Աստղագուշակ․ ապրիլի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3807 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը ուժեղ հույզերով լի կլինի, և դրանք վերահսկելն ամեն անգամ հեշտ չի լինի: Որքան էլ տարօրինակ է, շատ Խոյերի այդ ապրումներն օգուտ կտան: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները ճիշտ որոշումներ կընդունեն, կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել և ուր է պետք շարժվել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ճիշտ է, գործեր այդ հատվածում սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, և դա ջանքեր կպահանջի: Բայց դուք արժանապատվորեն կհաղթահարեք բոլոր փորձությունները: Կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Սա այն օրերից մեկն է, երբ հակված կլինեք մանրուքները սրտին մոտ ընդունել, բայց կենսափորձը կհուշի, որ հուզվել պետք չէ, քանի որ ամեն ինչ շուտով կհարթվի: Շատ Ցուլերի ծագած խնդիրները լուծելուն կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հե, նրանց հետ քննարկել ձեզ համար կարևոր հարցերն ու նոր բաներ իմանալ: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հիմա դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Ամեն ինչ միանգամից ստանալու ձգտումը կարող է ձեզ չմտածված արարքների մղել: Բայց կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե դանդաղ առաջ շարժվեք, օգտագործեք ուրիշի փորձը, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դրանցում ընկերական նոտաներ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Շատ Երկվորյակներ հիմա կարող են ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց էին երազում: Հավանական են անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մանրուքների պատճառով մի վշտացեք: Լուրջ խնդիրներ այսօր հազիվ թե ծագեն, իսկ աննշան դժվարությունները արագ կհաջողվի հաղթահարել: Կարևոր է ստացվող ցանկացած տեղեկատվություն ստուգելը. այն միշտ չէ, որ ճիշտ կլինի, ինչ-որ մեկը կարող է մոլորության մեջ գցել ձեզ: Առողջ քննադատությունը հիմա շատ տեղին կլինի: Հնարավորություն կունենաք հին ծանոթների հետ քննարկել կարևոր հարցերը, պայմանավորվել համագործակցության ու համատեղ գործողությունների մասին: Դուք համբերատար ու համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Մարդիկ, ովքեր նախկինում համաձայն չէին ձեզ հետ, կփոխեն իրենց տեսակետը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Այսօր ռիսկի եք դիմում ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ: Գնումների հարցում մի շտապեք, մեծ գումարին հրաժեշտ տալուց առաջ երկար մտածեք: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Նրանց հուշումներն օգտակար կլինեն: Կարող են փոխվել մասնագիտական ծրագրերը: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ արժե սովորել մասնագիտական դիրքերն ամրապնդելու ու կարիերայում աճի հասնելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը վատը չէ: Այն հարմար է հին կապերն ամրապնդելու ու նոր ծանոթությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսին ձեզ հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ են սպասվում: Կուրախացնեն հին ծանոթները: Նրանք կարող են կիսվել հետաքրքիր գաղափարներով, ծրագրերով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցություն ցուցաբերել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած բարդ գործերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հավանական են ուրախ իրադարձություններ տանն ու մտերիմներին վերաբերող լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կսկսվի: Առավոտն օգտագործեք կարևոր հարցերը լուծելու և այն ամենից գլուխ հանելու համար, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել. կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել փորձով: Դուք պատրաստ կլինեք համագործակցության, իսկ դա շրջապատողներին շատ դուր կգա: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք: Աշխատեք շատ չհոգնել, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը հիմա տեղին չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը վատ չի դասավորվի, եթե լավ տրամադրություն պահպանեք ու չհուզվեք: Հետաքրքիր գաղափարներ կունենաք: Դրանք քննարկելու ու կյանքի կոչելու ժամանակն ավելի ուշ կգա: Մի ծուլացեք գրի առնել մտածածը, որպեսզի ոչինչ չմոռանաք: Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները: Բայց եթե նույնիսկ մտերիմների հետ տարաձայնություններ լինեն, դուք կփորձեք փոխզիջման հասնել, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Այդ հատվածում ձեր ուշադրությունը կպահանջեն բազմաթիվ գործեր, և երբեմն կթվա, թե դրանցից գլուխ հանելն անհնար է: Բայց ձեզ դա անել կհաջողվի, եթե խուճապի չմատնվեք: Լավ է հետևողական գործեք, քան մի խնդրից մյուսը նետվեք: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հանգիստ, արդյունավետ ու հետաքրքիր: Այն հարմար է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ նրանց հետ միավորվելու համար, ովքեր կիսում են ձեր նպատակներն ու հայացքները: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերում զգույշ եղեք: Այսօր սովորականից հաճախ հակված կլինեք ձեզ թեթևամիտ պահել, հույս դնել հաջողակ լինելու ու մյուսների վրա, այլ ոչ թե սեփական ուժերի: Ցավոք, դա կարող է տհաճություններով ավարտվել: Շատ Այծեղջյուրների խնդիրներից խուսափել կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ լուրեր՝ կապված մտերիմներից մեկի հետ: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին հետ կանգնեք չմտածված արարքներից ու արտահայտություններից: Դա նշանի շատ ներկայացուցիչների համար բարդ շրջան կլինի: Իրավիճակը ոչ միանշանակ է, իսկ դուք պետք է ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք ու որոշումներ ընդունեք: Հիշեք, որ շտապել պետք չէ: Դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ ունեք: Օրվա երկրորդ կեսի իրադարձությունները շատ բան կդնեն տեղերում: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում տեղեկատվություն ստանաք, որը կհուշի՝ ուր է պետք շարժվել: Երեկոն հաճելի հույզեր կնվիրի նրանց, ովքեր կորոշեն այն մտերիմների հետ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող, բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Դուք կարող եք համարձակ ստանձնել գործերը՝ առանց կասկածելու, որ հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Պատասխանի հարցում մի շտապեք: Դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք: Բացի այդ, կկարողանաք ավելի շահավետ պայմանների հասնել: Որոշ Ձկներ անսպասելի կիրառում կգտնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներին, շրջապատողներին կզարմացնեն իրենց կրթվածությամբ: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|