Աստղագուշակ․ ապրիլի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2542 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի: Մասնագիտական ոլորտում անսպասելի հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Ինքներդ կորոշեք, թե դրանցից որից օգտվեք ու չեք սխալվի: Ձեզ հատկապես կգրավեն նորարարական, հետաքրքիր գաղափարները: Հաճույքով կընդունեք անսպասելի առաջարկներն ու ոգևորված փորձարկումներ կանեք և նույնիսկ սպասվածից շատ բանի կհասնեք: Հավանական են նոր ծանոթություններ: Այսօր սկսվող սիրային հարաբերությունները արագ լուրջ բնույթ կստանան: Ձեր հմայքին չեն կարողանա դիմակայել նույնիսկ նրանք, ովքեր առաջ չէին նկատում այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ինչ էլ որ պատահի, աշխատեք վերահսկել հույզերը: Դա հենց այն է, ինչ այսօր ձեզանից պահանջվում է: Խնդիրները, դժվարություններն ու մյուս տհաճությունները կծագեն հենց այն ժամանակ, երբ կտրվեք ձեր հակասական զգացմունքներին: Որոշ Ցուլեր դրանց ազդեցության տակ կկործանեն այն, ինչ մեծ դժվարությամբ են ստեղծել: Կարող եք նշանակալի բանի հասնել, եթե ընդունեք հին ծանոթի առաջարկած օգնությունը: Հնարավոր է ժամանակին ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունների վերականգնում: Այստեղ արժե նախաձեռնող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաճելի շփումների օր է: Շատ հանդիպումներ կլինեն, երկար ժամանակով միայնակ չեք մնա: Շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան: Չեք մերժի նրանց, ուրախ կլինեք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Եթե անհրաժեշտություն լինի ուրիշների համար զոհել սեփական հետաքրքրությունները, դուք չեք բողոքի: Հավանական է՝ ավելի ուշ ձեր գործերի վրա կենտրոնանալու հնարավորություն անպայման ստեղծվի: Օրը հարմար է ակտիվ հանգստի, ուղևորությունների, ճամփորդությունների համար: Պայմանների փոփոխությունը ձեր օգտին կլինի: Հենց դրա շնորհիվ որոշ Երկվորյակներ կվերադառնան հին նախասիրությանը կամ իրենց ուժերը կփորձեն արվեստի մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը վատ չի դասավորվի, եթե ոչ մի լուրջ բան չնախաձեռնեք: Լուծեք ընթացիկ խնդիրները, պատասխաններ գտեք փոքրիկ, բայց ակտուալ հարցերին ու ձեզ ավելի հանգիստ և վստահ կզգաք: Շատ ժամանակ կխլեն զրույցները, բայց դրանք ձեզ հաճելի կլինեն, երբեմն հետաքրքիր գաղափարներ կտան: Կհաջողվի լուծել անշարժ գույքի, ֆինանսների կամ արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերը: Դրա շնորհիվ ապագայի պլաններում որոշակիություն կմտնի, կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ: Որոշ Խեցգետիններ կարևոր որոշումներ կընդունեն, որոնք ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Բացասական միտումների ազդեցությունը երբեմն զգալի կլինի, բայց միայն ժամանակավոր դժվարություններ կառաջանան, որոնցից հեշտությամբ գլուխ կհանեք: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան ու միանգամից չհաջողվի հասնել դրված նպատակներին, լավատեսությունը չեք կորցնի ու չեք հրաժարվի ձեր պլաններից: Հետաքրքիր գաղափարներ կունենաք և հաճախ դրանք իրագործելու համար բավական կլինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Կարող եք գործարքներ կնքել, խոշոր գնումներ անել: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք ու կապերին ընտրողաբար կմոտենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի հրաժարվեք մտերիմների օգնությունից. այն շատ օգտակար կլինի: Այսօր կարելի է ու պետք է գործել հուսալի համախոհների հետ, ընդհանուր նպատակների համար միավորել ջանքերը: Խնդիրներից ինքնուրույն գլուխ հանելու փորձերը հազիվ թե հաջողությամբ ավարտվեն ու շատ ժամանակ և ուժեր կխլեն: Ցանկալի չէ գործարքներ կնքել, խոշոր գնումներ անել, հատկապես՝ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ֆինանսական գործերում