Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3820 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգստություն պահպանելը բարդ է լինելու հատկապես օրվա սկզբին: Այդ հատվածում շատ իրադարձություններ սրտին մոտ կընդունեք: Ապրումներն ու հուզումները կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, վտանգ կա ցավալի սխալներ անեք: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, արդեն օրվա կեսին հաջողության հասնելը կհեշտանա: Պետք կգա նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, նրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջող կդասավորվի, եթե զբաղվեք ձեզ իսկապես հետաքրքրող բանով: Ձանձրալի, վաղուց ձեզ հոգնեցրած գործերը լավ է մեկ ուրիշին հանձնարարեք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. դուք դրանք կյանքի կոչելու շանս կունենաք: Լավ է գումարը վտանգի չենթարկեք, կասկածելի գործարքներ չկնքեք ու սպոնտան գնումներ չանեք: Ֆինանսների հետ կապված հարցերում ինտուիցիան կարող է հուսախաբ անել ձեզ: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում նրա հուշումները ճիշտ կլինեն: Աստղերը շատ բարյացակամ կլինեն սիրահարված Ցուլերի հանդեպ, որոնց հաճելի պահեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, կարևոր բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնեք: Որոշ Երկվորյակներ եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկներ կստանան: Պատրաստ եղեք ուրիշների խնդիրների լուծման վրա որոշ ժամանակ ծախսելուն: Ձեր օգնության կարիքը կունենան մարդիկ, որոնց չեք ուզենա մերժել: Պիտի փոխեք ծրագրերը, և դուք դա առանց երկար մտածելու կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հավանական են հաճելի հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Նույնիսկ սովորաբար քննադատորեն տրամադրված և շրջապատողների միայն թերությունները նկատող մարդիկ ձեր հմայքի հանդեպ անտարբեր չեն մնա: Հնարավոր է ընկերական կամ գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Աշխատեք իրատես լինել, պատրանքներ չկառուցել: Դա թույլ կտա խուսափել հիասթափություններից, լուրջ սխալներ չանել: Շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչներն արագ կզինաթափեն թշնամիներին, համոզիչ հաղթանակ կտանեն մրցակիցների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Գումարին վերաբերող հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումները կօգնեն լավ գումար աշխատել և խուսափել զուր ծախսերից: Օրվա կեսը բարենպաստ կլինի կարևոր բանակցությունների, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումների համար: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Երբեմն նյարդային ու անհամբեր կլինեք, դրա պատճառով շրջապատողները ձեզ հետ դժվարությամբ կշփվեն: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի, շփումները կրկին կսկսեն ուրախություն բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համարձակ ստանձնեք նոր գործերը: Դրանք մենակ անելու կարիք չի լինի, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսել ձեր հոգսերը, ցանկացած պահի օգնության հասնել: Հաջող կանցնեն կարևոր գործնական բանակցությունները: Դուք հեշտությամբ ձեր ճշմարտացիությունը կապացուցեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետն են ճիշտ համարում: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Չի բացառվում ծանոթությունը, որից գրավիչ ռոմանտիկ պատմություն կսկսվի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ է հեշտ հաջողությունների հետ հույսեր չկապեք. նպատակին հասնելու համար պիտի համառություն դրսևորեք: Ո՛չ գործերում դժվարությունները, ո՛չ ճանապարհին առաջ եկած խոչընդոտները չեն ստիպի հրաժարվել մտածածից: Փորձված մեթոդները անարդյունավետ կլինեն, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար: Դուք նրանց հետ հրաշալի լեզու կգտնեք, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Լավ կանցնեն չծրագրված ուղևորությունները: Վառ տպավորություններ շատ կլինեն, պայմանների փոփոխությունն էլ կբարձրացնի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք օգտակար բաներ կանեք, կհասցնեք իրագործել ոչ միայն հին ծրագրերը, այլև լուծել լրիվ նոր առաջադրանքները: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան գործարարությամբ զբաղվող Կարիճները: Օրը բարենպաստ կլինի փաստաթղթեր ձևակերպելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, չեն բացառվում տարաձայնություններն ամենամտերիմների հետ: Բայց դուք արագ ամեն ինչ կհարթեք, կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու և վեճերին վերջ տալու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտյան լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Դուք սովորականից հաճախ կշեղվեք, ինչ-որ մանրուքներ աչքաթող կանեք: Կարևոր գործնական բանակցությունները արժե մինչև օրվա կես հետաձգել. հենց այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում կգերակշռի: Այդ հատվածը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բավական հոգնեցնող կլինի, դուք պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև լուծեք ուրիշների խնդիրները: Բայց պարտադիր չէ ամեն ինչ ինքնուրույն անեք, քանի որ շատերը կուզենան օգնել ձեզ: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեզ համար նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Եթե նրանք ձեզ ինչ-որ տեղ հրավիրեն, մի հրաժարվեք, քանի որ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար, որոնք հաջող կլինեն: Որոշ Այծեղջյուրներ կգնեն հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բավական անհանգիստ կանցնի: Հազիվ թե հաջողվի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի քանի խնդիր միաժամանակ լուծել, ոտքի վրա սովորել, ուղղել ուրիշների սխալները: Դուք դրանից լավ գլուխ կհանեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաք, կուզենաք շեղվել հոգսերից: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը, խոշոր գնումներ անելը: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ինչի պատճառով հավանական են զուր ծախսեր: Բայց դրամական մուտքերն էլ շատ հավանական են. ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր օգնականների և համախոհների շարքում: Դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կտեսնեն, թե ինչի եք ունակ: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար, դուք կընտրեք այն, ինչ պետք է: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, բացի այդ, դուք մի քանի լավ խորհուրդ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|