Աստղագուշակ․ ապրիլի 18, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1932 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտյան փորձեք շրջահայաց լինել և չտրվել ավելորդ լավատեսությանը։ Խուսափեք խոստումներ տալուց, գուցե չկարողանաք դրանք կատարել: Աշխատանքային խնդիրներ լուծելիս եղեք հատկապես ուշադիր և զգույշ: Սխալների հավանականությունն այսօր սովորականից մի փոքր բարձր է: Դժվար կլինի կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, այնպես որ պատասխանատու որոշումներ մի կայացրեք, սպասեք ավելի բարենպաստ պահի: Որոշ Խոյերի մոտ կարող է սուր զգացողությունների ցանկություն առաջանալ: Նոր արկածների մասնակցելը միանգամայն ընդունելի է, պարզապես հիշեք, որ պետք է շրջահայաց լինել։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր գործերից արագ գլուխ կհանեք։ Կուտակված մասնագիտական գիտելիքներն ու փորձը բավարար կլինեն ճիշտ որոշումներ կայացնելու, ուրիշներին կմոտիվացնեք անհրաժեշտ գործողություններ կատարելու և ցանկալի արդյունք ստանալու համար: Ղեկավարությունը ձեզ կօգնի և կաջակցի: Ճանապարհորդությունների մեկնող Ցուլերը հաջողություն կունենան։ Օրվա կեսին կարող է ի հայտ գալ կոնֆլիկտի կարճաժամկետ միտում։ Հաշվի առեք սա և փորձեք վերահսկել ձեզ, միայն այդ դեպքում կկարողանաք խուսափել ուրիշների հետ շփվելու դժվարություններից։ Երեկոն բարենպաստ է սիրելի մարդկանց հետ շփվելու և ծրագրեր քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ցանկացած խնդրի լուծմանը կմոտենաք ստեղծագործաբար, և հենց դրա շնորհիվ էլ նկատելի հաջողությունների կհասնեք: Առողջ փառասիրությունն ու խանդավառությունը կօգնեն ձեզ զբաղվել ամենաբարդ առաջադրանքներով: Կարող եք ինչ-որ նոր բան ձեռնարկել, կիսվել գաղափարներով: Սպորտով զբաղվող Երկվորյակները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն մարզմանը։ Թե ինչպես կդասավորվի երեկոն, կախված է սեփական էմոցիաներից գլուխ հանելու կարողությունից: Առաջնորդվեք ողջախոհությամբ, այլ ոչ թե անցողիկ ցանկություններով: Փորձեք զուսպ լինել ծախսերի մեջ և չափավոր լինել սննդի մեջ. ավելորդություններն այժմ անօգուտ են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առավոտյան հարազատների և գործընկերների հետ շփվելը հեշտ չի լինի՝ բարձր զգայունության և ընկալունակության պատճառով: Համբերատար եղեք, այս շրջանը կտևի ընդամենը մի քանի ժամ, իսկ օրվա մնացած մասը կանցնի բավականին բարենպաստ։ Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք կարժանանան վերադասի հավանությանը։ Ձեր հեղինակությունը գործընկերների աչքում զգալիորեն կբարձրանա։ Երեկոն հարմար է ինչպես սիրելիի շրջապատում անցկացնելու, այնպես էլ հանգստանալու համար։ Միայնակ Խեցգետինները պետք է գնան ինչ-որ հետաքրքիր իրադարձության։ Այնտեղ նրանք անմիջապես կհայտնվեն ուշադրության կենտրոնում, գուցե նույնիսկ նոր ծանոթություն ձեռք բերեն։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտյան կարող եք համարձակորեն արտահայտել ձեր գաղափարները և առաջարկներ ներկայացնել: Եթե նույնիսկ ի սկզբանե դիմադրության հանդիպեք, միևնույն է, կկարողանաք գտնել համապատասխան փաստարկներ և բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Ձեզ կհաջողվի շատ բան անել, ամրապնդել ձեր հեղինակությունը և շահավետ դրսևորել ձեզ ղեկավարների առջև։ Բիզնեսով զբաղվող առյուծները գործարքներ կնքելիս հաջողակ կլինեն: Այնուամենայնիվ, թույլ մի տվեք, որ հաջողությունից «կորցնեք ձեր գլուխը»: Զերծ մնացեք չմտածված ծախսերից և երեկոյան մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց: Ավելի լավ կլինի երեկոն անցկացնել մտերիմների հետ, հանգիստ մթնոլորտում։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բարդ կլինի, հաշվի առեք դա և ինքներդ ձեզանից շատ բան մի պահանջեք: Ամենապատասխանատու և գլոբալ խնդիրները հնարավորության դեպքում տեղափոխեք ավելի հարմար ժամանակ: Զբաղվեք առօրյա գործերով, կարգի բերեք փաստաթղթերը, շտկեք բոլոր տեսակի փոքր թերությունները։ Խուսափեք գործընկերների և ղեկավարության հետ սերտ շփումներից, ընդհանուր լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի: Հաճելի երեկոն կծառայի որպես դժվար օրվա փոխհատուցում: Ընտանեկան Կույսերը շոշափելի աջակցություն կստանան մտերիմներից։ Նրանք, ովքեր նոր են սկսում հարաբերություններ կառուցել, կունենան հաջող ռոմանտիկ ժամադրություն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտը բեղմնավոր կլինի, ուստի առանց հապաղելու սկսեք կարևոր գործերը: Ձեզ կհաջողվի ոչ միայն գլուխ հանել աշխատանքային հարցերից, այլև լավ հասկանալ մարդկանց։ Ուստի հատկապես հեշտ կլինի շփվել գործընկերների հետ։ Կշեռքները, ովքեր ծրագրել էին բանակցություններ, նույնպես բախտ կունենան գտնել լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին: Երեկոյան կարելի է հյուր հրավիրել ապագա գործարար գործընկերներին։ Ոչ պաշտոնական իրավիճակը թույլ կտա ձեզ ավելի արագ գտնել ընդհանուր լեզու, պայմանավորվել համագործակցության մասին: Եթե որոշեք պարզապես ընտանիքի հետ լինել, արժե քննարկել ապագա ծրագրերը և այլ կարևոր հարցեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատանքի վրա կենտրոնանալը սովորականից ավելի դժվար կլինի։ Ընտանիքի անդամներն ու գործընկերները կսկսեն շեղել ձեզ աննշան առիթներով: Դուք կսկսեք ամեն ինչ սրտին մոտ ընդունել, ինչը հանգստություն պահպանելը կդժվարացի: Կրկնակի ստուգեք բոլոր կարևոր տեղեկությունները և հետևեք փաստաթղթերի ճիշտ ձևակերպմանը: Օրվա երկրորդ կեսին կբացվի երկրորդ շունչը, և դուք կկարողանաք լուծել որոշ առանցքային հարցեր: Հնարավոր է, որ դուք կարողանաք լավ հիմք դնել ապագա հաջողությունների համար: Միայնակ Կարիճները հնարավորություն կունենան հարաբերություններ զարգացնել վաղեմի ծանոթներից մեկի հետ։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել գործընկերների, ղեկավարի կամ բիզնես գործընկերների հետ։ Բայց եթե առաջին հերթին հիշեք մասնագիտական հետաքրքրությունները, ապա ամեն ինչ լավ կընթանա, և ցանկացած իրավիճակում կկարողանաք գտնել փոխզիջումային լուծում: Զերծ մնացեք մեծ գնումներ կատարելուց, կա մեծ ռիսկ՝ գնելու ինչ-որ բան, որն իրականում ձեզ պետք չէ և զղջալու անհիմն ծախսերի համար: Որոշ Աղեղնավորների անձնական կյանքում նոր շրջադարձ է սպասվում։ Հնարավոր է ծառայողական սիրավեպ կամ նոր ծանոթություն: Նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ հարաբերությունների մեջ են, զգացմունքներն էլ ավելի կամրապնդվեն և կտաքանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեր ինտուիցիան ավելի սուր կդառնա, ինչը կօգնի ձեզ խուսափել անախորժություններից ու շատ հարցեր լուծել ձեր օգտին։ Բայց միևնույն ժամանակ հավանական է որոշակի արկածախնդրության միտում։ Փորձեք չհետևել նրա օրինակին, այժմ ռիսկի դիմելու ժամանակը չէ: Հատկապես ուշադիր եղեք ֆինանսական հարցերին, սխալ կազմված փաստաթղթերի պատճառով կորուստների վտանգ կա: Երեկոյան ավելի լավ է գնալ տուն, զերծ մնալ երկար ճանապարհորդություններից և ընկերներին այցելություններից: Ընտանեկան Այծեղջյուրները չպետք է հեռուն գնացող ծրագրեր կազմեն և լուրջ խոստումներ տան, մեծ է հավանականությունը, որ կհայտնվեն նոր գործոններ, որոնք կանդրադառնան վերջնական արդյունքի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան դուք այնքան էլ տրամադրված չեք լինի լարված աշխատանքին։ Կցանկանաք հանգստանալ, ինքներդ ձեզ ինդուլգենցիա տալ, հետևել այսրոպեական ազդակներին: Ուշադիր եղեք, սեփական թուլություններին չափից դուրս անձնատուր լինելը կարող է հետո թանկ նստել։ Եթե դժվար է կենտրոնանալ, զբաղվեք գոնե ամենահրատապ առաջադրանքներով: Ջրհոսները, ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է կարևոր գործարքներ կնքեն: Երեկոն ավելի լավ է անցկացնել հանգիստ մթնոլորտում, ոչ մի տեղ չգնալ և ոչ ոքի չհրավիրել։ Հարմար ժամանակ չէ ծանոթությունների համար, իսկ ահա ընտանիքի անդամների հետ շփումը, անշուշտ, օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Արագ կհասկանաք, թե ինչպես լուծել բարդ խնդիրները, գործընկերների հետ փոխգործակցությունը կառուցողական կլինի, բիզնես գործընկերների հետ բանակցությունները կպսակվեն հաջողություններով: Օրը հատկապես բարենպաստ է Ձկների համար, որոնք պատրաստվում են քննությունների կամ զբաղվում են որակավորման բարձրացմամբ, նրանք կկարողանան նախատեսվածից ավելին անել: Երեկոյան չի բացառվում դյուրագրգռության բարձրացումը, ինչը կարող է կոնֆլիկտ հրահրել մտերիմների հետ։ Այնուամենայնիվ, եթե քաղաքավարի և ընկերական շփվեք, ապա ցանկացած անախորժությունից կխուսափեք։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|