Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր դուք շատ զգայուն ու խոցելի կլինեք, ցանկացած իրադարձության սուր կարձագանքեք, սրտին մոտ կընդունեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի: Ապրումների առիթները հատկապես շատ կլինեն առավոտյան: Նոր գործեր կհայտնվեն, պիտի միայնակ լուծեք բարդ առաջադրանքները: Մի կորցրեք ինքնավստահությունը, նույնիսկ եթե դժվարությունների բախվեք: Ամեն ինչ կստացվի:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի վերջին ժամանակներս ընտանեկան գործերով, հարազատների խնդիրների լուծմամբ զբաղված Խոյերին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ավելի վաղ գործած սխալները, լուծեք կազմակերպչական հարցերը: Արժե հույս դնել միայն սեփական ուժերի վրա. հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի:
Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Որոշ Ցուլեր հին ծանոթներին հանդիպելու, հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենան: Նախկինում վատ տրամադրված ու շփվելու չհակված մարդիկ իրենք նախաձեռնող կլինեն շփման մեջ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը ուսման մեջ հաջողություններ, լավ գնումներ ու գործարքներ է խոստանում: Այն հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, նոր համախոհներ փնտրելու համար: Ձեր ծրագրերը շատերին կհետաքրքրեն, դրանց իրագործման մեջ օգնել ցանկացողներ շատ կլինեն: Ինտուիցիան կօգնի հուսալի համախոհներ ընտրել:
Անձնական հարաբերությունները լարված կլինեն, նույնիսկ մտերիմների հետ երբեմն դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա ու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը բարդ կլինի: Ուշադրություն պահանջող առաջադրանքներ շատ կլինեն, միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կարող եք լսել ինտուիցիային, բայց ավելորդ չի լինի նաև հին համախոհների հետ խորհրդակցելը. նրանք ձեր ուշադրությունը կհրավիրեն կարևոր մասերին:
Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Անհանգստության առիթներ այն չի բերի: Իսկ ահա հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները շատ հավանական են: Չեն բացառվում առաջարկները, որոնց միանգամից կուզենաք համաձայնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը պետք է հնարավորինս վաղ անցնել: Առավոտը բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար, բարդ գործից գլուխ հանելու շանս կընձեռի: Մասնագիտական հաջողությունների ձգտող Առյուծները հին մրցակիցների հանդեպ համոզիչ հաղթանակ տոնելու հնարավորություն կունենան:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կնվազի, բայց օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի: Այն հարմար կլինի հանգստի, հաճելի զբաղմունքների, ամենամտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հագեցած օր է սպասվում: Դուք պիտի միայնակ զբաղվեք բավական բարդ գործերով, լուծեք լրիվ նոր առաջադրանքները: Ուրիշի փորձը հազիվ թե օգտակար լինի, կարող եք միայն սեփական առողջ բանականության և ինտուիցիայի հուշումների վրա հույս դնել: Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել դժվարություններից, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դրանք:
Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կույսեր հաջող գործարքներ կկնքեն, եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Երեկոն հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Կարող եք ամենամտերիմների համար ոչ մեծ տոն կազմակերպել. այն բոլորի համար հիշարժան կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կյանքը արմատապես փոխելու, նոր նպատակներին հասնելու համար հին ծրագրերից հրաժարվելու համար: Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին. ձեզ հետ ընկերանալ ցանկացողների մեջ կարող են կասկածելի անձինք, կամ էլ պարզապես վտանգավոր մարդիկ լինել:
Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հաջողությունը ձեր ձեռքը կընկնի, իսկ ձեզանից կպահանջվի բաց չթողնել այն: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Առավոտյան դժվար է լինելու գործերի վրա կենտրոնանալը, որոշելը, թե ինչով եք առաջին հերթին զբաղվելու, իսկ ինչն եք հետաձգելու: Բացի այդ, շատ Կարիճներ հակված կլինեն հաջողակ լինելու և հեշտ հաղթանակների վրա հույս դնելու փոխանակ ջանքեր գործադրեն նպատակին հասնելու համար:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հարմար կլինի նոր գործեր սկսելու համար, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչպես անեք դրանք: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք, նրանից կարևոր մի բան կիմանաք: Հաճելի անակնկալներ են սպասվելու ռոմանտիկ ժամադրության գնացող Կարիճներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Պատրաստ եղեք բարդ զրույցների և այն հարցերը քննարկելուն, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Որոշ Աղեղնավորներ պիտի գործի դնեն իրենց դիվանագիտական տաղանդները աշխատավայրում և տանը կոնֆլիկտներից խուսափելու համար: Արժե հրաժարվել քննադատելուց, ժամանակավորապես մոռանալ սարկազմի և հեգնանքի մասին:
Օրը հարմար կլինի և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր գործերի համար: Հաջողությամբ կլուծվեն աշխատանքային հարցերը, դուք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորությունը բաց չեք թողնի, ցույց կտաք, թե ինչի եք ունակ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Առավոտը հարմար կլինի կարևոր գործ սկսելու համար: Օգնել ցանկացողներ շատ կլինեն, բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց ամեն պահի կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Օգտակար կլինի այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Փորձը կօգնի խուսափել հիմար սխալներից, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես ավելի արագ հասնեք նպատակին:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Եթե ձեզ հանկարծ հին ծանոթները հյուր կանչեն, մի հրաժարվեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպման, պոտենցիալ գործընկերոջ կամ գործատուի հետ ծանոթության համար: Դուք լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. ձեր լավագույն հատկանիշներն աննկատ չեն մնա: Հավանական են գործարքներ, որոնք շուտով շահույթ կբերեն, ինչպես նաև դրամական մուտքեր նոր աղբյուրներից:
Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ժամադրության կանչել մի մարդու, որին վաղուց եք համակրում, խոստովանել ձեր զգացմունքները: Եթե սիրելի մարդու հետ վիճել եք, այսօր հաշտվելու շանս կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը բարդ կլինի տպավորվող ու զգայուն Ձկների համար: Ցանկացած բան կարող է վշտացնել՝ անհաջող զուգադիպությունը, տնային թյուրիմացությունը, պատահական ծանոթի նկատողությունը կամ ծրագրերի անսպասելի փոփոխությունը: Դժվար կլինի նույնիսկ այն մանր պատահարներին հանգիստ վերաբերվելը, որոնք առաջ չէիք էլ նկատի:
Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է: Լավատեսության հիմքեր կունենան նրանք, ովքեր զբաղված են բարդ առաջադրանքի լուծմամբ և կորցրել էին դա ավարտին հասցնելու հույսը: Երեկոն շատ հաճելի կանցնի, ուրախության առիթներ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: