Աստղագուշակ․ ապրիլի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2677 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենատարբեր գործերի համար բարենպաստ օր է: Դուք լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կկարողանաք համոզել ձեր ընդդիմախոսներին սեփական ճշմարտացիության մեջ և դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ: Դուք ուրախ կլինեք շփվել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ ժամանակ եք անցկացրել: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Վստահեք ինտուիցիայի ձայնին: Այն անսխալ կհուշի, թե ինչ ասել ու ինչ անել, կօգնի նոր իրավիճակում խուճապի չմատնվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել, ինչպես նաև օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, ժամանակը մտածածի պես չանցկացնել: Բայց տեղի ունեցողը ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Հարմար ժամանակ է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում մասին համարյա ոչինչ չգիտեք: Հեշտությամբ կզգաք մեկ ուրիշի տրամադրությունը, կկռահեք վերջինիս ցանկությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին խուճապից ու խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Դրա պատճառով ժամանակ կվատնեք դատարկ բաների վրա, փոխարենը զբաղվեք իսկապես կարևոր բանով: Ինքներդ ձեզ դրա համար մի մեղադրեք, քանի որ ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը: Առավել արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների համար: Կկարողանաք հաջողության հասնել նախկինում բարդ թվացող գործում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բավական հոգնեցնող կլինի: Ուշադրություն պահանջող բազում գործեր կհայտնվեն, երբեմն դժվարությամբ կդնեք առաջնահերթությունները: Բայց լուրջ սխալներ դուք թույլ չեք տա, իսկ մնացած մանր-մունր սխալները ժամանակին կնկատեք ու կուղղեք: Օրվա առաջին կեսին հեշտ կլինի աջակցություն ստանալը, իսկ երկրորդն ավելի հարմար կլինի ինքնուրույն գործունեության համար: Հավանական են աշխատանքի առաջարկներ: Որոշ Խեցգետիններ բիզնեսի հետ կապված սեփական գաղափարները կունենան: Դրանք իրագործելը դեռ վաղ է, բայց օգտակար կլինի մտածածը վստահելի մարդկանց հետ քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը զգուշություն, շրջահայացություն ու մտածված գործողություններ է պահանջում: Չարժե վստահել ամենին, ինչ կասեն շրջապատողները, ստացված տեղեկատվությունը պետք է ստուգել: Երբեմն ձեզ հատուկ մոլորության մեջ կգցեն, բայց հետևանքները կարող են տհաճ լինել: Հաճախ ավելի հեշտ կլինի հաջողության հասնել ինքնուրույն գործելով, քան համագործակցության մասին ինչ-որ մեկի հետ պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին շրջանում: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ, արդյունավետ օր է, որը ձեզ շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելու շանս կտա: Հաճախ ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Հեշտությամբ նոր բան կսովորեք, գլուխ կհանեք բարդ գործերից, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնք հաճախ հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնց էլ առանց երկար մտածելու կարող եք համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների, պայմանները փոխելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, բայց չարժե վշտանալ ու դժվարությունները սրտին շատ մոտ ընդունել: Դրական միտումներն արագ ուժ կհավաքեն, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Որոշ Կշեռքներ հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հրավերներ կստանան: Նշանի մյուս ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում կհայտնվեն և ուրախ կլինեն դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Թեթև ու հաջող օր է: Հաճախ ձեզ մոտ մտածած ամեն ինչ լավ կստացվի: Շրջապատողները հաճույքով կօգնեն, իսկ երբեմն իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե որ գաղափարներն արժե աջակցել և որ գործերն արժե միանգամից ստանձնել: Հարմար օր է հին ընկերների հետ շփվելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ լուրեր, ինչպես նաև անակնկալներ ու նվերներ է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը շատ հագեցած ու բարենպաստ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք, հաճախ հաջողության կհասնեք նախկինում բարդ թվացող գործերում: Շատ Աղեղնավորների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն նոր խնդիրներից: Հավանական են անսպասելի ուղևորություններ, ինչպես նաև ծանոթություններ հեռվից եկած մարդկանց հետ: Պայմանների փոփոխությունը, անսովոր հանդիպումները ձեզ կոգեշնչեն, կօգնեն նորովի նայել սովորական թվացող բաներին: Չի բացառվում սիրային տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը շատ բարենպաստ ու հագեցած կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Շատ Այծեղջյուրների կհաջողվի այն, ինչ ուրիշների մոտ չի ստացվել: Երբեմն պայմանները լավագույն ձևով կդասավորվեն, բայց հաճախ ամեն ինչ կստացվի միայն նրա համար, որ կգործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում, այլ ոչ թե ուրիշի ճամփով կգնաք: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, իսկ նոր ծանոթները բազում դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ներդաշնակ, բարենպաստ օր է, դրական հույզերի ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել և կաշխատեն դրանք ուղղել: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հին ծանոթները լավ նորություններ կբերեն, իսկ երբեմն էլ կգան գաղափարներով, որոնք անհապաղ կյանքի կոչելու արժանի կլինեն: Օրվա երկրորդ կեսին դուք պատասխան կստանաք այն հարցին, որի շուրջ շատ եք մտորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչի մասին էլ մտածեք, ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Շրջահայաց լինելն ու զգուշությունը նույնպես ավելորդ չեն լինի: Ոչ միանշանակ, խճճված իրավիճակներ կստեղծվեն: Որոշ Ձկներ ստիպված են լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես նոր պայմանները օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կստան, բայց դրանցից օգուտ, ցավոք, քիչ կլինի: Երբեմն ձեր հասցեին քննադատություններ կհնչեն, որոնք լրիվ հիմնազուրկ կլինեն: Դրանց պատճառով մի վշտացեք, քանի որ շուտով բոլորին պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ եք անում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|