Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 5
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աշխատեք չանհանգստանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ չընդունել փոքրիկ թյուրիմացությունները: Եթե կենտրոնանաք իսկապես կարևոր գործերի վրա, ապա անպայման կգտնեք դրանցում հաջողության հասնելու ձևը: Դրանում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
Գումարի հետ արժե զգույշ լինել: Ցանկալի չէ վարկեր վերցնելը, ապառիկով գնումներ անելը: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Այն կուրախացնի Խոյերին, որոնք կուզենան ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ սիրելիի հետ ոչ մեծ ճամփորդության մեկնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Լավ է երկար ժամանակով չհետաձգեք հատկապես բարդ ու կարևոր գործերը: Եթե դրանք հենց առավոտվանից ստանձնեք, ապա շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը նվազ բարենպաստ կլինի. հավանական են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ: Բացի այդ, կենտրոնանալը կդժվարանա, ուստի սխալվելու հավանականությունը կաճի:
Մտերիմների աջակցությունը այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի: Մի վախեցեք կիսվել ձեր ապրումներով. ձեզ ճիշտ կհասկանան: Հին ընկերները հրաշալի խորհուրդներ կտան, իսկ մարդը, որի համար թանկ եք, օգնություն կառաջարկի հենց այն պահին, երբ դա ձեզ պետք լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ արագ կլուծվեն կարևոր աշխատանքային հարցերը: Որոշ Երկվորյակներ կհասնեն եկամուտների աճի կամ գործարքներ կկնքեն, որոնք շուտով շահույթ կբերեն: Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր ուզում են բարձրանալ կարիերայի սանդուղքով. հիմա նախաձեռնող լինելու ճիշտ ժամանակն է:
Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Սակայն այստեղ ավելի մեծ համբերատարության կարիք կլինի. մտերիմները ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Բայց տարաձայնություններ ու վեճեր չեն լինի: Հին ծանոթներն ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար, ուստի հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շտապել պետք չէ: Օրը կարող է բավական անհաջող սկսվել, առավոտը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների, տնային տարաձայնությունների անցնի: Չեն բացառվում ձգձգումները գործերում: Սակայն դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, և դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է:
Երեկոյան մոտ հետաքրքիր հնարավորությունները կշատանան: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոշ Խեցգետինների հյուր կկանչեն այնտեղ, որտեղ նրանք վաղուց էին ուզում լինել: Չեն բացառվում նվերները, ռոմանտիկ անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համարձակ ստանձնեք կարևոր գործերը, անցեք բարդ հարցերի լուծմանը: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Որոշ Առյուծներ կհաղթեն հին մրցակիցներին, մյուսները կգտնեն թշնամիներին զինաթափելու ձևը: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Բայց դրանց համաձայնելուց առաջ արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:
Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի, փաստաթղթերի և արժեքավոր ունեցվածքի մասին, դուք կարգապահ և մանրուքներին ուշադիր կլինեք: Ոչ ոք չի կարողանա խճճել կամ շեղել ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին, որոնք շատ հաջող կլինեն: Ճիշտ է, ոչ բոլորը միանգամից կհամաձայնեն դրանց: Որոշ ժամանակ է պետք գալու, մինչև շրջապատողները ձեր բոլոր մտահղացումները ըստ արժանվույն գնահատեն: Բայց հոգ չէ: Դուք միայնակ էլ կկարողանաք ձեր բոլոր ծրագրերը կյանքի կոչել:
Հավանական են լավ նորություններ: Դրանք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի ընտանիքում: Այն հարմար կլինի հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Անսպասելի հյուր կարող են գալ մարդիկ, որոնց շատ կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին լարված պահերից խուսափելը հեշտ չի լինելու: Կարող են սրվել հին տարաձայնությունները, կդժվարանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին: Ղեկավարությունը կամ գործընկերները ձեր աշխատանքից դժգոհություններ կունենան: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի բոլորը համոզվեն, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում:
Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հրաշալի կլինի նոր բան ստանձնլու, գործերում կամ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Հավանական են դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Համբերատարության ու համառության կարիք կլինի: Այսօր ամեն ինչ ձեր ուզածի նման չի ստացվի, հաջողությունների էլ միանգամից չեք հասնի: Բայց խոչընդոտները միայնակ հաղթահարելու կարիք չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել: Որոշ Կարիճներ պիտանի ծանոթություններ կհաստատեն, նոր համախոհներ կգտնեն:
Աշխատեք չհոգնել. հանգիստն այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի: Երեկոյան հոգնածության պատճառով տրամադրությունը կարող է փչանալ, դուք նյարդային ու անհամբեր կդառնաք: Բայց գործերում նույնիսկ փոքրիկ դադարը բավական կլինի, որպեսզի վերագտնեք կենսուրախությունն ու լավատեսությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր պատրաստ են արագ որոշումներ ընդունել ու չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու հասարակական ելույթները: Նոր ծանոթների վրա դուք ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ:
Օրվա երկրորդ կեսին պիտի վերադառնաք հին խնդիրների լուծմանը, և դա ձեզ այնքան էլ չի ուրախացնի: Բայց դուք գործին լուրջ կմոտենաք ու բավական արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, նաև նրանց, ում դուք ընդհանրապես դուր չեք գալիս: Արժե օգտվել դրանից կարևոր հարցերը քննարկելու, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու համար: Նույնիսկ ամենալուրջ զրույցները կարելի է ոչ ֆորմալ միջավայրում վարել: Այդպես հեշտությամբ զրուցակիցներին կապացուցեք ձեր ճշմարտացիությունը:
Օրը հարմար կլինի նաև ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու համար: Որոշ Այծեղջյուրներ դրա համար պիտի ուղևորությունների մեկնեն, որոնք հաջող կանցնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբն արդյունավետ կանցնի, հարմար կլինի կարևոր գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչի վրա արժե կենտրոնանալ, և ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Որոշ Ջրհոսներ լրիվ նոր գործեր կստանձնեն ու արագ կհասկանան՝ ինչպես անել դրանք: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք առանց դժվարության կմտապահեք նոր ինֆորմացիան:
Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Այդ հատվածում մանրուքների պատճառով կվշտանաք, սուր կարձագանքեք շրջապատողների նույնիսկ անմեղ նկատողություններին: Օգտակար կլինի որոշ ժամանակ միայնության մեջ անցկացնելը. դուք կհանգստանաք, ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Զգույշ եղեք: Օրը հազիվ թե հարմար լինի ռիսկի դիմելու կամ համարձակ փորձարկումներ անելու համար: Եթե զբաղված եք կարևոր բանով, աշխատեք փորձված մեթոդներով գործել: Օգտակար կլինի ուրիշի փորձից օգտվելը, ուրիշների գործած սխալները վերլուծելը:
Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփումները ոչ միայն շատ հաճելի, այլև օգտակար կլինեն: Նրանց աջակցությամբ դուք որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կորոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, որը երկար կհիշվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: