Աստղագուշակ․ ապրիլի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2388 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգիստ ու բավականին բարենպաստ օր է: Կարող եք զբաղվել նրանով, ինչ հոգերազատ է ձեզ. աստղերը խոստանում են աջակցել կամ գոնե ավելորդ խնդիրներ չստեղծել ձեզ համար: Հաճելի կլինեն հին ընկերների հետ շփումները, չարժե հրաժարվել հյուր գնալու կամ միջոցառումներին մասնակցելու հրավերից: Հաջողությամբ գլուխ կհանեք ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների խնդիրների լուծումից: Կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները: Եթե միշտ հետաձգեք ձեր գործերն ուրիշներին օգնելու համար, հետո կհասկանաք, որ հետաքրքիր հնարավորություն եք բաց թողել կամ ինչ-որ կարևոր բան չեք հասցրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է վճռական գործողությունների, գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ռիսկի դիմել, փորձարկումներ անել, նորը փորձել, պլանները քննարկել համախոհների հետ: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը լավատեսություն կհաղորդի: Այդ լավատեությունը չեք կորցնի, նույնիսկ եթե պայմանները ձեր օգտին չդասավորվեն: Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր կասկածում են իրենք իրենց վրա. ոգևորեք ու աջակցեք նրանց, քանի դեռ դա ձեզ համար հոգնեցնող չի դարձել: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, ձեզ կգրավեն երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող զբաղմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Կենսական պոտենցիալը բարձր է, չեք հոգնի, նույնիսկ եթե ստիպված լինեք շատ աշխատել, լուծել բարդ խնդիրները, գործ ունենալ շփման մեջ տհաճ մարդկանց հետ: Կարող եք զբաղվել շինարարությամբ, պատրաստվել տեղափոխության, ինչպես նաև քննարկել աշխատանքը փոխելու հետ կապված հարցերը: Մի շտապեք անձնական հարաբերությունների հետ կապված որոշումներ ընդունել: Հիմա շատ կարևոր կլինի հանգիստ ամեն ինչ մտածելն ու կշռադատելը: Օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ գիտեն. նրանք հույզերի ազդեցության տակ չեն լինի ու կկարողանան իրավիճակին կողքից նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա բոլոր խնդիրներից գլուխ կհանեք: Այս օրը հարմար է գործնական շփումների, մասնագիտական հեռանկարները քննարկելու, գործարքներ կնքելու համար: Հավանական են աշխատանքի հետ կապված կարևոր նորություններ: Կարևոր մասերին ուշադրություն կդարձնեք, նշանակություն ունեցող ոչ մի մանրուք բաց չեք թողնի: Սիրելիի հետ աննշան խնդիրներ կծագեն, առանց դժվարության փոխհամաձայնության կհասնեք: Շատ կարևոր կլինի նույնիսկ տհաճ զրույցների ժամանակ հանգստություն պահպանելը: Եթե հույզերին տրվեք, շուտով կզղջաք դրա համար: Երեկոն հարմար է աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Լուրջ տրամադրված կլինեք, կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից, կարևոր հաղթանակներ տոնել: Բայց ինչքան օրն առաջ գնա, այնքան կուժեղանան անբարենպաստ միտումները: Աշխատեք լավատես լինել, սկսածը կիսատ մի թողեք. բոլոր դժվարություններից գլուխ հանելու շանս ունեք: Երեկոյան քննադատության հանդեպ զգայուն կլինեք, կվիրավորվեք նույնիսկ անմեղ նկատողություններից: Անհարթ կլինեն հին ծանոթների հետ հարաբերությունները, իրարից դժգոհ կլինեք: Կարևոր է խուսափել բաց կոնֆլիկտից. այն տհաճ հետևանքներ կունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսն օգտագործեք կարևոր հարցերը քննարկելու համար: Ուշադիր ու հնարամիտ կլինեք, բանակցությունները դիվանագիտորեն կանցկացնեք: Դրա շնորհիվ կհաջողվի որոշում գտնել, որը բոլորին կգոհացնի: Բացի այդ, կարող եք մասնակցել կոնֆերանսների, սեմինարների, գովազդային ու բարեգործական ակցիաների: Շփումներն ուրախություն կբերեն, հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք: Երեկոյան կուզենաք հանգստանալ, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալ: