Աստղագուշակ․ ապրիլի 18
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, արժե օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու ու չափազանց համարձակ թվացող ծրագրերն իրագործելու համար: Օգտակար կլինի հին ծանոթների հետ զրուցելը. չի բացառվում՝ նրանք լավ խորհուրդներ տան կամ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք հաճելի անակնկալ անել նրան, ով թանկ է ձեզ համար: Պարտադիր չէ մասշտաբային ու գլխապտույտ բան մտածեք. նույնիսկ մանրուքը կարող է ուրախացնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Լավ օր է: Դուք կլուծեք բարդ հարցերը, հրաշալի գլուխ կհանեք ուշադրություն պահանջող գործերից: Նույնիսկ ամենախճճված խնդիրները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Նոր բիզնես-գաղափարներ ու կոմերցիոն գործունեության հետ կապված ծրագրեր կունենաք: Շուտով կկարողանաք դրանք քննարկել այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը:
Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները: Որոշ հարցերի քննարկում ստիպված եք լինելու հետաձգել, քանի որ շատ լավ կհասկանաք՝ հիմա պայմանավորվել չի ստացվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Գործերին լուրջ ու պատասխանատու մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորություններն ու ձեզ վրա այնպիսի պարտավորություններ չեք վերցնի, որոնք կատարելը դժվար կլինի: Բացի այդ, ինտուիցիան միշտ կհուշի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել:
Շրջապատողների հետ լեզու գտնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Դուք մտերիմների հանդեպ ուշադիր կլինեք ու հոգ կտանեք նրանց բարեկեցության մասին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ձեզ հրաշալի օր է սպասվում: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր հարցերը, կգտնեք վաղուց ձեր ճանապարհին առաջ եկած խոչընդոտները հաղթահարելու ձևը: Ձեր հնարամտությունն ու ամեն ինչին ստեղծագործ մոտեցումը շատերին կզարմացնի: Շրջապատողները կնկատեն ձեր տաղանդները, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:
Հեշտ ու հաճելի կլինի զրուցել այն բանի մասին, ինչը դեռ ոչ ոքի հետ չեք քննարկել: Շատ Խեցգետիններ, ովքեր կորոշեն կիսվել իրենց մտքերով ու դիտումներով, հաճելիորեն կզարմանան, թե որքան մարդիկ են պատրաստ աջակցել իրենց: Չեն բացառվում լավ նորությունները հին ընկերներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող օր է: Պետք չէ երկար մտորել՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Առաջին հերթին՝ իրավիճակը բավական պարզ կլինի, երկրորդ հերթին՝ ինտուիցիան ճիշտ հուշումներ կանի: Օրը շատ հարմար է ստեղծագործելու համար: Դուք զարկ կտաք երևակայությանն այնտեղ, որտեղ դրա կարիքը կթվա, թե չկա: Բայց այդպես միապաղաղ գործերը հետաքրքիր կդառնան:
Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան ծրագրերը քննարկելու համար: Հիմա կարող եք փոխել հաստատված կարգը, օրինակ՝ այլ կերպ բաշխել տնային պարտականությունները: Ձեզ կհաջողվի դա այնպես նրբանկատորեն անել, որ ոչ ոք չի նեղանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հնարավոր են թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի գործերը ծրագրածի նման արագ ավարտել: Սակայն դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, դուք ամեն հնարավոր բան կանեք տհաճություններից խուսափելու համար: Շատ գործերում կարևոր կդառնա մանրուքներին ուշադիր լինելը: Դուք պետք է ձեզ վրա ջանքեր գործադրեք չշեղվելու ու ոչինչ աչքաթող չանելու համար:
