Աստղագուշակ․ ապրիլի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4068 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լուրջ տրամադրվեք, աշխատեք ուշադիր լինել մանրուքներին ու հույզերին չտրվել: Լավ մտածված քայլերն ու ծրագրված գործողությունները դեպի հաջողություն կտանեն: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Օրը վառ իրադարձություններով հարուստ չի լինի ու անակնկալներ չի մատուցի: Բայց դուք ձանձրանալ չեք ուզենա ու կգտնեք կյանքն ավելի հագեցած և հետաքրքիր դարձնելու ձևը: Սովորեք նորը, մի վախեցեք ստանձնել այն, ինչը նախկինում բարդ էր թվում: Չի բացառվում՝ այսօր ստացած գիտելիքները ստիպեն փոխել շատ իրադարձությունների ու իրերի հանդեպ վերաբերմունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է բարդ խնդիրները լուծելու ու մասշտաբային նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին շրջանում: Անձնական հարաբերություններն ավելի լարված կլինեն, քան մասնագիտականը, մտերիմների հետ երբեմն չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել: Բայց բաց կոնֆլիկտ թույլ չեք տա, կաշխատեք ժամանակին զիջումների գնալ: Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին ստիպված լինեք զբաղվել հին խնդիրների լուծմամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է, կարող են հիասթափեցնել մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել, հաճախ տարաձայնություններ կառաջանան: Բայց դուք կփորձեք պահպանել լավատեսությունն ու կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Աշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա: Դա բավական կլինի դրված նպատակներին հասնելու համար: Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Ցանկացած արկածախնդրություն ու կասկածելի նախաձեռնություն կարող է դժվարություններով ավարտվել: Խոշոր գնումներ անելուց առաջ մի քանի անգամ մտածեք, հատկապես եթե դրանք նախապես չեք ծրագրել: Վտանգ կա, որ գումարը զուր վատնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը լավ գաղափարներ ու համարձակ ծրագրեր կբերի: Ավելի ուշ մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, չի բացառվում արդյունավետ համագործակցություն սկսեք այն մարդկանց հետ, ովքեր իսկապես հեռանկարային նախագծով են զբաղված: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք խանգարում էին փոխհասկացողությանը: Սիրահարներին հաճելի պահեր ու սիրային անակնկալներ են սպասվում: Երեկոն հարմար է մտովի ոչ վաղ անցյալի իրադարձություներին վերադառնալու, դրանք վերլուծելու ու ճիշտ եզրահանգումներ անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բավական անհաջող կսկսվի: Բայց առավոտվա տհաճություններին լուրջ վերաբերվել չարժե: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա ու շուտով կմոռացվեն: Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Լեզուն ատամների արանքում պահելն այնքան էլ հեշտ չի լինի, երբ ուզենաք կտրուկ ու հստակ արտահայտվել, բայց ձեզ կհաջողվի հաղթահարել դա: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շրջապատողների հետ շփումները հաճելի կդառնան: Մարդիկ, ովքեր նախկինում քննադատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ամենատարբեր գործերում օգնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամեն ինչ հրաշալի կընթանա: Պատրաստ եղեք կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Հրաշալի գաղափարներ ու ստեղծագործ մտահղացումներ կունենաք: Դուք արագ հաջողությունների կհասնեք, բայց ձեռք բերածի վրա կանգ չեք առնի, առաջ կշարժվեք՝ նորանոր բարձունքներ գրավելով: Վատ մի զգացեք պատմել այն ծրագրերի մասին, որոնք հաջողվել է կյանքի կոչել: Չի բացառվում՝ հենց այսօր ձեր մասին իմանան մարդիկ, որոնք ավելի ուշ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Աշխատեք հատկապես օրվա երկրորդ կեսին չհոգնել: Այդ հատվածում լավ է խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է աշխատանքի, բիզնեսի, ձեր կարիերայի զարգացման հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Այն հարմար է պոտենցիալ գործատուների հետ շփվելու, երկարաժամկետ համագործակցության մասին զրուցելու համար: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և զիջումների չեք գնա այնտեղ, որտեղ հնարավոր է առանց դրանց: Մտերիմների հետ շփումներն էլ հաճելի կլինեն, չնայած՝ փոքրիկ տարաձայնությունները չեն բացառվում: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք ամրություն ցուցաբերել, իսկ երբ՝ զիջել: Լսեք նրան ու չեք անի և չեք ասի մի բան, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ օր է: Հաջողության հասնելու շանսեր ունեք, բայց պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի ստանաք այն, ինչ պետք է: Ճիշտ ժամանակն է համառ լինել, քանի որ այդ հատկանիշի շնորհիվ կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնարին է թվում: Շատ խնդիրներ պետք է ինքնուրույն լուծեք, ոչ ոքից աջակցություն չակնկալեք: Ինչքան շուտ դա հասկանաք, այնքան լավ: Ձեր համախոհները չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, իսկ հիմա լավագույն պահը չէ նրանց օգնության և խորհուրդների խնդրանքով դիմելու համար: Օրվա երկրորդ կեսը փայլուն գաղափարների, մտքի փայլատակումների ժամանակն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հնարավորություն կունենաք բազում հետաքրքիր ու կարևոր բաներ քննարկել: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, նոր ծանոթների հետ՝ նույնպես: Օգտակար կլինի ձեր մասնագիտական գործունեության հետ կապված միջոցառումներին մասնակցելը: Դժվար կլինի միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը: Այսօր դրանք ձանձրալի կթվան, կհոգնեցնեն: Մտածեք, թե որտեղ կարող են օգտակար լինել ձեր տաղանդները: Երբեմն ստեղծագործ մոտեցումը հենց այն է, ինչը ձանձրալի խնդիրների լուծումն իսկական արկածի կվերածի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին կարող են փոքրիկ տհաճություններ ծագել, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Հետագայում գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը: Դուք մեծ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում տեսնել: Դա կհետաքրքրի մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ շուտով նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Օրը հարմար է փոքրիկ տնային գործերով զբաղվելու համար: Կարող եք ավարտին հասցնել վաղուց սկսածը կամ պարզապես կարգուկանոն հաստատել: Դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անսովոր ու հաճելի օր է: Այն անակնկալներով, զարմանալի զուգադիպություններով լի կլինի, որոնց չէիք սպասում: Կարող են իրականանալ հին ցանկությունները, հնարավորություն կունենաք անել այն, ինչի մասին նախկինում կարող էիք միայն երազել: Հավատացեք ձեր ուժերին, մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Դուք ամենայն հավանականությամբ կկարողանաք հաղթահարել դրանք: Նոր նպատակներ կհայտնվեն, որոնք միանման կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում, քանի որ հիմա բոլորին հասկանալի կլինի՝ պետք է արագ գործել ու ժամանակը զուր չվատնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է: Այն խնդիրներ ու դժվարություններ կբերի, սակայն դուք դրանցից գլուխ հանելու անսպասելի ու արդյունավետ միջոց կգտնեք: Ձեր արարքները կարող են զարմացնել շրջապատողներին: Բոլորը չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց արդյունքները իրենք կխոսեն իրենց մասին: Կարող եք նոր գործեր ստանձնել: Ինչքան շատ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում դրանք պահանջեն, այնքան լավ: Բարենպաստ օր է գնումների համար: Ե՛վ սպոնտան, և՛ ծրագրված գնումները հաջող կլինեն: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր ու նվերներ: Որոշ Ձկների կվերադարձնեն արդեն մոռացված պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|