Այդ հատվածում նույնիսկ ամենամտերիմների հետ շփումները հոգնեցուցիչ կթվան, բայց դուք կաշխատեք ձեզ նրբանկատ պահել ու ոչ ոքի չվիրավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Փոփոխությունների կձգտեք, ամեն հնարավորը կանեք, որ դրանք հնարավորինս արագ տեղի ունենան: Բայց ձեր ջանքերի արդյունքները չեն համապատասխանի ձեր սպասումներին, երբեմն կստանաք ոչ այն, ինչին ձգտում էիք: Բայց ինչպիսին էլ որ լինի արդյունքը, չեք հիասթափվի: Օրվա կեսը հաճելի անակնկալներ կբերի: Երեկոն կուրախացնի ամենամտերիմ ու թանկ մարդկանց հետ կապված լավ նորություններով: Այդ հատվածը հարմար է գնումների, ինչպես նաև լուրջ ֆինանսական հարցերը քննարկելու ու լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա մեծ մասը բարենպաստ կլինի: Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, կզգաք, որ պատրաստ եք մեծ հաղթանակների, և դա իսկապես այդպես կլինի: Հիանալի մարզավիճակում կլինեք ու չեք հոգնի, նույնիսկ եթե ստիպված լինեք շատ բան միայնակ անել: Որոշ Կարիճներ այսօր ավարտին կհասցնեն այն գործերը, որոնց վերջին ամիսներին մեծ ուժեր են տվել: Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել: Եթե եզրակացություններ անելուց առաջ առավելագույն ինֆորմացիա չհավաքեք, ապա լուրջ սխալ կանեք: Շրջապատի տված խորհուրդները մեծ մասամբ անօգուտ կլինեն: Լավ է ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարդ ու հոգնեցուցիչ կլինի: Ցանկացած նպատակի հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի: Երեբմն ստիպված պետք է լինեք շատ աշխատել ու բավարարվել համեստ արդյունքներով: Բայց դա ավելի լավ է, քան անգործ նստելը: Անգործությունը հիմա շատ վտանգավոր կլինի. այն տհաճ հուշեր կբերի ու կստիպի մռայլ մտքերի մեջ խորասուզվել: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը տարաձայնություններ կծագեն: Զգայուն կլինեք քննադատության հանդեպ, սուր կաձագանքեք անմեղ նկատողություններին: Սակայն մտերիմներից մեկը կարող է ճիշտ հասկանալ ձեզ ու կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լարված ու ոչ միանշանակ օր է: Օրվա իրադարձությունները ճիշտ գնահատելը դժվար կլինի: Հակված կլինեք թերագնահատել ծագած դժվարություններն ու մրցակիցների հնարավորությունները: Անհիմն լավատեսությունը վտանգավոր կլինի. հենց այն կստիպի աչք փակել այն ամենի վրա, ինչին արժեր ուշադրություն դարձնել: Ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատեք, աշխատեք վերադարձնել պարտքերը, համոզվեք, որ բոլոր մուծումները ժամանակին արել եք: Հնարավոր են մտերիմներից մեկի հետ կապված անսպասելի նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կշտապեք գործել, և հենց դրանով պայմանավորված կլինի օրվա խնդիրների մի մասը: Ինչ-որ որոշում ընդունելուց առաջ դադար վերցրեք, ինքներդ ձեզ հնարավորություն տվեք ամեն ինչ մտածելու համար. հնարավոր է, ձեր վերաբերմունքը իրավիճակին արմատապես փոխվի: Բացի այդ, սովորական մեթոդները հաճախ անարդյունավետ կլինեն, պետք է նորերը փնտրեք, իսկ դա ժամանակ ու երկար մտորումներ կպահանջի: Չեն բացառվում տարաձայնությունները ձեզ համար շատ կարևոր մարդկանց հետ: Լուրջ կոնֆլիկտ չի ծագի, բայց բոլորի տրամադրությունը կարող է փչանալ: Նրբանկատ եղեք, խուսափեք նկատողություններ անելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Պահի ազդեցության տակ այնպիսի բան կասեք, որը ասել չարժեր: Մի քիչ զուսպ եղեք և ձեզ կհաջողվի խուսափել շատ դժվարություններից, վեճերից ու այլ տհաճություններից: Մանրուքներին ուշադրությունը շատ օգտակար կլինի գործերում: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի, որոնք շատ թանկ կարող էին արժենալ: Զգոն եղեք, եթե ստիպված լինեք գործ ունենալ հին թշնամիների հետ. նրանք կգտնեն ձեզ մանիպուլյացիայի ենթարկելու ձևը, իսկ ձեզ միշտ չի հաջողվի դիմադրել: Մտերիմ մարդը հակահարված կտա նրանց, ովքեր կփորձեն չարաշահել ձեր բարությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|