Աստղագուշակ․ ապրիլի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2956 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ օր է շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելն ու կկարողանաք արագ բարենպաստ տպավորություն թողնել: Օգտակար կլինի աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելը: Կարող եք պայմանավորվել ապագա համագործակցության մասին կամ բարդ բանակցությունները քննարկել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում աշխատել եք: Հավանական է՝ հրաշալի գաղափարներ ունենաք, որոնց իրագործմանն էլ կնվիրեք հաջորդ մի քանի օրերը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Այն հարմար է գնումների համար. դուք անսխալ լավագույն իրերը կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա լուծել նախկինում առաջացած խնդիրները: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել կարևոր նպատակին հասնելու համար, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի խճճել կամ շեղել ձեզ: Դուք հաճախ նախաձեռնող կլինեք, և շրջապատողներին դա դուր կգա: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանց աջակցության շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Հազիվ թե սպոնտան գնումները հաջող լինեն: Գումարը ոչ այնքան անհրաժեշտ բաներ գնելու վրա ծախսելուց առաջ երկար մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մեծ ժամանակ կխլեն զրույցները: Երբեմն դրանց պատճառով ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք, այնպես որ՝ մտածեք՝ արդյոք ձեզ պետք է երկար զրույցներ վարելը: Չարժե երկար վիճել նրանց հետ, ովքեր ձեզ հետ համաձայն չեն: Որոշ ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել: Զգուշությունը չի խանգարի ֆինանսական հարցերը լուծելու ժամանակ: Ավելի լավ է կասկածելի գործարքներ չկնքեք, գումարը չծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք: Մտերիմները կաշխատեն ձեզ հետ պահել հակասական արարքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք վճռական տրամադրված կլինեք ու շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Հնարամտությունն ու համառությունը կօգնեն հաղթել հին մրցակիցներին. հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա կանգնել ձեր ճանապարհին: Իսկ ահա համախոհներ գտնելը դժվար չի լինի: Շատերին դուր կգան և՛ ձեր գաղափարները, և՛ դուք ինքներդ: Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, որոշ Խեցգետինների կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց կամ կվերադարձնեն հին պարտքերը: Գնումների հարցում լավ է չշտապեք. վտանգ կա՝ մի մեծ գումար անիմաստ ծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Դուք չափազանց կասկածամիտ կլինեք, հաճախ երկրորդ իմաստ կփնտրեք այնտեղ, որտեղ դա չկա: Այդ ամենը կվիրավորի մարդկանց, որոնք միշտ ազնիվ են եղել ձեզ հետ ու ոչ մի բան չեն մտմտացել: Աշխատեք շատ ժամանակ չվատնել երկար վեճերի վրա, քանի որ ընդդիմախոսները պարզապես ունակ չեն լինի ձեզ ճիշտ հասկանալ: Օրը հարմար է օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ առօրյա խնդիրներից, և՛ լրիվ նոր բանից: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է օգտակար գործերի համար: Կհաջողվի արագ լուծել կարևոր խնդիրները. դուք անսխալ կորոշեք, թե ինչն է ուշադրության արժանի հենց հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, ինչպես նաև հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շրջապատողները կգնահատեն ձեր անկեղծությունն ու բարյացակամությունը, կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կօգնեն համարձակ գաղափարների իրագործման հարցում: Աշխատեք օրն այնպես ծրագրել, որպեսզի հանգստի համար էլ ժամանակ մնա: Կարող եք հաճելի բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել: Դրանք կբարձրացնեն տրամադրությունն ու նկատելի արդյունք կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է: Առանձնապես անհանգստանալու բան չկա, քանի որ առաջին հերթին՝ աստղերը ակնհայտ ձեր կողմից կլինեն, և երկրորդ՝ ինքներդ էլ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին, որոնց իրագործումը կթեթևացնի ձեր կյանքը և մտերիմներին դրական հույզեր կպարգևի: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ, որոնց անմիջապես կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Լավ գաղափարներ կունենք: Հաճախ դրանց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել. դուք խուճապի չեք մատնվի, ժամանակը զուր չեք վատնի, անմիջապես կսկսեք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ կլինի: Բայց դուք ինքներդ էլ հրաշալի արդյունքների կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Ե՛վ գիտելիքներ, և՛ էներգիա բավականաչափ կունենաք: Դուք ունակ կլինեք լուծել այն խնդիրները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Հաճախ դրանում կօգնեն հնարամտությունն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը: Օրվա երկրորդ կեսը ոչ միայն ձեր, այլև ընտանիքի անդամների համար կարևոր ֆինանսական հարցերը լուծելու շանս կտա: Բարենպաստ ժամանակ է գնումների համար, այդ թվում՝ չծրագրված գնումների: Դուք գումարը միայն պիտանի բաների վրա կծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է համագործակցության, համատեղ նախագծերին մասնակցության և ընդհանրապես այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր ծրագրերն ու հետաքրքրությունները: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Կկարողանաք ճիշտ դնել առաջնահերթությունները, այդ իսկ պատճառով՝ ուժերը դատարկ բաների վրա չեք վատնի: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք կարևոր են ձեր ու ձեր մտերիմների համար: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի կամ հասկանաք, թե ինչպես կարելի է ավելի շատ գումար աշխատել: Շատ Աղեղնավորներ այսօր կսովորեն այն, ինչ շուտով նրանց պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շտապելու կարիք չկա: Շտապողական որոշումները, չմտածված խոսքերը կարող են տհաճություններով ավարտվել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այն հաստատ ավելի օգտակար կլինի շրջապատողների տված խորհուրդներից: Բարեբախտաբար, դուք վատ խորհուրդներին չեք հետևի ու թույլ չեք տա շեղել ձեզ: Արժե վերադառնալ հին գործերին. այսօր դուք կկարողանաք ավարտել դրանք, կստանաք հենց այն արդյունքը, որի հույսն ունեիք: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Չի բացառվում անսպասելի այցելությունը, որի համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է և հնարավորություն կտա իրագործել այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Օգտակար կլինի գործերի մասին զրուցելը, կարող եք հուսալի համախոհներ ու հավատարիմ օգնականներ գտնել: Որոշ Ջրհոսներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ նշանի ներկայացուցիչներին կարևոր ծառայություններ կմատուցեն: Օրվա երկրորդ կեսը հանգստանալու, սիրելի գործով զբաղվելու հնարավորություն կտա: Որոշ Ջրհոսներ նոր նախասիրություն կգտնեն, կտարվեն նրանով, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է: Կարևոր բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեք: Օգտակար կլինի շրջահայաց լինելը, հատկապես եթե խոսքը այն գործերի մասին է, որոնց ելքը միայն ձեզ վրա չի ազդելու: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի, ժամանակին կնկատեք և կուղղեք մանր-մունր թերացումները: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին: Կարևոր կլինի բարեհամբույր լինելը, նույնիսկ եթե երբեմն ամեն ինչի մասին պայմանավորվելն արագ չստացվի: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, ուրախացնել բոլորին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|