Աստղագուշակ․ ապրիլի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2659 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նոր նախաձեռնությունների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսին դրված նպատակներին հասնելը բարդ կլինի, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, խառնաշփոթ, որը կխանգարի կենտրոնանալ ու ճիշտ որոշումներ ընդունել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ մտերիմներից: Չեն բացառվում ձեզ համար շատ թանկ մարդու հետ կապված լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն այնքան էլ հաջող չի սկսվի, սակայն դուք եզրակացությունների հարցում պետք է չշտապեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և եթե ինչ-որ բան առավոտյան չէր ստացվել, օրվա երկրորդ կեսին կարող եք նոր փորձ ձեռնարկել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Երբեմն տարաձայնություններ կառաջանան նրանց հետ, ում հետ նախկինում շատ հաշտ էիք: Բայց բանը բաց կոնֆլիկտի չի հասնի: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի ուրախացնել նրանց, ովքեր հուսահատվել էին, լիցքաթափել մթնոլորտը: Ձեր վարքը շատերին դուր կգա, ամենայն հավանականությամբ կգտնվեն ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ցանկացողներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը վատը չէ, բայց նրա հուզական դաշտը լարված կլինի, այդ իսկ պատճառով ցանկացած դատարկ բանի սուր կարձագանքեք: Աշխատեք ձեզ առավելագույնս բարեհամբույր պահել, հակառակ դեպքում տարաձայնությունները կարող են վեճով ավարտվել, ինչը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը: Կարող եք տան համար օգտակար իրեր, մտերիմների համար էլ նվերներ գնել. այդ հարցերում չեք սխալվի: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վառ, անսպասելի և շատ հաճելի իրադարձություններով լի օր է: Դուք չեք ուզենա անգործ նստել, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, կաշխատեք սովորել այն ամենը, ինչը կարող է թեկուզ տեսականորեն պետք գալ: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին: Ձեր փորձը պետք կգա նրանց, ովքեր դեռ չեն հասցրել սեփական փորձը ձեռք բերել: Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Ինտուիցիան կհուշի՝ ինչի վրա կարելի է խնայել: Դուք այնպիսի գործարքներ չեք կնքի, որոնց համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամենահասարակ օրը չէ, բայց այն հաջող կանցնի: Ուշադրություն պահանջող գործեր շատ կլինեն: Երբեմն ստիպված եք լինելու միանգամից հազար ու մի բանի մասին մտածել: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ իրար չեք խառնի ու աչքաթող չեք անի: Շրջապատողների համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալ, շատերը կուզենան ընկերանալ, համագործակցություն կառաջարկեն: Հնարավոր են նվերներ և ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ, որոնց համար ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսին մտերիմ մարդուն աջակցելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք կպահպանեք ինքնատիրապետումը և առողջ բանականությունը, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Դա կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ անսովոր բան առաջարկեն. ինտուիցիան կհուշի՝ ինչ պատասխան արժե տալ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին շատ բան եք լսել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Բարենպաստ ժամանակ է գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Այնտեղ, որտեղ խոսք գնա հնարավոր եկամուտի կամ շահավետ ներդրումների մասին, ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած և արդյունավետ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև հեռվից լավ նորություններ: Երբեմն ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք և կգտնեք նպատակին տանող ճամփան: Մտերիմները ձեզ ամեն հարցում կաջակցեն ու հաճույքով կօգնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից: Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերը ամենահաջող ձևով կլուծվեն: Հավանական են դրամական մուտքեր, որոնք թույլ կտան որոշ չծրագրված գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու ցրվելը, պայմանները փոխելը: Եթե ինչ-որ գործեր կարելի է պարզապես հետաձգել, հենց այդպես էլ արժե վարվել: Երբեմն լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար օգնության կարիք կլինի: Ամեն անգամ հեշտ չի լինի համախոհներ գտնելը, բայց եթե ձեզ ճիշտ պահեք, նրանք անպայման իրենք կհայտնվեն: Բարեհամբույր լինելն ու շրջապատողների հանդեպ անկեղծ հետաքրքրությունը կօգնեն լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել առաջ չէր հաջողվում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է շատ հարցեր լուծելու համար: Հաճախ դուք կնկատեք այն, ինչը շրջապատողները չեն տեսել, մյուսներից շուտ կկռահեք կարևորի մասին: Ցանկալի չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Եթե դուք սպորտով եք զբաղվում, ուշադիր եղեք ինքներդ ձեր նկատմամբ: Դա թույլ կտա խուսափել վնասվածքներից և այլ տհաճություններից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից, ռոմանտիկ անակնկալներով լի կլինի: Հրաշալի ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ցանկալի տպավորությունը թողնելը դժվար չի լինի, պարզապես ձեզ բնական պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ տրամադրված կլինեք, այդ իսկ պատճառով կասեք ու կանեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, մեծ սխալներ էլ թույլ չեք տա: Երբեմն շրջապատողները հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք այն մարդկանց կարծիքը, որոնց վստահում եք: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Ձեզ ավելի շատ տեղեկատվություն հավաքելու և մտածելու համար ժամանակ է պետք: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ, այդ թվում՝ չծրագրված: Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վառ, հագեցած, հաճելի իրադարձություններով ու հաջող զուգադիպություններով լի օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք կզգաք նրանց աջակցությունն ու կստանձնեք այն, ինչը նախկինում չէիք համարձակվի: Հաջողությունը անսպասելի արագ կարող է այցելել: Որոշ Ջրհոսների կօգնեն պատահական ծանոթները կամ մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները աջակցություն չէին սպասում: Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին ստիպված լինեք զբաղվել ուրիշների գործերով, ուղղել նրանց գործած սխալները: Դրա համար պիտի փոխեք սեփական ծրագրերը, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ ձեզ համար լավ կդասավորվի: Երեկոյան հնարավոր են ոչ մեծ չծրագրված ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու չբարկանալ: Այդ հատվածում առավել բռնկուն ու նյարդային կլինեք, քան սովորաբար: Հաճախ ծանոթներին տհաճ կերպով կզարմացնի ձեր վարքը: Բայց աստիճանաբար հուզական դաշտը կկայունանա, դուք լավատեսորեն կտրամադրվեք, կսկսեք ապագային մեծ լավատեսությամբ նայել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց հետ նախկինում ամենահասարակ բաների շուրջ էլ չէիք կարողանում պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|