զգույշ եղեք, ցանկացած փաստաթուղթ կազմելիս էլ կարգապահ. թեթևամտությունն ու անփութությունը թանկ կարժենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հնարավոր են խնդիրներ շփումների մեջ: Դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հայացքները տարբերվում են ձերինից: Ցանկացած դատարկ բան լուրջ վեճի պատճառ կդառնա, եթե ձեզ նրբանկատ չպահեք: Երբեմն հետաքրքիր գաղափարներ կծնվեն: Դրանցից մի քանիսը շատ լավը կլինեն. դրանք իրագործելուց հետո կկարողանաք ձեր կյանքը արմատապես դեպի լավը փոխել: Կարևոր է լսել խորհուրդները, քանի որ այսօր հաճախ այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, որոնցից միայնակ ելք գտնելը դժվար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է: Հուզական դաշտը կայուն կլինի, կպահպանեք լավ տրամադրությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Նախկին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն: Դժվարությունների փոխարեն հնարավորություններին ավելի շատ ուշադրություն դարձնելով՝ շատ հարցերին անսպասելի պատասխաններ կգտնեք: Օրը հարմար է ուղևորությունների, ակտիվ հանգստի, ֆիզիկական աշխատանքի համար: Կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Երեկոյան հարազատներին հանդիպելու, ինչ-որ կարևոր բանի մասին զրուցելու հնարավորություն կստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բանի կհասնեք ձեր հմայքի շնորհիվ: Կարող եք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Հաշված վայրկյանների ընթացքում կշահեք նոր ծանոթների համակրանքը: Օրը հարմար է գործնական ու անձնական հարցերը լուծելու համար: Միշտ չեք հասկանա, թե ինչն է ղեկավարում ձեզ, բայց միշտ կիմանաք՝ ինչ է պետք անել ու միայն ճիշտ արարքներ կգործեք: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, հնարավոր է հաշտություն վեճից հետո: Հին տարաձայնությունները կարգավորելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը լուծելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ, թեթև ու հետաքրքիր օր է: Այն նոր գաղափարներ, համարձակ պլաններ կբերի, որոնք մոտ ժամանակներս կկարողանաք առանց օգնության կյանքի կոչել: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր է: Կարող եք նոր գործ ստանձնել ու չկասկածել, որ նրանում հաջողության կհասնեք: Այն, ինչ անհրաժեշտ է, ոտքի վրա կսովորեք, ու դա ձեզանից ջանքեր համարյա չի պահանջի: Հարմար օր է շփումների համար, կարող եք տարաբնույթ հանդիպումներ նշանակել: Ոչ ֆորմալ միջավայրում գործնական բանակցությունները հաջող կանցնեն: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ, բայց նրանից շատ բան սպասել չարժե: Սովորականից արագ կհոգնեք, երբեմն քիչ թե շատ լուրջ խոչընդոտների հանդիպելիս կիսատ կթողնեք սկսած գործերը: Եթե ուզում եք հասնել կարևոր նպատակներին, ավելի համառ եղեք: Օգտակար կլինի շրջապատի կյանքով հետաքրքրվելը. առաջին հերթին՝ ինչ-որ օգտակար բան կիմանաք և երկրորդ՝ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր նախկինում անտարբեր էին ձեր հանդեպ: Գործնական բանակցությունների ժամանակ վատ մի զգացեք օգտվել անձնական հմայքից: Չի բացառվում՝ ազդեցիկ մարդը ձեզ աջակցի միայն նրա համար, որ նրան դուր եք եկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հագեցած, վառ ու հետաքրքիր օր է, որն անսպասելի իրադարձություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, այնպես որ՝ չեք ձանձրանա ո՛չ դուք, ո՛չ շրջապատողները: Հնարավոր են անսպասելի այցեր ու հանդիպումներ. երկուսն էլ ձեզ շատ կուրախացնեն: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, որին ժամանակին շատ էիք սիրում: Հարաբերությունները վերականգնելու շանս կա, բայց մտածեք՝ արդյոք դա պետք է ձեզ: Բոլոր դեպքերում շտապել չարժե: Անպայման չէ միանգամից նախաձեռնող լինել, լավ է դիտել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|