Աշխատեք կենսուրախ լինել, մանրուքները սրտին մոտ չընդունել: Եթե տրամադրությունը դատարկ բանի պատճառով փչանա, հետո այն բարձրացնելը հեշտ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ուշադիր եղեք: Եթե այսօր սխալվեք կամ հակասական արարք գործեք, հետևանքները տհաճ կլինեն: Ցանկալի է խուսափել չմտածված քայլերից, հատկապես, եթե դրանք լուրջ ֆինանսական ծախսեր են պահանջում: Գումարին թեթևամիտ վերաբերմունքը կարող է խնդիրների հանգեցնել:
Օրվա վերջին հավանական են լավ նորություններ: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում իմանաք մի բան, որը կազդի ապագայի ձեր ծրագրերի վրա: Ստացված տեղեկատվության շնորհիվ դուք ժամանակը զուր չեք վատնի, արագ կհասնեք դրված նպատակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շատ խնդիրներից կարելի է խուսափել, եթե սառնասրտություն ու ինքնատիրապետում ցուցաբերեք, ինչը անել միշտ չի հաջողվի: Դուք անհամբեր կլինեք, հակված չեք լինի փոխզիջումային տարբերակներ փնտրել, հաճախ քննադատորեն տրամադրված կլինեք շրջապատողների հանդեպ: Որոշ Կարիճներ գոհ չեն լինի կյանքից, բայց իրենց բարկությունը կոնկրետ մեկի վրա կթափեն: Բարեբախտաբար, դա տեղի կունենա միայն առավոտյան:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Խնդիրներ կհայտնվեն, որոնք կուզենաք լուծել: Դուք ոգևորվածությամբ կստանձնեք այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Դա լարված ժամանակ է լինելու, երբ սխալվելը հեշտ կլինի, կվշտացնեք այն մարդուն, ով թանկ է ձեզ համար: Բարեբախտաբար, շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի, և իրավիճակը կլավանա:
Հնարավորինս սահմանափակեք շփումներն այն մարդկանց հետ, որոնց ազդեցությանը դժվարությամբ եք դիմակայում: Շատ կարևոր կլինի ցանկացած որոշում ինքնուրույն ընդունելը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր թեմաների շուրջ մտորելու համար: Եզրահանգումները, որոնց կգաք, ոգեշնչող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք չափազանց մեծ նշանակություն կտաք մանրուքներին, կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ինչ-որ որոշում ընդունելուց ու մտորումներից կոնկրետ գործողությունների անցնելուց առաջ անհրաժեշտ է հանգստանալ և ինչպես հարկն է մտածել: Չի բացառվում՝ հասկանաք, որ անհանգստանալու կարիք չկա:
Լավագույն օրը չէ անկեղծ զրույցների, կարևոր խոստովանությունների համար: Գաղտնիքներով արժե կիսվել միայն ամենամտերիմների հետ, դա էլ միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ ձեզ ճիշտ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հնարավոր են փոքրիկ տհաճություններ ու թյուրիմացություններ, բայց դրանց համար անհանգստանալ չարժե: Ամեն ինչ արագ կհարթվի, ծագած ցանկացած հարցի շուտով պատասխան կգտնեք: Հիմա հատկապես կարևոր կլինի ինտուիցիայի հուշումները լսելը: Դրանք հստակ կլինեն և ավելի օգտակար, քան խորհուրդները:
Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք վերջերս ձեզ շատ էին նյարդայնացնում ու փչացնում էին ձեր մտերիմների տրամադրությունը: Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, վերջ տալ ունեցվածքի հետ կապված վեճերին: Երեկոն հարմար է սիրելի մարդու հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Զգույշ եղեք և ոչ մի տեղ մի շտապեք: Լավ մտածված գործողությունները թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել, իսկ այն, ինչ կարվի պահի ազդեցության տակ, միայն տհաճությունների կհանգեցնի: Նույնը վերաբերում է նաև բառերին. տաք գլխով ասված խոսքերի համար ստիպված եք լինելու զղջալ, իսկ կշռադատված դատողությունները կօգնեն շահել շրջապատողների հարգանքն ու հասնել անհրաժեշտ արդյունքների:
Լավագույն օրը չէ փորձարկումների համար: Հաճախ ավելի շահավետ կլինի ուրիշի օրինակին հետևելը, քան նպատակին տանող սեփական ուղին փնտրելը: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին կարող եք վստահել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: