Աստղագուշակ․ ապրիլի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2980 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ օր է: Հաջողակ կլինեք, երբեմն բավարար կլինի ցանկություն պահեք և արդեն դրա իրագործումից մեկ քայլ հեռավորության վրա կլինեք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնականին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ ապագայում, ստացված տեղեկատվությունից էլ ճիշտ եզրահանգումներ կանեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները կամ գործարքներ կկնքեն, որոնք շահույթ կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանց համար անհանգստանալու կարիք չկա: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից և ինչպես նրանից օգուտ քաղել: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն, որոնց վրա շուտով կկարողանան ամեն հարցում հույս դնել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և արդյունավետ կանցնի: Այն հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի: Հավանական են լավ նորություններ: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, որին վերջերս կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը բարենպաստ է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ոչինչ չեք խառնի և չեք մոռանա, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել առաջին հերթին: Շրջապատողները նույնպես խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումներով: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը շուտով ոգևորությամբ կանցնեք: Ժամանակ կմնա նաև սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջող, վառ ու ոգեշնչող օր է: Հրաշալի գաղափարներ կունենաք և անհապաղ կանցնեք դրանք կյանքի կոչելուն: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Դուք անկեղծ ու բարեհամբույր կլինեք, ինչը շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնի: Չեն բացառվում սիրային անակնկալները: Շատ Խեցգետինների կոգեշնչեն սիրելիի հետ շփումները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լավ նորություններ: Դրանք հաճախ կվերաբերեն այն գործին, որի ելքի համար վերջերս անհանգստանում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին հետևեք ձեր հուզական վիճակին: Այդ հատվածում դատարկ բաների պատճառով կվշտանաք, կհուզվեք, կբարկանաք շրջապատողների վրա: Ժամանակի ընթացքում տրամադրությունը կլավանա, հավասարակշռությունը պահպանելն էլ կհեշտանա: Կարևոր կլինի պահի ազդեցության ըակ կարևոր որոշումներ չընդունելը: Ձեզ ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Օրվա երկրորդ կեսին շատ գործերից, որոնք նախկինում ձեզ մոտ ոգևորություն չէին առաջացնում, գլուխ հանելը կհեշտանա: Հաճույքով կօգնեն մտերիմները: Նրանց շնորհիվ հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ աշխատանքի մասին խոսելը, չի բացառվում՝ պիտանի տեղեկատվություն ու խորհուրդներ ստանաք: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը, վերադառնալ հին գործընկերների հետ համագործակցությանը: Երեկոն անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում և հարմար է սիրային ժամադրությունների համար: Հնարավոր են անսովոր իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն, ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր, ինչպես նաև անսպասելի լուրեր, որոնք ձեզ մտորումների առիթ կտան: Ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ այդ ամենն այնքան էլ կարևոր չէ: Նորանոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար կարևոր գործերի հետ կապված հրաշալի լուրեր կբերի: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, պայմանավորվել, թե ինչ և երբ եք կյանքի կոչելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը գործնական տեսանկյունից հաջող կլինի: Դուք կկարողանաք լուծել կարևոր հարցերը, գլուխ հանել այն աշխատանքից, որը նախկինում չափազանց բարդ է թվացել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի լավ նորությունները: Ձեզ հետ ուղիղ կապ չունեցող իրադարձությունները կարող են ոգեշնչվածության աղբյուր դառնալ, հետաքրքիր գաղափարներ տալ: Օրվա երկրորդ կեսը խառնաշփոթի մեջ կանցնի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, ամեն անգամ չի հաջողվի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Մյուս ոլորտներում դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի, բայց այդտեղ էլ ամեն ինչ լավ կդասավորվի, տագնապի առիթներ չեն լինի: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե առանց դրա կարելի է: Հիմա զգուշություն ցուցաբերելով՝ կկարողանաք խուսափել ապագայի խնդիրներից: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի, շփումները դրական հույզեր կպարգևեն: Հավանական են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Որոշ Աղեղնավորներ կիմանան, որ բարենպաստ լուծում է ստացել նախկինում իրենց հանգիստ չտվող խնդիրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք չհոգնել ու խուսափել սթրեսային իրավիճակներից: Այսօր արժե հոգ տանել սեփական անձի մասին: Ժամանակ հատկացրեք սիրելի գործերին, շփվեք այն մարդկանց հետ, որոնք աջակցում են ձեզ և գիտեն՝ ինչով ուրախացնել: Հին ընկերական հարաբերությունները վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու շանսը կունենաք, որոնց հետ վիճել էիք: Օրը խոստանում է սիրահարներին ուրախացնել հաճելի անակնկալներով: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մի վախեցեք ընդառաջ քայլ անել նրան, ով վաղուց է ձեզ դուր գալիս: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ արդյունավետ օր է: Դուք կհասցնեք անել ավելին, քան ծրագրել եք, քանի որ ժամանակը զուր չեք վատնի: Շատ Ջրհոսներ նպատակին տանող կարճ ու հասարակ ուղի կգտնեն, որը նախկինում անհասանելի էր թվում: Երբեմն առաջին քայլն անելու համար քաջություն ու վճռականություն է պետք: Բարեբախտաբար, այդ երկուսը ձեզ մոտ բավարար կլինեն: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել, կզուգադրեք փաստերը և ճիշտ եզրահանգումներ կանեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Որոշ Ջրհոսներ երկար սպասված սիրո խոստովանություն կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բազում նոր գաղափարներ կունենաք, բայց ամեն անգամ չի հաջողվի հասկանալ՝ արդյոք դրանք այդքան լավն են, թե միայն թվում են այդպիսին: Մտահղացումներով կիսվել դեռ վաղ է, ուրիշների խորհուրդները կարող են շեղել ձեզ: Հիմա ամեն ինչ կշռադատելու համար մի փոքր ժամանակ է պետք, այնպես որ՝ շտապել չարժե: Օրվա երկրորդ կեսը հարմար է առօրյա գործերով զբաղվելու, խճճված առաջադրանքները լուծելու համար: Դրանք շատ ժամանակ և ուժեր չեն խլի, մեծ ուշադրություն էլ չեն պահանջի: Պարզապես գործեք այնպես, ինչպես սովոր եք, և ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|