամ ավելի ուշ եկամուտ կբերեն: Հմայիչ կլինեք, ձեզ չսիրահարվելը դժվար կլինի, այնպես որ՝ չզարմանաք ուշադրության նշաններից: Հավանական են սիրային անակնկալներ: Որոշ Խոյեր անսպասելի խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համառ ու համբերատար եղեք, հատկապես եթե ձեր առաջ բարձր նպատակներ եք դնում: Օրը կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխություններ կարող է բերել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք հուսալի համախոհներ ու նվիրված ընկերներ գտնել: Լավ կանցնեն հանդիպումները, հաջող կլինեն հասարակական ելույթները: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը: Ճիշտ ժամանակն է ձեզ դուր եկած մարդուն ժամադրության կանչելու ու զգացմունքները խոստովանելու համար: Ցանկացած որ միանշանակ իրավիճակում ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ասել կամ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է, շատ բան հաջող կդասավորվի: Հնարավոր է հաջողություն բարդ գործերում: Կհաջողվի հետևում թողնել մրցակիցներին, հիանալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ դա ձեզանից ոչ ոք չէր սպասում: Թշնամիները իզուր թակարդներ կլարեն, հիմա ձեզ վնասել ոչ ոք չի կարողանա: Հավանական է կարևոր ինֆորմացիա ստանաք, որը կօգնի ճիշտ որոշում ընդունել: Լավ կանցնեն ուղևորությունները, որոնք վառ տպավորություններ կպարգևեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք հեշտությամբ կտարվեք ու սիրուց կկորցնեք գլուխը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործերը վճռական ու համարձակ ստանձնեք, ոչ մի բան մի հետաձգեք: Օրը կուրախացնի անսպասելի հաղթանակներով: Լրիվ նոր գործում հաջողության հասնելու շանս կա: Արագ կսովորեք նորը, ամենը, ինչ կարող է պետք գալ: Շրջապատի հետ վեճերը չեն բացառվում, բայց ձեզ կհաջողվի հաղթանակ տանել: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն իրենք իրենց էին լսում: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Բաց մի թողեք հարմար պահը ձեզ դուր եկած մարդուն ձեր համակրանքն ի ցույց դնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է կարևոր ու լուրջ գործեր ստանձնելու համար: Գլուխ կհանեք ամենից, ինչ առաջ չէր ստացվում ու ձեզ ավելի վստահ կզգաք: Նույնիսկ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում լուրջ սխալներ չեք անի, նպատակին տանող ճիշտ ճամփա կընտրեք: Հաճախ կնկատեք այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել, այդ իսկ պատճառով հաջողության կհասնեք: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, հին թշնամիներին կկարողանաք համախոհների վերածել: Ձեր կողմը պատրաստ կլինեն անցնել շատ ազդեցիկ մարդիկ, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հիանալի օր է նոր գործեր սկսելու համար: Ինչքան դրանք բարդ ու հետաքրքիր լինեն, այնքան լավ: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Միանգամից կիրառում կգտնեք այդ տաղանդներին: Շատ լավ գաղափարներ կունենաք, որոնցից լավագույնները կհաջողվի արագ կյանքի կոչել: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, որոնք վերջերս լարված էին: Կարող եք խոշոր գնումներ անել, գումարը ներդնել բիզնես-նախագծերի մեջ. ինտուիցիան կհուշի, թե դրանցից որը եկամուտ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հակված կլինեք ավելորդ ինքնավստահության, որի պատճառով խնդիրներ կառաջանան: Խոստումներ մի տվեք, եթե նույնիսկ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել, գումարը քամուն մի տվեք, աշխատեք ամեն հարցում հեռատես լինել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, չի կարելի վստահել մարդկանց, որոնց լավ չեք ճանաչում: Ուղևորությունները անհաջող կանցնեն, շատ ժամանակ կխլեն ու միայն համեստ արդյունքներ կտան: Օրվա երկրորդ կեսին աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. նրանց համար դա կարևոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ օր է: Հաճախ պետք է զբաղվեք ուրիշների գործերով ու հետաձգեք սեփական պլանները: Այդ ամենը ձեզ չի վշտացնի: Հակառակը, ձեզ համար հաճելի կլինի մարդկանց օգնելը, նրանց խնդիրները լուծելը, բարդ իրավիճակում հայտնված մարդուն աջակցելը: Սակայն մի մոռացեք նաև սեփական հետաքրքրությունների մասին, հակառակ դեպքում վտանգ կա կորցնեք կարևոր մտահղացումը կյանքի կոչելու հարմար պահը: Շատ Կարիճներ այսօր հակված կլինեն թեթևամիտ լինել գումարին վերաբերող հարցերում: Գնումներ անելուց առաջ երկար մտածեք, իսկ փաստաթղթերը ստորագրելուց առաջ մանրամասն ստուգեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Կարող եք կարևոր հաղթանակներ տոնել, մտերիմները ձեզ համար շատ կուրախանան: Աննկատ չեն մնա նույնիսկ համեստ ձեռքբերումները, որոնց ուրիշ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Կզգաք ձեզ համար թանկ մարդկանց աջակցությունը: Դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները, վեճերն էլ կմնան անցյալում: Հավանական են նոր ու հաճելի ծանոթություններ: Շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը ձեր օգտին կլինի: Նոր վայրերում ինչ-որ հետաքրքիր բան իմանալու, հաջող գնումներ անելու, վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են չպլանավորված սիրային ժամադրություններ, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հավանական է՝ լուծվի այն հարցը, որը վաղուց էր ձեզ անհանգստացնում, դրանից հետո ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Տարաձայնություններ կծագեն դատարկ բաների պատճառով, երբեմն նույնիսկ չեք հասկանա, թե ինչն է դրանց իրական պատճառը: Բայց ընդհանուր լեզու գտնել ի վերջ կհաջողվի, եթե համբերատար լինեք ու շրջապատից շատ բան չպահանջեք: Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կստիպեն անհանգստանալ: Ոչ մի բան տաք գլխով մի նախաձեռնեք, մի քիչ սպասեք: Որոշ ժամանակ կանցնի ու կհասկանաք, որ իրավիճակն այնքան էլ բարդ չէ ու անհանգստության լուրջ պատճառ չկա: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի հանդիպումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, շատ բան հաջող կդասավորվի: Դուք ճիշտ որոշումներ կըդնունեք, նույնիսկ եթե մասնակի ինֆորմացիայի տիրապետեք: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, հաճախ ունակ կլինեք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Շրջապատողները կնկատեն դա ու հաճույքով կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Հարմար օր է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Նույնիսկ եթե այն ոչ միանշանակ ու հակասական լինի, ճիշտ եզրակացություններ կանեք: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա ու չանհանգստանալ մանրուքների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|